Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Տ. Աբրահամյան. Ադրբեջանը որպես ճնշման միջոց գործի է դնում «Երրորդ ճակատը»

Նախիջևանի ուղղությամբ այսօր հայ-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպի և վերջին 10 օրերին առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունների մասին Orer.am-ը զրուցեց քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի հետ:

-Պարոն Աբրահամյան, այսօր արդեն պարզ դարձավ, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում` Երասխի ուղղությամբ, Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի կողմից ձեռնարկվել է պետական սահմանի խախտման փորձ, որը կանխվել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից: Տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հակառակորդը հետ է նահանջել: Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը:

-Ադրբեջանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում սադրանքների էր գնացել բոլոր հնարավոր ուղղություններով, բացառություն էր կազմում Նախիջևանը: Որպես կանոն Նախիջևանի ուղղությունում համեմատաբար քիչ են հրադադարի ռեժիմի խախտումները, սակայն վերջին 3 տարվա ընթացքում այդ ճակատը ակտիվացնելու ուղղությամբ ադրբեջանական կողմը էական քայլեր է արել:

Նախ՝ այնտեղ տեղակայված բանակային կորպուսը համազորային բանակի կարգավիճակ ստացավ՝ ենթարկվելով կառուցվածքային փոփոխությունների, ապա դրան հետևեց մեծ քանակության սպառազինության ու ռազմական տեխնիկայի տեղաբաշխումը Նախիջևանի տարածքում:

Դրան անմիջապես հետևեց այդ ուղղության համար անսովոր թվացող զարգացումներ, ընդհուպ՝ Ադրբեջանն այդ ուղղությամբ դիվերսիոն հարձակումներ իրականացրեց, ինչպես նաև՝ մեծ աշխատանք սահմանին տեղակայված ինժեներական կառույցներում: 

Ես փոքր ինչ մանրամասնեցի այն ամենի մասին, ինչ նկատելի էր վերջին տարիներին Նախիջևանում, որպեսզի առավել պարզորոշ ցույց տամ, որ այդ ուղղությամբ սադրանքների Ադրբեջանն արդեն իսկ մի քանի տարի է նախապատրաստվում է:

Այսպես կոչված «երրորդ ճակատի» բացմամբ, Ադրբեջանը նպատակ ունի մեծացնել ճնշումը բոլոր ուղղություններով՝ լարվածություն մեջ պահելով Հայաստանին: Ադրբեջանում կարծում են, որ ճնշման արդյունքում բանակցային գործընթացում Հայաստանը զիջումների կգնա՝ Ադրբեջանի համար ապահովելու շահավետ լուծում:

-Կհաջողվի՞ դա Ադրբեջանին:

-Հայաստանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակման դեպքում անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլեր կիրականացվեն՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը:

Սահմանագծի տարբեր ուղղություններով, հայկական կողմի իրականացրած պատժիչ գործողությունները, որոնք ի դեպ, այս անգամ աննախադեպ կտրուկ էին, նպատակ ունեին ցույց տալ Ադրբեջանին, որ ոչ մի բան ագրեսիա անպատիժ չի մնում, ավելին, Հայաստանը անհրաժեշտ հարվածներ հասցնելու հարցում այլևս չի սպասելու, որ սահմանին կամ սահմանամերձ համայնքում կորուստ արձանագրվի:

Համոզված եմ, որ վերջին տաս օրերի ընթացքում հայկական կողմի իրականացրած գործողություններն Ադրբեջանում դեռ չեն մարսվել, ուղղակի Ադրբեջանը շարունակելով գնդակոծություններն ու արկակոծությունները փորձում է ցույց տալ, որ վստահ է իր ուժերին և չի ձախողվել:

Թե Ադրբեջանում ինչ կամ ում են համոզում, պարզ չէ, փաստ է, որ Ադրբեջանը և քաղաքական, և ռազմական առումով ուղղակի տապալվեց՝ հնարավոր բոլոր հետևանքներով:

-Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ Ադրբեջանը բացառում ԵՏՄ-ին անդամակցելու հնարավորությունը: «Երբեք մի ասա երբեք»,- նշել է Մամեդյարովը պատասխանելով համապատասխան հարցին՝ հավելելով, որ անդամակցության հետ կապված դեռ մարտահրավերներ կան:

-Ադրբեջանը Ռուսաստանին ուղղված պարզամիտ մեսիջներով, եթե դա կարելի է այդպես անվանել, փորձում է դուրս գալ քաղաքական մեկուսացումից՝ մի կողմից «խայթելով» Արևմուտքին, թե մի ճնշեք, թե չէ ՌԴ-ի հետ կխորացնեմ հարաբերություններս, մյուս կողմից ՌԴ-ին՝ իբր ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությունն իրենց համար ակտուալությունը չի կորցրել՝ փորձելով խուսափել այնտեղից եկող «հարվածներին»:

Չեմ կարծում, թե ադրբեջանական խայծը կողմերից մեկը «կուլ կտա»:

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»