Երևան, 13.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Ճապոնացիները Չինաստանում իրականացրել են զանգվածային սպանդ. «Փաստ» Զուտ խորհրդանշական ժեստեր. ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նոր «խողովակային ընտրությունը». «Փաստ» Միլիարդավոր դոլարներ՝ հայերի ազգային ինքնության քայքայման և օտար լիբերալ արժեքների ներդրման վրա. «Փաստ» «Մա՛մ, երեք օր չեմ զանգի, չանհանգստանաք». Ալբերտ Նազարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին. «Փաստ» Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ» Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ» «Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ» Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ» Նոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում. «Փաստ» Իրականությունից չես փախչի. «Փաստ»


Ինձ համար մեծ պատիվ է, որ ինձ բաժին հասավ հենց Մինաս Ավետիսյանի շարքը. Արամ Դանիելյան

Մշակույթ

Ապրիլի 7-ին «Մերիդիան էքսպո» կենտրոնում տեղի է ունեցել Լիլիթ Մարգարյանի նորաձևության տան «Gallery 100» նոր հավաքածուի ցուցադրությունը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա են եղել քաղաքական գործիչներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:

Ներկայացված հավաքածուն ներառում է շուրջ 100 զգեստ, որոնք ստեղծելիս թիմը ոգեշնչվել է 20-րդ դարի հայ նկարիչների ստեղծագործություններից: Հիմքում Սարյանի, Սուրենյանցի, Հակոբյանի, Մինասի, Կալենցի, Գառզուի և հայտնի այլ նկարիչների ստեղծագործություններն են:

Զգեստների միջոցով ներկայացվել է մի ամբողջ դարաշրջան՝ երկրաչափական ձևվածքներով ու մինիմալիստական լուծումներով: Այս հետաքրքիր միջոցառմանը մասնակցել է նաև գեղանկարիչ Արամ Դանիելյանը, ով Լիլիթ Մարգարյանից ստացել էր առաջարկ` իր ներդրումն ունենալ Մինաս Ավետիսյանին նվիրված պատկերների ստեղծմանը:

-Մենք գիտենք, որ հավաքածուի հիմքում հայ կնոջ կերպարն է ու նրա ոճի զարգացումը, ով կարողացել է պահպանել բարոյական բարձր արժեքները` անկախ պատմության դաժան էջերից: Այս հավաքածուի հագուստների վրա ներկայացված Ձեր աշխատանքներն արվել են հայ գեղանկարչության մեծահռչակ դեմքերից մեկի՝ Մինաս Ավետիսյանի նկարների հիման վրա. ընտրությունը պատահակա՞ն էր, թե՞ ինքներդ եք ընտրել հենց Մինասին:

-Հավաքածուն ստեղծել է դիզայներ Լիլիթ Մարգարյանը, որում ընդգրկվել է նաև Մինաս Ավետիսյանին նվիրված և նրա աշխատանքների մոտիվներով ստեղծված հավաքածուն: Ես Լիլիթ Մարգարյանից ստացա առաջարկ` ունենալ մասնակցություն Մինաս Ավետիսյանին նվիրված պատկերների ստեղծման գործում: Խնդիրը շատ բարդ էր: Ուսումնասիրվեց Մինասի ստեղծագործական տեխնիկան: Պետք է նշեմ` ինձ համար մեծ պատիվ է, որ ինձ բաժին հասավ հենց Մինաս Ավետիսյանի շարքը: Չեմ կարող չնշել նաև, որ շատ կարևոր հանգամանք էր այս միջոցառմանը դիզայներ Նուռի մասնակցությունը: Նրա կողմից ստեղծված զարդերը համահունչ էին հավաքածուին և տալիս էին զգեստներին, այսպես ասած, հետաքրքիր ներդաշնակություն: Իսկ ինչ վերաբերում է ցուցադրությանը, այն իր ձևի մեջ համարում եմ ստացված և բացառիկ:

-Խոսեցինք հայ կնոջ կերպարի մասին, Ձեր գործերում ի՞նչ դերակատարություն ունի հայ կինն ու ընդհանրապես կինը:

-Եթե ուշադրություն դարձնեք իմ աշխատանքներին, ապա կնկատեք, որ հիմնական կերպարները կանայք են: Հենց նրանց միջոցով եմ արտահայտվում և ոգեշնչվում: Նրանք ամեն աշխատանքի մեջ պատկերված են յուրովի` ներկայացնելով հոգեկանի և մարմնականի յուրօրինակ և գեղեցիկ տրամադրություններ:

-Այս նախագիծը հետաքրքիր էր հնի և նորի յուրօրինակ համադրությամբ, ի՞նչ նոր բան տվեց նախագիծը ձեզ, կամ ի՞նչ տվեցիք Դուք արվեստասեր հասարակությանը:

-Արվեստը սիրում է ուշադրություն. այն, այսպես ասած, փոխադարձ վերաբերմունքների կրող է, եթե դու սիրում ու պաշտում ես նրան, ապա նա քեզ կարող է շռայլորեն վարձատրել. այս պարագայում մեր փոխադարձ սերը արվեստասեր հասարակությանը նվիրեց նոր, միևնույն ժամանակ` հարազատ շնչով ու սիրով ոգեշնչված աշխատանքներ:

-Ի՞նչ սպասենք գեղանկարիչ Արամ Դանիելյանից, կխոսեք նոր ծրագրերի և անելիքների մասին:

-Ծրագրեր շատ կան: Ամռանը Ռուսաստանում կունենամ ցուցադրություն, բայց ամենակարևոր իրադարձությունը կլինի իմ անհատական ցուցահանդեսը, որը ծրագրում եմ անցկացնել Երևանում աշնանը: Հանդիսատեսի ուշադրությանը կհանձնեմ իմ վերջին տարիների աշխատանքները: Այս գործընթացին պատրաստվում եմ մեծ եռանդով և ոգևորությամբ: Ցուցադրության մասին արվեստասեր հանրությունը նախապես կտեղեկանա:

ՀՀ-ն այսօր «КГБ»-ի բանտ ունի, որտեղ նստած են արքեպիսկոպոսներ, ի՞նչ եվրոպական մոդել. Մարուքյան «Լուսավոր Հայաստանը» նշում է իր 10–ամյակը. Էդմոն Մարուքյան Սահմանադրական փոփոխությունները ոչնչացնում են Անկախության հռչակագիրը․ Արմեն Մանվելյան«Լուսավոր Հայաստանը» կմասնակցւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին. Էդմոն ՄարուքյանԵկեղեցու դեմ արշավը մեզ շեղում է իրական խնդիրներից. Մենուա Սողոմոնյան Հայկական ճշմարտությունները աստիճանաբար իրենց տեղը զիջում են թշնամու նարատիվներին. Էդմոն Մարուքյան Թոշակառու գնդապետը ստիպված տաքսի քշի, որ նախարարուհին 200 հազար դոլար արժողությամբ տուն առնի՞. Արշակ ԿարապետյանԿատարողներին գտել են, պատվիրատուներին՝ ոչԳիտության ճակատագիրը չի կարող որոշվել առանց գիտնականների․ Ատոմ Մխիթարյան Ֆիկտիվ տնտեսական աճի մասին. Աշոտ Ֆարսյան Կաթողիկոսի դեմ նոր մեղադրանք են ուզում կարել՝ հոգևորականների ձեռամբ Հայկական կողմը հաստատել է, որ ադրբեջանական նավթ են ուզում գնել «ԱԼԴԵ» կուսակցության նախագահ Սվենյա Հահնի շնորհավորական ուղերձը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ Հայաստանի իշխանությունների հերթական հակառուսական քայլը Մեր թոշակառուները լքված են իշխանության կողմից․ Հրայր Կամենդատյան Ամենաթունդ խմիչքներից մեկը. թո՞ւյն, դեղամիջո՞ց, թե՞ ապերետիվ. «Փաստ»Վահե Շաբանյան — ԶՊՄԿ հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտատոր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Ճապոնացիները Չինաստանում իրականացրել են զանգվածային սպանդ. «Փաստ»Ձեր իշխանության յոթ տարիների ընթացքում ՀՀ պարտքը ավելացել է ութ մլրդ ԱՄՆ դոլարով. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր 60%-ը կարող է փոխել ադրբեջանացման արշավը. Էդմոն ՄարուքյանԱշխարհի առաջին բեռնատար նավը, որը ծածկված է արևային վահանակներով, պատրաստ է նավարկությանԶուտ խորհրդանշական ժեստեր. ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նոր «խողովակային ընտրությունը». «Փաստ»Իշխանությունն ընդդեմ Եկեղեցու. վերջին անկախ ամրոցի գրոհը Միլիարդավոր դոլարներ՝ հայերի ազգային ինքնության քայքայման և օտար լիբերալ արժեքների ներդրման վրա. «Փաստ»Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան. հասարակության 61,3 տոկոսը համոզված է դրանում «Մա՛մ, երեք օր չեմ զանգի, չանհանգստանաք». Ալբերտ Նազարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին. «Փաստ»Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ»Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ»«Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ»Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ»Նոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում. «Փաստ»Իրականությունից չես փախչի. «Փաստ»ԵՄ-ի «բարեկամության» գինը. պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, թե՞ տնտեսական կորուստներ Հայաստանի համար. «Փաստ»Այսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ է. «Փաստ»Շերը հերքել է 39-ամյա ընկերոջ հետ ամուսնության մասին լուրերը Դատարանի հրապարակած վճռով անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ աշխատակիցներից մեկին աշխատանքից ազատելու հրամանը. Խաչիկ Աբաջյան Գիտության համակարգ. ինչպե՞ս կանխել փլուզումը. ՀայաՔվե հիմնասյուներ Bloomberg-ը 1,1 տրլն դոլար է գնահատել «Ոսկե գմբեթ» ՀՀՊ համակարգի ստեղծման ծախսերըՓաշինյանի առաջարկն Ալիևին ծիծաղելի է․ ՀՀ–ն ինքն է փակել այդ հարցը․ 2026-ին իշխանություն փոխել է պետք Ամբողջ Դոնբասը ռուսական տարածք է. ՌԴ նախագահի օգնական Սյունիք կատարած այցի ընթացքում Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն դպրոցները, որոնք իշխանությունները մտադիր են փակելԱնօդաչուները հարվածել են ամենամեծ ՆՎԳ-ներից մեկին կենտրոնական Ռուսաստանում Հայտնի մոդել-հաղորդավարուհի Սյուզաննա Սեդրակյանի «պրովոկացիոն» come back-ը․ նա անակնկալ ունի Սիսիանում և Գորիսում բացվեցին «Մեր Ձևով» շարժման նոր մարզային գրասենյակներԳիտնականներն առաջին անգամ որսացել են Արեգակի գերհազվադեպ միջուկային ռեակցիանԲեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկում (տեսանյութ)Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության հռչակագրի համատեղ ստորագրումը պատմական նշանակություն ունի. Տոկաև«Երբ սոված եմ լինում, դառնում եմ աշխարհի ամենավատ մարդը». Ռաֆայել Երանոսյանը՝ վատ սովորությունների մասինԵթե բոլորը շարունակեն խաղալ այս խաղերը, կհայտնվենք Երրորդ համաշխարհային պատերшզմում. Թրամփը՝ Ուկրաինայի հակամարտnւթյան մասինՓաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծ․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն