Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»


Ովքեր են ԱԺ-ում «յուղ վառում» և ով է մտնում գործատուի ու «խոպանչու» մատի ու մատանու արանքը

Երեկ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ քվեարկության դրվեց Կառավարության կողմից ներկայացված «Եկամտային հարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 65 կողմ ձայնով: Թե իրականում ինչո՞վ է պայմանավորված օրենքում փոփոխություն կատարելը, արդյո՞ք այն միտված է առանց այն էլ լայն ճեղք տված բյուջեն լցնելու համար, այդպես էլ պարզ չդարձավ:

Սակայն խորհրդարանում աղմուկն այնքան բարձրացավ ու կրքերն այնքան եռացին, որ պատգամավորները միմյանց նույնիսկ սկսեցին մեղադրել «յուղ վառելու» մեջ: Մինչդեռ գլխավոր «յուղ վառողը», իր եփած շիլան հում մատուցողն ու մարդկանց նյարդերը սղոցողը բոլորովին այլ անձ էր, ֆիննախից եկած մի հիանալի անձնավորություն, ով պետք է գործադիրի անունից պաշտպաներ օրինագիծը ԱԺ-ում:

Եվ տեսեք, թե ինչ անհեթեթ հիմնավորումներով է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը փորձել հասարակության հագով կարել այդ փոփոխությունները:

Բազմաթիվ քննադատություններին ի պատասխան՝ վիճահարույց, անգամ միջպետական հարաբերությունների դաշտում խնդիրներ հարուցող օրինագծի համար «դոշ տվող» Միրումյանը պնդում է. «Անկեղծ ասած` օրենքում փոփոխություններ անելու պատճառը բյուջեի դատարկ լինելը չէ: Պետք է նշեմ, որ նախորդ տարվա համեմատ` եկամուտները, հարկային վճարումներն ավելացել են»:

Այ քեզ բան, լրիվ մեզ ձեռք է առնում այս մտքի տիտանը: Եթե բյուջե լցնելու խնդիր չեք ցանկանում լուծել, ինչու՞ եք մտնում արտագնա աշխատանքի մեկնողների կամ, այսպես կոչված, «խոպանչիների» և նրանց գործատուների մատի ու մատանու արանքը: Բանը հասել է այնտեղ, որ փայ մտնելու հայաստանյան ավանդույթը արմատներ է ձգում արդեն ՀՀ տարածքից դուրս: Պարզից էլ պարզ է, որ ռուսական կողմը փափուկ գորգ չի փռելու օրինագծով նախատեսված հարկային մուտքերի հաղթարշավի ճանապարհին, ու հայկական կողմը պարզապես արկածախնդրության է դիմում՝ առավել նեղ, խմբակային շահերից ելնելով: Ու այն, որ այս օրինագծով իսկապես ոմանց անձնական ամբիցիաներ են սպասարկվելու՝ արդեն կասկածից վեր է դառնում հենց իր՝ «խոպանչիներին» փայ մտնող փոխնախարարի հայտարարություններից հետո:

Հարցին, թե արդյո՞ք սա Կառավարության կողմից պատրաստված հերթական թակարդն է, որն ուղղված է օլիգարխների դեմ, փոխնախարարն ասել է. «Դուք շատ ենք շահարկում օլիգարխ անվանումը: Բոլոր այն անձինք, ովքեր կունենան նման ծրագիր, կարող են գալ, ստանալ նման հավանություն, գրանցել կազմակերպությունը Հայաստանում եւ իրականացնել գործունեություն»:

Ուշադրություն դարձրեք, պարոնը չի էլ ժխտում, որ այդ կազմակերպությունները պետք է գան, իրենցից հավանություն ստանան: Եթե սա բիզնեսի խթանման համար է՝ Հայաստանում ի՞նչ հավանություն պետք է ստանան մարդիկ այն դեպքում, երբ գործունեություն են ծավալելու Ռուսաստանի Դաշնությունում և շինարարական մրցույթների համար հավանություն են ստանալու բացառապես այդ երկրում: Մի քիչ շատ հավակնոտ չէ՞ ձեր ծրագիրը, պարոն Միրումյան, արդեն սկսում եք ՌԴ աշխատանքի շուկան աշխատեցնել ձեր հավանությամբ կամ չհավանությամբ: Հավանությունը հավանություն, իսկ թե ում պետք է հավանություն տան այս նոր որոգայթներում գումարներ աշխատելու՝ արդեն պարզ է. իհարկե՛, մեր քաջարի փոխնախարար Միրումյանի կողմից այդքան չսիրված բառի՝ օլիգարխիայի տակ տեղավորված մարդկանց:

Ու ասվածի վառ ապացույցներից մեկը մի՞թե այն չէ, որ ֆինանսների փոխնախարարը պնդում է, որ նախագծի նպատակը բյուջեի ճեղքը փակելը չէ, որովհետև հարկային մուտքերը լավ էլ ապահովված են, դեռ մի բան էլ ավելի: Այդ դեպքում ինչու՞ եք, պարոն Միրումյան, դիմում այդպիսի արկածախնդրության՝ լավ իմանալով, որ ԱԺ-ում ծաղր ու ծանակի եք ենթարկվելու: Որովհետև անձերի և անձնական խնդիրներ եք լուծում և մերձավորների համար նոր, «էժան» փողեր հայթայթելու հորիզոններ եք բացում...

Ահա թե որտեղ է թաքնված շան գլուխը...

Վարուժան Բաբաջանյան

Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանՀանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էԸնդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՀուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՄոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ Մխիթարյան