«Շիրակ»-ն առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով զիջում է շվեդական ԱԻԿ-ին
ՍպորտԵվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում գյումրիի «Շիրակ»-ը հյուրընկալվել է շվեդական ԱԻԿ-ին: Առաջին խաղակեսի ավարտից հետո դաշտի տերերը հաղթում են 1:0 հաշվով:
Միակ գնդակը հանդիպման 29-րդ րոպեին հեղինակել է Հենոկ Գոիտոմը:
Հանդիպման ընթացքում խաղային առավելություն ունեին դաշտի տերերը, սակայն «Շիրակ»-ին հաջողվեց մի քանի անգամ վտանգավոր հակագրոհներ ձեռնարկել, որոնք գոլի վերածել գյումրեցիներին չհաջողվեց:
Հանդիպման ընթացքում գլխավոր մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց «Շիրակ»-ի դարպասին, սակայն ԱԻԿ-ի ֆուտբոլիստն այն անհաջող իրացրեց: