Երևան, 07.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար Ադրբեջանն ընկնավորում է «Արցախ» բառից Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում. «Փաստ» ԱՄՆ-ն տարածաշրջանում Ռուսաստանի թե Եվրոպայի ազդեցությունն է ուզում թուլացնել. «Փաստ» «Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ» «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում. «Փաստ» Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ» ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ. «Փաստ» «Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ» Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ»


Էդմոն Մարուքյանի մարտահրավերը քաղաքական կուսակցություններին եւ նրանց «հնացած» կադրերին

Քաղաքական

ԱԺ անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» հասարակական-քաղաքական նախաձեռնության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, մարտահրավեր նետելով դաշտում գործող կուսակցություններին, օրերս հայտարարեց, որ հարկավոր է քաղաքական սերնդափոխություն իրականացնել:

Թե որքանով է իրատեսական երիտասարդների ինտեգրումը ներքաղաքական կյանքին, Orer.am-ը զրույցի ընթացքում ճշտեց պատգամավորից:

-Խոսքը ոչ միայն երիտասարդների ինտեգրման, այլեւ քաղաքական սերնդափոխության մասին է, ինչը վերաբերում է բոլոր դաշտերին: Եթե նայենք թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերին, ապա կտեսնենք, որ վերջին 20-25 տարիների ընթացքում դաշտում նույն մարդիկ են: Նրանք արդեն ծերացել են, նրանց հարկավոր է կրեդիտ տալ՝ մաղթելով ամենալավն ու բարին:

Պարզապես տվյալ անձանց պետք է շնորհակալություն հայտնել այսքան տարի պետությանն ու երկրին ծառայելու եւ նրանց կատարած աշխատանքի համար՝ թույլ տալով երիտասարդներին իրագործել մինչ օրս կյանքի չկոչված քայլերը: Այդ մարդիկ պետք է տեղ ազատեն նոր սերնդի համար. այլ կերպ զարգացում հնարավոր չէ ապահովել:

Ներկայիս քաղաքական սերունդն իր բոլոր հնարավոր գաղափարները, որոնք ուներ կամ կարող էր ունենալ, արդեն կյանքի է կոչել, այդ իսկ պատճառով մենք խոսում ենք քաղաքական սերնդափոխության մասին, որն անկասելի է:

-Արդյո՞ք քաղաքական սերնդափոխությունը որակի երաշխիք կդառնա:

-Պետք է ամեն ինչ անել, որ սերնդափոխությունը նաեւ լինի արժեքային, որովհետեւ հնարավոր է սերնդափոխություն իրականացնել՝ դաշտ բերելով տարբեր կուսակցությունների երիտթեւերի ներկայացուցիչների, որոնք որոշ դեպքերում ավելի վատն են, քան եղած կադրերը:

Փոխարինելու պետք է գան մարդուն որպես բարձրագույն արժեք դիտարկողները, մարդու իրավունքների ջատագովները, որոնք իրենց գաղափարներով եւ նոր տեխնոլոգիաներով կկարողանան խնդիրներ լուծել: Այդ երիտասարդներն այսօրվա մարտահրավերների լուծման բանալին են: Մերօրյա մարտահրավերները չեն կարող լուծվել 20-30 տարվա նախկին մոտեցումներով:

-Քաղաքականություն մտնելը ռիսկեր է պահանջում, ըստ Ձեզ՝ ի՞նչն է մարդկանց հետ պահում հստակ քայլեր իրականացնելուց:

-Մենք հնարավոր տարբեր տեղերում՝ տանը, բուհերում, ընկերական շրջապատում քննարկում ենք առաջացած խնդիրները, ամեն ինչի նկատմամբ հայտնում ենք փորձագիտական մեր մոտեցումները, որ եթե այսպես արվի, շատ ավելի ճիշտ կլինի, սակայն երբ պահը գալիս է, որ մարդիկ մտնեն քաղաքականություն, խուսափում են: Մարդիկ փախչում են քաղաքականությունից, քանի որ այն շատ գորշ, անհետաքրքիր ու ապականված է մեր երկրում:

Մտնելով քաղաքականություն՝ մարդիկ արժանանում են քննադատությունների եւ դառնում ավելի խոցելի, սակայն երբ անձը գիտակցում է, թե ինչ պետք է անի, նաեւ պետք է գործի: Արդար չէ, երբ մարդիկ կողքից խոսում են եւ չեն մտնում դաշտ. այս պարագայում ավելի լավ կլինի, որ նրանք լռեն:

Կողքից խոսողները պրակտիկայում գործելու ռիսկ ու քաջություն էլ չունեն, հետեւաբար, մենք մարտահրավեր ենք նետում այդ մարդկանց՝ ասելով՝ եկեք գործենք:

-Քաղաքական սերնդափոխության ձեր մարտահրավերն ինչպե՞ս կընդունվի ՀՀԿ-ի եւ մնացած քաղաքական կուսակցությունների կողմից:

-Ինձ հետաքրքիր չէ, թե ՀՀԿ-ը եւ մնացած քաղաքական ուժերը մեր այս առաջարկն ինչպես կընդունեն: Երբ իմ նշած մարդիկ, ովքեր սիրում են կողքից խոսել, ներգրավվեն գործի մեջ, այդ ժամանակ մնացած կուսակցությունները կսկսեն իրենց կոնտինգենտը լավացնել, որ կարողանան մրցունակ լինել, այլապես նրանք անմրցունակ են, հետեւաբար, կպարտվեն այդ դաշտում:

Սոսե Չանդոյան

Իրանի դեմ ցանկացած արկածախնդիր գործողություն ծանր գին կունենա․ Իրանի բանակի գլխավոր հրամանատարHermès-ը ներկայացրել է Musc Pallida-ն՝ իրիսի բույրով գրավիչ օծանելիք՝ 465 դոլար արժողությամբՄեր վրիպումը չի ազդել մարդկանց կյանքի վրա, չի բերել մահեր. Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Սարգիս Կարապետյանի աղմկահարույց հայտարարությանը«Նոան» գոլառատ հանդիպում է անցկացրել Չինաստանի Սուպեր լիգան ներկայացնող «Յուննան Յուկունի» հետՄեծ Բրիտանիայում չեն հավանել Եղիսաբեթ II-ի պատկերով ավստրալական նոր մետաղադրամըԼիլի Մորտոն բալիկի է սպասումԱՄՆ-ն Ուկրաինային և Ռուսաստանին առաջարկում է պшտերազմն ավարտել մինչև ամառ․ ԶելենսկիԹեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար Արարատի մարզում 47-ամյա տղամարդը շшնտաժի միջոցով սեքuուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ. տղամարդը ձերբակալվել էԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր Եկեղեցին հետամուտ է լինում հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը․ Ավետիք ՉալաբյանԿողմ ենք ուժերի համախմբմանը՝ հանուն երկրի ապագայի․ Արմեն ՄանվելյանՀաջորդ կանգառը՝ ձեր թաղամասում. 5 քայլ Ուժեղ Հայաստանի ճանապարհին. «Մեր ձևով» շարժումԻ՞նչ է փնտրում Երևանում և Բաքվում ԱՄՆ փոխնախագահը Հայաստանը գրագիտության մակարդակով զիջում է տարածաշրջանի բոլոր երկրներին․ Ատոմ ՄխիթարյանՓաշինյանին ձեռնտու է, որ ընտրություններին շատ ուժեր մասնակցեն Հակաեկեղեցական այս արշավի հարցում Եվրոպան միաձայն չէ․ Աննա ԿոստանյանՓաշինյանին զեկուցում էի՝ պատերազմ է հնարավոր․ Արշակ Կարապետյանը փակագծեր է բացում Ինչ է արվել «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից Երևանի կրկեսը ձեռք բերելուց հետոԱդրբեջանն ընկնավորում է «Արցախ» բառից Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդի ժամկետները Նոր Արեշում կեղտաջրերը լցվում են բնակելի շենքերի բակեր, սեփական տներ «Սրբազանն էլ է տնային կալանքի տակ, քաղաքացուն խոշտանգած ոստիկա՛նն էլ․ խայտառակություն է»․ Էդմոն Մարուքյան Պրոակտիվ քաղաքականությանը պատասխանում են` պատերա՞զմ ես ուզում. Մենուա Սողոմոնյան Չենք թողնի, որ մեր կորուստներն իզուր լինեն․ Գագիկ ՀովհաննիսյանՄկաններով շախմատ. ո՞ր երկիրն է համարվում սուսերամարտի հայրենիքը. «Փաստ»Մեզ համար հայրենիքն անգին է, իրենց համար այն 30 արծաթի գին էլ չունի. Արշակ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի աջակցությամբ Վարդենիսում բացվեց սառնարանային տնտեսություն Թե ինչպես է սպորտը դառնում հանրային դիվանագիտության արդյունավետ գործիք․ Իգոր Չայկա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Բաց տիեզերք՝ առանց ապահովագրող ճոպանի, խաղաղ բնակչության զանգվածային սպանդներ. «Փաստ»Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում. «Փաստ»Ֆինլանդիայի ամենամեծ արևային էլեկտրակայանի գործարկումը չի ընթացել ժամանակացույցովԱՄՆ-ն տարածաշրջանում Ռուսաստանի թե Եվրոպայի ազդեցությունն է ուզում թուլացնել. «Փաստ»Երբ եկեղեցու դեմ ճնշումը դառնում է միջազգային օրակարգ «Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ»Երբ Մոսկվայում չեն վստահում Երևանին «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում. «Փաստ»Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ»Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ»ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ. «Փաստ»«Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ»Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ»Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ»Հիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ»Մրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ»Վճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԳերմանիան 105 տանկ կուղարկի Բելառուսի սահմանների մոտ՝ գաղտնի պլանի շրջանակում. NIԱրաբիկա սուրճը էժանացել է՝ հասնելով 5 ամսվա նվազագույնին, Բրազիլիայում ռեկորդային բերքի ակնկալիքովՊակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 31-ի Քիմ Քարդաշյանը իսկական սենսացիա է առաջացրել Complex ամսագրի համար մերկ ֆոտոսեսիայով