Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ» Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ» Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ» Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»


ՀՀ-ում փաստաբանական համայնքը շատ կայացած է` որեւէ մեկս թույլ չենք տա, որ գրոհ տեղի ունենա մեր նկատմամբ. Էդմոն Մարուքյան

Հասարակություն

ՀՀ-ում փաստաբանների նկատմամբ հարուցվող քրեական գործերը կարծես թե գնալով ավելի հաճախակի եւ սովորական բնույթ են սկսում կրել: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Փաստաբանների դպրոցի նախկին տնօրեն, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, այն է՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը:

Հերթական քրեական գործի հետ կապված՝ Orer.am-ը զրուցեց նախկինում փաստաբանական գործունեություն ծավալած ԱԺ անկախ պատգամավոր, Էդմոն Մարուքյանի հետ, ով, վերհիշելով փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամաբ հարուցված քրգործը, ասաց, որ այդ գործի հետ կապված՝ հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ. «Պահանջել եմ, որ գործը կարճվի: Իրավապաշտպան կառույցների անդամներ, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ միացան կոչիս, որից հետո գործը կարճվեց, ինչն էլ ըստ էության ողջունելի է»,- նշեց Էդմոն Մարուքյանը հավելելով, թե փաստաբանների նկատմամբ գործեր հարուցելը, նրանց կողմից կիրառվող մեխանիզմները քրեական հետապնդման առարկա դարձնելը չի վկայում իրավական պետության գործելաոճի մասին. «Նման գործելաոճը դատապարտելի է: Կարծում եմ, որ որեւէ փաստաբանի դեմ նման հոդվածներով (կապված փաստաբանի իրավապաշտպան գործունեության հետ) հարուցվող գործերը ապագա չունեն: Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հարուցված գործը եւս ապագա չի ունենալու: Ես կոչ եմ անում եւ պահանջում իրավապահ մարմիններից դադարեցնել այդ գործելաոճը»,- ասաց պատգամավորը:

Էդմոն Մարուքյանը կարծում է, որ իրավապաշպանները պետք է լինեն պաշտպանված, եւ պետությունն իր հերթին պարտավոր է ապահովել իրավապաշտպանների ու փաստաբանների համար անվտանգ աշխատանքային միջավայր, քանզի դա բխում է մեր պետության շահերից: «Շատ կարեւոր է, որ ժողովրդավար հասարակությունում իրավապաշտպանները, իսկ փաստաբանը պրոֆեսիոնալ իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձ է, լինեն պաշտպանված: Պետությունը պետք է ապահովվի իրավապաշտպանների ու փաստաբանների համար անվտանգ աշխատանքային միջավայր, այլապես ՀՀ քաղաքացիները եւ մեր երկրում բնակվող մարդիկ կկարծեն, որ եթե անգամ փաստաբանը պաշտպանված չէ, ապա ինչ երաշխիքներ կան, որ նա կարող է մարդկանց պաշտպանել դատարաններում: Այս առումով շատ կարեւոր է, որ մենք յուրաքանչյուր դեպքում կանգնենք փաստաբանի, իրավապաշտպանի կողքին, երբ նա անիրավական ձեւով քրեական հետապնդման զոհ է դառնում: Ես դատապարտում եմ բոլոր նմանօրինակ դեպքերը եւ կրկին պահանջում եմ, որ դադարեցվի Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը: Նման դեպքերը պարզապես պետք է բացառվեն, հնարավոր բոլոր բարենպաստ պայմանները պետք է ստեղծվեն իրավապաշտպան գործունեության համար, ինչը, ըստ էության, միտված է մեր քաղաքացիների շահերի պաշտպանությանը օրենքով չարգելված բոլոր միջոցներով, ինչն էլ ասում է ՀՀ Սահմանադրությունը»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

Հարցին, թե արդյո՞ք փաստաբանների նկատմամբ հարուցվող գործերի շարանը կարելի է գրոհ համարել փաստաբանական ինստիտուտի դեմ, պատգամավորը պատասխանեց, որ մեկ-երկու հարուցված քրեական գործի պատճառով ասել, որ դա գրոհ է, ճիշտ չի լինի. «Չեմ կարծում, որ կարող է գրոհ տեղի ունենալ փաստաբանական համայնքի նկատմամբ, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական համայնքը շատ կայացած է եւ որեւէ մեկս թույլ չենք տա, որ գրոհ տեղի ունենա մեր նկատմամբ: Այդ գրոհները նույն ուժով հետ կմղվեն: Պարզապես պետք է ամեն մի դեպքով շատ հստակ ուղիղ ու բաց դիրքորոշում ունենալ եւ դատապարտել տեղի ունեցածը՝ բոլորս կանգնելով տվյալ մարդու ու կողքին պաշտպանելով նրան: Փաստաբանական իմ պրակտիկայում եղել են դեպքեր, երբ փաստաբանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել եւ հարյուրավոր փաստաբաններ ստանձնել են նրա պաշտպանությունը դատական ատյաններում, իսկ նախաքննության մարմինները հայտնվել են հիմար վիճակում: Այս առումով ես կոչ կանեի, որ իրավապահ մարմինները նույն իրավիճակի մեջ չհայտնվեն ու ձեռնպահ մնան անիրավական գործողություններից՝ ուղղված իրավապաշտպանների դեմ: Փաստաբանական համայնքը պետք է զարգանա: Դա միայն Հայաստանի Հանրապետության շահերից է բխում»,- խոսքը եզրափակեց Է. Մարուքյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ ՓՊ փաստաբանի իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ժամանակ քննարկվել են Ն. Բաղդասարյանի շահերը դատարանում պաշտպանելու հետ կապված հարցերը: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտնել է, որ ՓՊ-ից ներկայացուցիչ կնշանակվի Նիկոլայ Բաղդասարյանի շահերը մյուս գործընկերների հետ միասին դատարանում պաշտպանելու նպատակով:

Սոսե Չանդոյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան