Ազատության հրապարակում նստացույցը դադարեցվեց
ՀասարակությունԱզատության հրապարակում այսօր՝ հուլիսի 9-ին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հրավիրված հանրահավաքն ավարտվեց առանց երթի:
Հավաքը նախաձեռնած ցուցարարները դադարեցրել են նաեւ ի նշան բողոքի հայտարարված նստացույցը: Նրանք պատրաստվում են առաջիկայում ասուլիսներ տալ, իրազեկման ակցիաներ եւ երթեր անցկացնել:
Շարժումը համակարգող խմբի անդամները առաջիկայում նաեւ հանրահավաք են նախատեսում, որի օրը դեռեւս չեն հստակեցրել: