Երևան, 04.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Անիրատեսական սցենար. ո՞ւմ և ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի իշխանությունները. «Փաստ» Հայաստանյան ապրանքների կարիքը չունե՞ն այլևս. «Փաստ» «Մորիսս մեր 20 տարվա հեքիաթն է, յուրահատուկ էր, տարբերվող». Մորիս Խումարյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Իշխանաձորում, տուն «վերադարձել»… երեք ամիս անց. «Փաստ» Հայաստանի գյուղատնտեսության ռիսկային ապագան. «Փաստ» Դիվերսիֆիկացիան ենթադրում է ռիսկերի բաշխում, բայց ոչ ռազմավարական իրականության անտեսում. «Փաստ» «Պարտադիր պետք է մասնակցել ընտրություններին, որ կարողանանք փրկել մեր երկիրը». «Փաստ» Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ» Ինչպես կարող են օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված ինքնակամ կառույցները օրինականացվել. նախագիծ. «Փաստ» Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ... աղմուկի և սպառնալիքների. «Փաստ» Վարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ»


Հետո այնքան մեծ սեր ծնվեց, այնքան էինք միմյանց սիրում, որ ինձ 8-րդ դասարանում դպրոցից չհանեցին. Էրիկ Օհանյան

Lifestyle

Մուայ Թայ-Բոքսինգի հայկական ֆեդերացիայի նախագահ Էրիկ Օհանյանը, ում հաճախ հանդիպել ենք նաև ֆիլմերում և սերիալներում, այսօր էկրանային պասիվ կյանք է վարում: Orer.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ ապրում և աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում: Թե ի՞նչը նրան ստիպեց հեռանալ, կվերադառնա՞ արդյոք երբևէ հայրենիք, ճշտեցինք հենց իրենից: Անդրադարձանք նաև անձնական կյանքին, առաջին և միակը դարձած սիրուն…

-Էրիկ, արդեն որքա՞ն ժամանակ է, որ Մոսկվայում եք:

-2014 թվականի նոյեմբեր ամսից ընտանիքիս հետ դուրս եմ եկել Հայաստանի Հանրապետությունից: Հայաստանն իմ ծննդավայրն է և ընդմիշտ լքելու նպատակ չունեմ: Սակայն պետք է նշեմ, որ ապրելով Ռուսաստանում` այստեղին առավել եմ հարմարվել: Այժմ Հայաստանն ինձ համար հանգստյան գոտի է դառնում:

-Գնալու նպատակը գործնակա՞ն էր:

-Այո, գործունեությունս ընդլայնելու նպատակով գնացի և դժգոհ չեմ:

-Մոսկվայո՞ւմ եք ապրում և աշխատում:

-Ոչ, ապրում և աշխատում եմ Ստավրոպոլում: Աշխատանքային բնագավառի փոփոխություն չեմ կատարել: Գիտեք, ինձ շատ հարազատ եմ զգում այստեղ, կարծես Հայաստանում լինեմ: Օրինակ, ապրիլի 24-ին բոլորովին չզգացի, որ հայրենիքից հեռու եմ:

-Կինոկարիերային կարծեք թե հրաժեշտ տվեցիք: Չե՞ք կարոտում նկարահանման հրապարակը:

-Իսկապես, նկարահանումներին շա~տ եմ կարոտել: Բայց կինոկարիերայից չեմ հրաժարվել, ինչո՞ւ պետք է հրաժարվեմ: Լավ առաջարկի դեպքում մեծ հաճույքով կհամաձայնվեմ:

-Ի դեպ, մեր նախորդ զրույցի ժամանակ ասացիք, որ նոր ֆիլմում նկարահանվելու առաջարկ եք ստացել, որտեղ ահաբեկչի եք մարմնավորելու: Նկարահանումները սկսվե՞լ են:

-Պայմանավորվածությունը դեռ ուժի մեջ է, բայց նկարահանումները կսկսվեն օգոստոս ամսին:

-Էրիկ, շատերը մտածում են, որ Հայաստանից նեղացել եք: Նման բան կա՞:

-Հայաստանն ինձ չի նեղացրել, ուղղակի կան բաներ, որոնք կարող էին բոլորովին այլ կերպ լինել: Եվ դա ավելի ճիշտ կլիներ: Բայց ոչինչ, ամեն ինչ կգցեմ տեղը, ուղղակի ժամանակ է պետք, դա միայն ժամանակի խնդիր է:

-Հայաստանում հարազատներ ունե՞ք:

-Այո, մեծ որդիս` Արմեն Օհանյանը, նրա նշանածը, քույրս և նրա երեխաները:

-Չե՞ք ցանկանում Ձեր որդուն Ձեզ մոտ տանել, չե՞ք անհանգստանում, որ կարող է «ոչ ճիշտ» շրջապատ ընկնել, չէ՞ որ շատ երիտասարդ է:

-Ես նրան 15 տարեկանից «ստիպել եմ» աշխատել: Աշխատել է անվադողերի վուլկանացման կետում, «Սիթի» սուպերմարկետների ցանցում: Մի օր էլ եկավ ու ասաց, որ ցանկանում է ծրագրավորող դառնալ: Բացատրեցի, որ ես ոչնչով չեմ կարող օգնել…Այսօր նա 18-19 տարեկան է, բայց կարողանում է ապահովել իրեն: Շնորհակալ եմ հորեղբորս տղային` Արամին, որ օգնում է իմ «Չիկոյին» աշխատանքի հարցերում:

-Հետաքրքիր է, կա՞ Ձեր կյանքում մի շրջան, որի համար զղջում եք:

-Այո, իմ կարծիքով բոլոր տղամարդիկ էլ իրենց կյանքում ունենում են զղջման պահեր:

-Օրինա՞կ: Հատկապես գործնակա՞ն, թե՞ անձնական հարցերում եք զղջման պահեր ունեցել:

-Նախ, եթե ժամանակը հետ տալու հնարավորություն ունենայի, շատ բան այլ կերպ կլիներ, այլ ընթացք կունենար: Ժամանակին այդ ամենն ինձ համար անձնական էր դառնում, բայց հիմա հասկանում եմ, որ դա ընդամենը եղել է աշխատանքային պրոցես: Ուղղակի ինձ վրա մի քիչ շատ «վերցրեցի»` մտածելով ու համարելով` իմ երկրորդ տունն է: Սխալներ թույլ տալով` կորցրեցի ստեղծածս… Բայց ոչինչ… Հիմա իմ աշակերտներին թույլ չեմ տալիս անել այն սխալները, որոնք ես եմ արել: Ես էլ չեմ կրկնում այն սխալն, ինչն իմ հանդեպ են արել: Ավագ ընկերներիցս մեկն ասում էր. «Միշտ սխալը քո մեջ փնտրիր և գտիր»: Համաձայն եմ նրա հետ: Երբեք ուշ չէ սխալն ուղղելու համար, ուշ չէ…

-Ազատ ժամանակն ինչպե՞ս եք սիրում անցկացնել, ի՞նչ հետաքրքրություններ ունեք:

-Ազա՞տ, դա ի՞նչ է (ժպտում է): Ընդհանրապես, սիրում եմ, որ ազատ ժամանակ եմ ունենում…

-Էրիկ, մայիսի 15-ին ընտանիքի միջազգային օրն էր: Կպատմեք Ձեր ընտանիքի մասին:

-Արդեն 21 տարի է, ինչ ես ամուսնացած եմ: Ունեմ երեք զավակ: Մեր տանը 4 սերունդների ներկայացուցիչներ կան. Ես և կինս, որ ծնվել ենք 1977, 1978 թվականներին, մեծ որդիս` Արմենը` 1996 թվական, դուստրս` Աննան` 2002 թվական, և փոքր տղաս` Մանվելը` 2008 թվական: Թու, թու, թու, երևի դրա համար էլ ես և կինս երիտասարդ ենք մնում (ծիծաղում է):

-Գո՞հ եք Ձեր կազմած ընտանեկան մոդելից:

-Շա~տ: Շնորհակալ եմ Աստծուն, որ երջանիկ և սիրով ընտանիք ունեմ:

-Ի դեպ, մեր ընթերցողների համար կհիշե՞ք Ձեր ծանոթությունը:

-Ես կնոջս դպրոց եկել եմ, երբ 4-րդ դասարանում էի սովորում: Հիշում եմ, ինձանից վախենում էր ու ինձ չէր սիրում: Այդպես, մինչև 6-րդ դասարան: Հետո այնքան մեծ սեր ծնվեց, այնքան էինք միմյանց սիրում, որ ինձ 8-րդ դասարանից դպրոցից չհանեցին (ծիծաղում է): Գիտեին, ամբողջ օրն անցկացնելու էի դպրոցի դիմաց: Իսկ չէ՞ որ պարապությունը հանցագործություն է:

-Ձեր ծնողները տեղյա՞կ էին, որ իրենց դպրոցական երեխաները սիրահարված են:

-Երբ 9-10-րդ դասարանում էինք սովորում, մեր ծնողներն իմացան: Որոշվել էր` կամուսնանանք 23 տարեկանում… Հայրս 1994 թվականին մահացավ, ու կյանքը փոխվեց: Ես հասկացա, որ ինձ աղջիկ չեն տա, քանի որ դարձել եմ «փողոցային»: Ապագա զոքանչիս փորձեցի համոզել, որ Նելլին ուղղակի իմ դասարանցին է: Եվ դա ստացվեց…

-Եվ համաձայնեց, որ ամուսնանա՞ք:

-Օգոստոսի 23-ին` ծննդյանս օրը, դասարանցիներս մեր տանն էին, սակայն Նելլին չէր եկել: Զանգահարեցի, մայրն ասաց, որ վատ երազ է տեսել… Մենք մյուս օրը միասին փախանք: Այնուհետև զորակոչվել եմ ծառայության: Թեժ գծում եմ եղել` Տավուշի շրջանի Մովսես գյուղում: Չորս ամսվա ծառայող էի, որ Արմենս ծնվեց:

-Ավանդապա՞հ, թե՞ ժամանակակից հայ տղամարդ եք:

-Իհարկե, ժամանակակից հայացքներ ունեմ:

-Ե՞րբ Ձեզ սպասենք Հայաստանում:

-Այս ընթացքում մի քանի անգամ գործնական նպատակով եկել եմ: Այստեղից այդտեղ ինքնաթիռով 45 րոպե է տևում, այնպես որ, երբ նկարահանումների առաջարկ լինի, սիրով կգամ:

-Այդտեղ Ձեզ օգնողներ ունեի՞ք: Դժվար չէ՞ր ոտքի կանգնել:

-Օգնողներ ու աջակցողներ ունեմ ու շատ շնորհակալ եմ նրանց:

-Էրիկ, ինչպե՞ս կավարտեք մեր զրույցը:

-Քանի որ մայիսի 16-ին ոստիկանների տոնն էր, ցանկանում եմ առիթից օգտվել և շնորհավորել մեր տղաներին: Այսօր ոստիկանների աշխատանքի կարիքը բոլորն ունեն… Շնորհավորում եմ և անվտանգ գործունեություն մաղթում:

Նելլի Մարգարյան

Ի՞նչ է հարցնում Սամվել Կարապետյանի դուստրը հաջորդ վարչապետինՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ կառավարության շենքի մոտ80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մասսայական խուզարկություններ է սկսվել. Արմեն ՄանվելյանԻնչպես հերթական պատահականությունը դարձավ մեծ գյուտի առիթ. «Փաստ»Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանըՈ՛չ, մենք նրանցից ոչ մեկին չենք հավատում՝ ո’չ Փաշինյանին, ո’չ էլ Ալիևին. մենք պետք է ուժեղ լինենք. Նարեկ ԿարապետյանՓոփոխության ուժը մեր միասնության մեջ է․ ընտրի՛ր ուժեղը, ընտրի՛ր իրականը, ընտրի՛ր հաղթանակըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՀՈԻՆԻՍԻ)․ Խոշոր կարկուտը հողին է հավասարեցրել ցանքատարածությունները, գողթեցիները փակել են Գեղարդ տանող ճանապարհը. «Փաստ»Կարելի է արձանագրել, որ ընտրությունների նախաշեմին Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ․ Դումիկյան Անիրատեսական սցենար. ո՞ւմ և ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնակցում է «RISE Powered by Silicon Mountains 2026» երկօրյա տեխնոլոգիական ցուցահանդես-ֆորումինՀունիսի 7-ին գնա՛ ընտրության, քվեարկիր հանուն իրապես խաղաղ, զարգացող և ուժեղ Հայաստանի. Աննա ԿոստանյանՀայաստանյան ապրանքների կարիքը չունե՞ն այլևս. «Փաստ» «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ներկայիս տեսքով խաղաղության համաձայնագիրը Հայաստանի համար անընդունելի է«Մորիսս մեր 20 տարվա հեքիաթն է, յուրահատուկ էր, տարբերվող». Մորիս Խումարյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Իշխանաձորում, տուն «վերադարձել»… երեք ամիս անց. «Փաստ»Երեկ Հանրապետության հրապարակում Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին մասնակցել է 80,000 քաղաքացի Հայաստանի գյուղատնտեսության ռիսկային ապագան. «Փաստ»Սամվել Կարապետյանի գլխավորած Ուժեղ Հայաստանի ամփոփիչ հանրահավաքը` լուսանկարներովԵրեկ երեկոյան «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական քարոզարշավն ավարտվեց Հանրապետության Հրապարակում շռնդալից հանրահավաքով. Ա. ՉալաբյանԴիվերսիֆիկացիան ենթադրում է ռիսկերի բաշխում, բայց ոչ ռազմավարական իրականության անտեսում. «Փաստ»«Պարտադիր պետք է մասնակցել ընտրություններին, որ կարողանանք փրկել մեր երկիրը». «Փաստ»Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ»Ինչպես կարող են օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված ինքնակամ կառույցները օրինականացվել. նախագիծ. «Փաստ»Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ... աղմուկի և սպառնալիքների. «Փաստ»Վարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ»Հայաստան ընտրության ժամանող ՀՀ քաղաքացիներին սպառնում են վարժական հավաքներով. «Փաստ»Մարդիկ անելանելի վիճակում են, իսկ իշխանությունները թքած ունեն. «Փաստ»Լեփ-լեցուն հրապարակ. Ուժեղ Հայաստանի բազմահազարանոց հանրահավաքըԹևս կկտրեմ, բայց չեմ համագործակցի այս կառավարության հետ Փոփոխության հրապարակը թռչնի թռիչքի բարձրությունիցԱպրիլին աշխարհի կենտրոնական բանկերը 17 տոննա ոսկի են գնել․ WGCԱյն ելույթը, որը վերջակետ կդնի Փաշինյանի 8 տարվա պաշտոնավարմանը. պարտադիր դիտելՀո ճղճղալո՞վ չի, ,մարդիկ չեն կարում ապրեն. է թող բռնեն, հերոսացնեն, 2 ամիս էլ կնստեմ. Գագիկ ԾառուկյանՌԴ նախագահի հետ պայմանավորվեցինք, որ ընտրություններից հետո ես նորից կմեկնեմ և հանդիպում կունենանք ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք․ Փաշինյան4 օրից մենք բոլորս գնալու ենք ընտրության ու փոխարինենք Փաշինյանին , Ուժեղ Հայ մարդով. Նարեկ ԿարապետյանՆորմալ չէ, երբ բարի մտադրությունները, որոնք ապահովում են որոշակի ոլորտի բնականոն գործունեությունը, օգտագործվում են անազնիվ նպատակներով. Զախարովան՝ ՀՀ իշխանությունների մասինՀունիսի 7-ին հաղթանակը մերն է լինելու, Փաշինյանը՝ Ադրբեջանինը. Սամվել ԿարապետյանՈրդիս, ես խոստանում եմ քեզ, դու չես մեծանալու մի երկրում, որտեղ քո կողքին կապրեն 300 հազար ադրբեջանցիները.Գոհար ՂումաշյանԳյուղմասնագիտություններն այդպես էլ գրավիչ չեն դառնում. երիտասարդները պատրաստ չեն «անհարմար գործին»Մենք արտասվեցինք և երդվեցինք բերել փոփոխությունը Ինչ խոսք, շատ ազդեցիկ ելույթ էր Ռուբեն Մխիթարյանի կողմից. Աննա ԿոստանյանՔայլի Ջենները ցուցադրել է իր կատարյալ մարմինը վարդագույն բիկինիով Հանրապետության հրապարակում ընթանում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի բազմահազարանոց հանրահավաքը. ՀայաՔվեՄերգելյան ինստիտուտը ռազմարդյունաբերական ցուցահանդեսում ներկայացրել է սեփական արտադրության վարժասարքերըՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՓաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու․Ուժեղ ՀայաստանՊատմության հեղուկ հիշողություն. 130-ամյա գինին, որը թաքցրել էին նացիստները, հայտնաբերվել է չեխական ամրոցի հատակի տակ Փաշինյանի և Ալիևի ծրագրերը հօդս են ցնդելու. Նարեկ ԿարապետյանԴիմում եմ քեզ՝ իմ արյունակից, իմ բախտակից ընկեր, մենք մի նավի մեջ ենք, որը կոչվում է Հայաստան․ Արեգա ՀովսեփյանՃակատագրական ընտրության առաջ ենք՝ կա՛մ պաշտպանում ենք մեր ինքնությունը, կա՛մ կորցնում ենք. Արամ Վարդևանյան