Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դրսից աճող ճնշnւմների պայմաններում գործող ռեժիմը լուծումներ չունի, ու միակ բանը, որն ի պատասխան անում է, ներքին բռնաճնշnւմների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է. Տիգրան Աբրահամյան Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. Զաքարյան Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ 2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան

«Կյաժ ջան, մեզ հերոսի հայր ու մայր դարձրեցիր...». Ռոբերտ Աբաջյանի հայրը` որդու «Արցախի հերոս» կոչման մասին

Blognews.am-ը գրում է.

Արցախի նախագահ Բակո Սահակյանը  մայիսի 8-ին  կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու  «Արցախի հերոսի կոչում»  շնորհեց: Սա բացառիկ պարգևատրում էր, քանի որ առաջին անգամ է, որ նման բարձր պարգևի է արժանանում կրտսեր սերժանտը:

19-ամյա  Ռոբերտ Աբաջյանը քառօրյա պատերազմի ժամանակ համառ կռիվ էր մղել հակառակորդի դեմ, իսկ վերջին նռնակով պայթեցրել ինքն  իրեն ու իրեն շրջապատած ադրբեջանցի հատուկջոկատայիններին:

Այսօր  Blognews.am-ն այցելեց Աբաջյանների  ընտանիքին:

Մանումենտցի Կյաժի (այսպես էին  անվանում Ռոբերտին նրա ընկերներն ու ընտանիքի անդամները) տունը գտնելը  դժվար չէր:  Փողոցը, որտեղ գտնվում էր Ռոբերտենց  տունը, լի էր  մարդկանցով: Հերոսի ընտանիքին այցի էին եկել  լրագրողներ,  հարազատ մարդիկ, Ռոբերտի ընկերները և պարզապես անծանոթ մարդիկ, ովքեր եկել էին իրենց  խորին շնորհակալությունն ասելու հերոս ծնած և դաստիարակած ծնողներին:

Մեզ դիմավորում է Ռոբերտի հայրիկի ընկերը` պարոն  Դավիթը.

«Եթե Ալիևն ուզում է իր գնդապետի պագոնները տեսնի, պետք է գա ու հասնի Ռոբերտի տան դիմաց,- ասում է նա ու մատնացույց  անում  դռան դիմացի կտորի վրա գցած ուսադիրը,- սա  սպանված գեներալի ուսադիրներ են, դին հանձնելուց  մեր հետախույզները  պահել են, որ բերեն   այստեղ  դնենք ու հերոսի տուն մտնող  յուրաքանչյուր հայ  քայլի դրա վրայով: Սա մեր սրտի  հովանքն է»:

IMG_8798 copie copie

Ռոբերտի հայրը որդու մասին խոսքը սկսում է  «Կյաժ ջան, մեզ հերոսի պապա, մամա դարձրեցիր» արտահայտությամբ, ու խոսքի ընթացքում հաճախ կրկնում նույնը:

«Նա գիտեր ուր է գնում ու ինչի համար է ծառայության մեկնում,  գիտակից մարտիկ էր:  Այդ օրը չէ, որ  դարձավ հերոս Ռոբերտ Աբաջյան,  մինչ այդ էլ զինվոր էր, իր հողի ու իր երկրի տերը: Ռոբերտն ու իր հերոս ընկերներն ի չիք դարձրեցին Ալիևի բոլոր պլանները:  Ինքն իրեն չպայթեցրեց, նա պայթեցրեց Ալիևի պլանները: Մեր հերոս տղաներն իրենց կյանքի գնով կանխեցին այդ հանցագործ ոտնձգությունը մեր հողերի հանդեպ ու Մարտակերտի գրավումը: Հպարտ եմ, որ հերոսի հայր եմ, ամբողջ աշխարհը ճանաչեց իմ որդուն, ու հետագայում պետք է սերունդներ դաստիարակվեն նրա օրինակով: Ինչքան էլ երեխա էր նա, միևնույն ժամանակ իսկական տղամարդ էր: Ես հնարավորություն ունեի տղայիս բանակից ազատելու, բայց դա տղամարդու արարք չէ: Ծառայությունն է տղայի համար: Իմ որդին ծառայեց, ապրեց շատ կարճ, բայց ապրեց մեզ երկար ապրեցնելու համար: Ու ես ուզում եմ, որ անգամ այս դեպքերից հետո, ծնողներն հպարտ բանակ ճանապարհեն իրենց որդիներին, ուրախ ճանապարհեն ու սպասեն նրանց վերադարձին»:

IMG_8836 copie copie

Ռոբերտի հետ կռված տղաներն ու նրա հրամանատարները ընտանիքի անդամներին պատմել էին նրանց որդու հերոսական արարքի մասին: Ռոբերտն հակառակորդի դեմ խիզախորեն կռիվ էր մղել մինչև վերջ: Մարտի սկզբից նա հասցրել էր հրամանատարներին տեղեկացնել հարձակման մասին,  ընթացքում կարողացել էր մարտադաշտից խրամատ տեղափոխել իր վիրավոր ընկերոջը, ապա վերադառնալ, շարունակել կռիվը և  ունեցած վերջին նռնակով կյանքից զրկել իրեն ու իր հետ մի քանի ադրբեջանցի հատուկջոկատայինների: Ռոբերտի վերջին խոսքերն են եղել. «Մենք այս դիրքը արյունով պահեցինք, ով հանձնի այն, ես նրա մերը»:

IMG_8806 copie copie

«Նրա վերջին խոսքերը պատգամ են մեզ համար, կյանքի ուղեգիծ: Եվ եթե ոչ մեկ չլինի, իր հորեղբայրները, իր հայրը, եղբայրը, մայրը, տատիկն ու պապիկը կգնան ու կպահեն Ռոբերտի արյունով  պահած հողը: Մենք պատրաստ ենք պահել այդ դիրքը, ինչ էլ որ մեզ հետ լինի:  Մենք կգնանք ու կընկնենք մեր որդու պահած դիրքում, բայց մի թիզ հող չենք զիջի: Մեր որդին ցույց տվեց, թե ինչպես պետք է ապրի ու սիրի  հայրենիքը հայը»,- ասում է Ռոբերտի  հոր ընկերը:

IMG_8824 copie copie

«Մեր սերունդը միշտ թերահավատորեն էր վերաբերվում այս սերնդին, ամեն առիթով ասում էինք ի՞նչ են անելու այս երիտասարդները: Հիմա այս  տղաները մեզ ու աշխարհին ասացին, թե ինչ են անելու ու ինչ  կարող են անել, երբ որևէ մեկը համարձակվի իրենց տանը մոտենալ: Ուրիշին կյանքից զրկելը խիզախություն է պահանջում, բայց ինքն իրեն կյանքից զրկելը կրկնակի խիզախություն է պահանջում: Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ` որտեղից իմ տղայի մեջ այդ խիզախությունը»,- ասում է Ռոբերտի տատիկը:

IMG_8830 copie copie

Ռոբերտի մայրը շատ դժվարությամբ էր խոսում, հիշում էր որդու վերջին հեռախոսազանգը, նրա կատակները: Հիշում էր, թե ինչպես է որդին վերջին անգամ զանգել ապրիլի 1-ին ու շնորհավորել հայրիկի ծննդյան օրը. «մամ ջան, պապ ջան, հանգիստ քնեք, պոստեր եմ բարձրանում»:  

«Պատերազմական առաջին օրերին  ինքնս ինձ թաքուն հույս էի տալիս, որ գուցե նա դիրքերում չի, գուցե «փախել է», չնայած այդ մտքերով էլ ասես նրան վիրավորեի, որովհետև վստահ էի , որ իմ որդին փախչող չի, որ հնարավոր չի կռիվ լինի, ու նա դրա կենտրոնում չլինի»:

IMG_8834 copie copie

Ռոբերտի պապիկը, ով ողջ ընթացքում լուռ հետևում էր մեր զրույցին, միայն մեկ բան ավելացրեց.

«Մեզ սփոփում է միայն այն, որ դա իր որոշումն  էր, մենք գիտենք, որ հրահանգ է եղել նահանջել, բայց  նա հետ չի կանգնել:  Ամեն ինչ կտայինք, որ նա մեր կողքին լիներ, բայց պետք է հպարտանանք  իր որոշմամբ, դա էր իր ընտրած  ուղին»

IMG_8831 copie copie

«Ոչ մեկին պետք  չէ  տարբերել Ռոբերտից, բոլորը մեզ համար Ռոբերտներ են, Տիգրաններ են, Գեղամներ են, այդ դիրքում կռված բոլոր տղաները մեր փրկիչներն են: Նման մարտ անգամ կինոռեժիսորները չեն կարող մտածել ու նկարել, բայց  այդ  պատանի տղաները իսկական զինվորներ են, ովքեր շատ գրագետ կարողացան վարել այդ բարդ մարտը:  4-5 ժամանոց այդ մարտը մեզ մի ամբողջ պատմություն տվեց: Մեր Ռոբերտի ու ընկերների պահած դիրքը պետք է ուխտատեղի դառնա:Յուրաքանչյուր հայ զինվոր պետք է հպարտ լինի ապագայում, որ ծառայելու է այդտեղ ու պահելու այդ սուրբ դիրքը, որի համար կյանքեր են զոհվել:»:

IMG_8842 copie copie

IMG_8843 copie copie

IMG_8844 copie copie

IMG_8850 copie copie

IMG_8851 copie copie

IMG_8853 copie copie

IMG_8854 copie copie

IMG_8855 copie copie

IMG_8856 copie copie

IMG_8857 copie copie

IMG_8859 copie copie

Հ. Գ. Ռոբերտի ընկերները և նրանց հարևանները մեկ խնդրանք ունեին: Նրանք խնդրում են պատկան մարմիններին Ռոբերտ Աբաջյանի անունով անվանակոչել իրենց փողոցը:

Ռեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԴրսից աճող ճնշnւմների պայմաններում գործող ռեժիմը լուծումներ չունի, ու միակ բանը, որն ի պատասխան անում է, ներքին բռնաճնշnւմների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է. Տիգրան ԱբրահամյանԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿԱկբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըMining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ ԾառուկյանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք ՉալաբյանԶգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ