Ովքե՞ր են ստեղծել Գինեսի ռեկորդների գիրքը
LifestyleԳինեսի գրքի 198 էջանոց առաջին հրատարակությունը լույս է տեսել 1955թ.-ի օգոստոսի 27-ին, որն առաջինն էր ամենաընթերցվող գրքերի ցուցակում։
1974թ.-ին «Գինեսի ռեկորդների գիրքը» նույնպես գրանցվել է այդ գրքում` որպես գրահրատարակչության պատմության մեջ հեղինակային իրավունքով պաշտպանված ամենաճանաչված և ամենատարածված գիրքը։
Ամերիկայում առաջին հրատարակությունը լույս է տեսել Նյու Յորքում՝ 1956 թ.-ին: Գիրքն այնուհետև տպագրվել է 35 լեզվով և ունեցել 262 հրատարակություն: Գրքի ստեղծման գաղափարը պատկանել է Ռոսս և Նորիսս Մակուրտիեներ եղբայրներին:
«Գինեսի ռեկորդների գիրքը» բաղկացած է «Մարդ», «Կենդանական աշխարհ», «Բնություն», «Տիեզերք», «Գիտության աշխարհ», «Արվեստ և զվարճալիքներ», «Շինարարական կառույցների աշխարհ», «Մեխանիկայի աշխարհ», «Գործարար աշխարհ», «Մարդու աշխարհ», «Սպորտ», «Խաղեր և մրցումներ», «Այլևայլք» գլուխներից: «Գինեսի ռեկորդների գրքի» օրինակով Հայաստանում ստեղծվել է «Դյուցազնագիրք» ռեկորդների ժողովածուն: