WikiLeaks-ը հրապարակել է Sony Pictures-ից հափշտակված բոլոր փաստաթղթերը
WikiLeaks կայքն ապրիլի 16-ին հրապարակել է Sony Pictures ընկերության ավելի քան 30 հազար փաստաթուղթ և աշխատակիցների ավելի քան 170 հազար էլեկտրոնային նամակ, որոնք հափշտակվել են անհայտ ցանցահենների կողմից, գրում է The Hollywood Reporter-ը:
WikiLeaks-ում պարզաբանել են, որ որոշել են Sony Pictures-ի փաստաթղթերի արխիվը հրապարակել ի շահ հասարակայնության:
«Արխիվը ցույց է տալիս ազդեցիկ մուլտիպլիկացիոն կորպորացիայի ներքին աշխատանքը: Այս տեղեկատվությունն արժանի է լուսաբանման զանգվածային լրատվամիջոցներում և գտնվում է աշխարհաքաղաքական հակամարտության կենտրոնում: Այն պետք է հասանելի լինի հասարակությանը: WikiLeaks-ը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, որպեսզի դա այդպես էլ լինի»,- գրել է Ասանժը հաղորդագրության մեջ: