Լոնդոնում կբացվի հայազգի Լարի Գագոսյանի 18-րդ Gagosian Gallery-ն
ՄշակույթԱյս տարվա հոկտեմբերին Լոնդոնում կբացվի Gagosian Gallery-ի միջազգային ցանցի 16-րդ պատկերասրահը:
Ինչպես հաղորդում է buro247.ru-ն, սրահը կլինի երրորդը Միացյալ Թագավորությունում:
Գագոսյանը մնում է անդավաճան իր սկզբունքներին: Փարիզում սրահ բացելուց հետո նա սկսեց աշխատանքներ իրականացնել Լոնդոնում երրորդ սրահն ունենալու ուղղությամբ: Ցուցասրահի բացումը կնշանավորվի աբստրակտ նկարիչ Սայա Տվոմբալիի ստեղծագործությունների ցուցահանդեսով: Այցելուները կտեսնեն վարպետի 50-60-ական թվականների աշխատանքներ: Նոր սրահը կկազմի 18.000 քմ: Այն Լոնդոնի կենտրոնում է՝ Grosvenor Hill-ում: