Երևան, 17.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թիմային մարզաձևերի զարգացումը Ադրբեջանն անտեսում է պարտավորեցնող միջազգային բանաձևերը և շարունակում պատմական, մշակութային վանդալիզմը. «Փաստ» Հայաստանի ընտրություններում ռումինա-մոլդովական սցենարի վտանգի մասին. «Փաստ» «Ընկերների համար կարող էր գնալ լուսնից քար բերելու». կամավոր Ղևոնդ Ղևոնդյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին Ջրականում. «Փաստ» Աշխատաշուկայի՝ անուշադրության մատնված խորացող խնդիրները. «Փաստ» Երբ մտավորականները լքում են հանրային հարթակը, միջակությունը ժառանգում է իշխանությունը. «Փաստ» Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ» Տեխնիկական միջոցների կիրառմամբ կստուգվի՝ վարորդը թմրանյութ օգտագործել է, թե ոչ. «Փաստ» Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ» Հայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ»


Հայաստանի Հանրապետության միակ երաշխավորը զարգացող Հայաստանի Հանրապետությունն է եւ իր մարտունակ բանակը. Խաչատուր Քոքոբելյան

Հարցազրույց

Ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը թերեւս ամենաարդիական ու վտանգավոր հարցերից մեկն է, որը Հայաստանին մտահոգության լուրջ տեղիք է տալիս, ինչի շուրջ էլ Orer.am-ը զրուցեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հետ: «Արդարությունը պահանջում է ասել, որ պատմության ողջ ժամանակահատվածում, երբ ռուս-թուրքական հարաբերությունները եղել են շատ ջերմ կամ շատ լարված, Հայաստանը միշտ տուժել է: Եթե վերցնենք վերջին մեկ դարը եւ վերլուծենք փաստերն ու զարգացումները, ապա պարզ կտեսնենք, որ մենք միշտ տուժել ենք: Շատ տեղին է նշել, որ այն արհեստական ռուս-թուրքական մերձեցումները, որոնք մերթ ընդ մերթ տեղին էին ունենում տարբեր բարձր մակարդակներով, շատ արագ պայթեցին»,- նկատում է պատգամավորը՝ անդրադարձ կատարելով ռուս-թուրքական տնտեսական հարաբերություններին:

« Տարածաշրջանում ռուս-թուրքական շահերն առանցքային շատ խնդիրների հետ կապված ուղղակի իրարամերժ շահեր են: Իհարկե, կա ռուս-թուրքական տնտեսական առեւտուր՝ սկսած զբոսաշրջությունից ավարտած մյուս ոլորտներով, սակայն անգամ այս պարագայում ռուսական ինքնաթիռը խոցելու հրամանն արձակելուց առաջ թուրքական իշխանությունները դա հաշվի առել էին: Կցանկանայի նշել նաեւ գազի գործոնը, սա այն քիչ դեպքերից է, որն ի շահ ռուսների չի գործում: Քանի որ գազային շուկաներում Ռուսաստանն աստիճանաբար կորցնում է դրանք, այս պարագայում Թուրքիան գազի մատակարարման այլընտրանքային խնդիրներ է լուծում նույն Իրանի հետ եւ, բնականաբար, նրանք ռուսական գազի խնդիր չեն ունենա: Այդ մասին արդեն խոսվում է եւ կարծում եմ՝ այդ գործընթացը հեռու ապագայում չէ»,- ասաց նա:

Խոսելով արտաքին քաղաքական շահերի մասին՝ պարոն Քոքոբելյանը նշեց , որ Սիրիայում Ռուսաստանի վարած քաղաքականությունը ինչ-որ չափով մեղմացրեց Ռուսաստանի վիճակը, քանի որ ռուս-ուկրաինական ծանր հարաբերություններից եւ ողջ քաղաքակիրթ աշխարհին հակադրվելուց հետո Ռուսաստանը մեկուսացել էր քաղաքական մեծ թատերաբեմում՝ այս պարագայում Սիրիան նրա համար ելք էր, նաեւ միջոց, որ Ռուսաստանը փորձի ցույց տալ, որ միջազգային խաղացող է: «Այդ առումով Ռուսաստանին շատ բան հաջողվեց, սակայն Ռուսաստանն այսօր այն տնտեսական վիճակում չէ, որ կարողանա լայնամասշտաբ ու երկարաժամկետ ծախսեր կատարել Սիրիայի տարածքում: Արեւմտյան պարբերականները հրապարակել էին այդ թվերը, եւ կարծում եմ, որ փորձագետների գնահատականներից հետո նույն Ռուսաստանի քաղաքացիները հետեւություններ կանեն ու կհասկանան, թե իրականում ինչ ծախսեր են իրականացվում Սիրիայում: Գոնե վերջին քսան տարում նման ծանր վիճակ չեմ հիշում տնտեսական առումով, որում Ռուսաստանը հայտնված լիներ: Տնտեսության մեջ խնդիրը միայն արժույթի արժեզրկումը չէ, շատ էական են նաեւ սպասումները: Այսօր ռուսական տնտեսության համար սպասումներն են, որ շատ քիչ են: Սպասումներն են, որ ձեւավորում են տնտեսության զարգացումը»,- ասաց պատգամավորը:

Անդրադարձ կատարելով ռուս-թուրքական սրացումների ֆոնին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ Խաչատուր Քոքբելյանը նշեց. «Ինչ վերաբերում է այս ֆոնին հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումներին, ապա կարող եմ ասել, որ բնական է, որ Թուրքիան միշտ էլ եղել է Ադրբեջանի անմիջական աջակիցը: Տեղին եմ համարում նշել, որ Ռուսաստանը երբեք չխորշեց զենք վաճառել Ադրբեջանին՝ Հայաստանի հետ ունենալով հայ-ռուսական բարեկամության 1997 թվականին ստորագրած պայմանագիրը, որի երրորդ կետով պարզապես արգելվում է, որ կողմերը հակառակորդին զենք տրամադրեն՝ դա կլինի վաճառքով, թե այլ կերպ: Այսօր Ռուսաստանը շարունակում է Թուրքիայի հետ համատեղ սնել Ադրբեջանին: Ադրբեջանը զենքի ձեռքբերման ցուցանիշներով եվրոպական մայր ցամաքում երկրորդն է Մեծ Բրիտանիայից հետո: Ի դեպ, ձեռք բերված զինամթերքի 80%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, այսինքն՝ մի կողմից Ռուսաստանը Թուրքիայի հետ միասին զինում է Ադրբեջանին, բնականաբար, այդ զենքերն ուղղված չեն Վրաստանի կամ այլ երկրի դեմ, դրանք ուղղակիորեն ուղղված են ՀՀ եւ ԼՂՀ-ի դեմ: Այս պարզ ճշմարտությունները կոծկելը ես անթույլատրելի եմ համարում, ինչը երբեմն փորձում են անել որոշ քաղաքական գործիչներ: Հայ-ադրբեջանական սահմանի այսօրվա լարումը ես չեմ կապում ռուս-թուրքական հարաբերությունների հետ, որովհետեւ դեռ անցած տարվա օգոստոսին լայնամասշտաբ գործողություններ էին սկսվել սահմանի գրեթե ողջ երկայնքով, եւ այդ ժամանակ ռուս-թուրքական հարաբերությունները, ինչպես ժողովուրդն է ասում, շոկոլադային էին: Իհարկե, ռուս-թուրքական հարաբերությունների լարումը եւս կարող է ազդեցություն ունենալ, սակայն այս պարագայում »:

Ինչպես նշում է պատգամավորը, միակ բանը, որ Հայաստանի Հանրապետությունն այս պարագայում պետք է անի եւ անում է, առավելագույնս չեզոքության պահպանումն է ռուս-թուրքական հարաբերություններում: «Բազմիցս ասել եմ ու կուզեի նորից հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության միակ երաշխավորը զարգացող Հայաստանի Հանրապետությունն է եւ իր մարտունակ բանակը: Հիշենք, որ երբ տանկից կրակ արձակվեց, մենք որեւէ արձագանք չտեսանք ռուսական կողմից, իսկ տեղի ունեցածն աննախադեպ էր, քանի որ առաջին անգամ նման զինտեխնիկա օգտագործվեց խաղաղ ժամանակ: Ռուսաստանն այս քայլով ցույց է տալիս, որ չի ցանկանում կոշտ մոտեցում ցուցաբերել Ադրբեջանին, այսինքն՝ Ադրբեջանից սպասելիք ունի: Գաղտնիք չէ, որ Լավրովի վերջին այցելության ժամանակ քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ռուսական տարբերակը: Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, ապա այս անգամ եւս ադեկվատ արձագանք չարեցին, որն էլ հանգեցնում է Ադրբեջանի սանձարձակ քայլերի ավելացմանը: Այսօր սահմանին ապրող ցանկացած մարդ սպասում է պայթյունի եւ կրակոցի, եթե այսպես շարունակվի, ապա գործողությունները կտանեն նրան, որ ողջ Կովկասում լայնամասշտաբ կրակ կբռնկվի եւ այս հատվածը կդառնա մոլորակի ամենատաք կետերից մեկը»,- ասաց պատգամավորը:

Սոսե Չանդոյան

Աշխատանքի արժանի գնահատականն է հետագա նոր նվաճումների ու ձեռքբերումների գրավականը․ Հովհաննես Ծառուկյան Խմորիչը կարող է փոխարինել նավթաքիմիական արտադրությունը․ AMB Չինաստանը Եվրամիությունից ներկրվող խոզի մսի նկատմամբ 4,9%-ից մինչև 19,8% մաքսատուրքեր է սահմանել՝ դեմպինգի պատճառովԱրարատում «Opel»-ը hարվածել է շանը, մեկ այլ «Opel» բախվել է կայանված ավտոմեքենային, վերջինն էլ վրшերթի է ենթարկել վարորդինՍուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվությունՀայաստանի կորցրած երազանքները և քաղաքական վերականգնման ճանապարհը. Էդմոն Մարուքյան ՌԴ Օդինցովոյի մարզում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. մեկ երեխա սպանվել էՔրիշտիանու Ռոնալդուն կարող է հայտնվել «Ֆորսաժ» ֆիլմի եզրափակչում՝ անձամբ Վին Դիզելի կողմից գրված դերումԿասեցվել է «Ջոհալ» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը ««Ֆուլ Հաուս» լիամետրաժ ֆիլմը խոստանում է լինել հույզերի իսկական հրավառություն». Գրիգոր Դանիելյանը նոր կադրեր է հրապարակելԵՄ գործողություններն աշխարհի ամենագլխավոր uպառնալիքն է. Լավրով Հայաստանի եվրասիական ընտրությունը Հայտնի է, թե երբ կկայանա Ֆինալիսիմա 2026-ը Շուտով ես դատի կտամ BBC-ին, քանի որ նրանք իմ բերանում բառեր են դրել, որոնք ես չեմ ասել. ԹրամփՏարիներով գորիսեցիները թուրքի երես չէին տեսել, այսօր Տեղ գյուղից այն կողմ էլ հայ չի ապրում. Նարեկ Կարապետյան Մենք Դոնբասը չենք ճանաչի որպես ռուսական տարածք՝ ո՛չ դե յուրե, ո՛չ դե ֆակտո. Զելենսկի Մինչև նրանք շարունակում են վատաբանել, «Մեր ձևով»-ը շարունակում է ուժեղանալ ու թափ հավաքել«Մեր Ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը իր հանգստյան օրը որոշել է տաքսի վարել և քաղաքացիների հետ շփվել ոչ սովորական ձևաչափովԱռաջիկա ընտրությունները կարևորագույն ճամփաբաժան են․ Ավետիք ՉալաբյանԱմենալայն 5G ծածկույթի ապահովում, Uplay հարթակի գործարկում, Cerillion-ի ներդնում․ Ucom-ն ամփոփում է 2025 թվականը Ադրբեջանական նավթ գնելը նշանակում է ֆինանսավորել թշնամու բանակը․ Արմեն Մանվելյան Անկանխիկ վճարումները պարտադրանք է՝ «բարեփոխման» անվան տակ․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանը մաքրում է ՔՊ–ն անցանկալի յուրայիններից Ինքնիշխանության ոտնահարումը «պոզով–պոչով» չի լինում Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Բագրատաշենում Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըԹիմային մարզաձևերի զարգացումը Էկզոտիկ ուտե՞ստ, առօրյա ապո՞ւր, թե՞ տոնական կերակուր. «Փաստ»Կյանքը բարդացնում են ու ասում՝ ձեզ համար է. Ցոլակ ԱկոպյանԱՄՆ-ը հաստատում է՝ Թուրքիան ներգրավված է «Թրամփի ուղուն» Իրանը կոշտ զգուշացում է արել Հայաստանին Արևային էլեկտրակայանը կարող է խթանել կենսաբազմազանությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Կործանիչ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200 հազար մարդ. «Փաստ»Ադրբեջանն անտեսում է պարտավորեցնող միջազգային բանաձևերը և շարունակում պատմական, մշակութային վանդալիզմը. «Փաստ»Հայաստանի ընտրություններում ռումինա-մոլդովական սցենարի վտանգի մասին. «Փաստ»Սովորածը պետք է տարածել բազմապատկման էֆեկտով, և ամենքի դերը շատ մեծ է այդ գործընթացում. Էդմոն ՄարուքյանԻնչու է Արցախի հանձնումը մեծագույն հանցանք մեր ժողովրդի դեմ, և չի կարող որևէ կերպ արդարացվել. Ավետիք ՉալաբյանՊետության պատասխանատվությունը և արվեստագետի ազատությունը. որտե՞ղ է սահմանը«Ընկերների համար կարող էր գնալ լուսնից քար բերելու». կամավոր Ղևոնդ Ղևոնդյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին Ջրականում. «Փաստ»Վաշինգտոնյան հուշագրի գինը․ ով է իրականում տուժում Երբ խնդիրը ճիշտ ես դնում, լուծում միշտ էլ կա. Գագիկ ԾառուկյանԵրբ քաղաքական իշխանությունը հարձակվում է Եկեղեցու վրա Աշխատաշուկայի՝ անուշադրության մատնված խորացող խնդիրները. «Փաստ»Երբ մտավորականները լքում են հանրային հարթակը, միջակությունը ժառանգում է իշխանությունը. «Փաստ»Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ»Ի՞նչ լուծում կարող է լինել ստեղծված փակուղային իրավիճակում. «Փաստ»Տեխնիկական միջոցների կիրառմամբ կստուգվի՝ վարորդը թմրանյութ օգտագործել է, թե ոչ. «Փաստ»Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ»Հայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ»Փաշինյանի հեռացման «ճանապարհային քարտեզն»՝ ըստ Էդմոն Մարուքյանի. «Փաստ»