Ֆրանսիան Քուվեյթին 30 ռազմական ինքնաթիռ կտրամադրի
Միջազգային![Ֆրանսիան Քուվեյթին 30 ռազմական ինքնաթիռ կտրամադրի](/timthumb.php?src=/disc/09-08-16/17de87f571b7f2d6112586038667b9a7.jpg&w=780)
Ֆրանսիան Քուվեյթին 30 ռազմական ուղղաթիռ կմատակարարի ավելի քան 1 մլրդ եվրո գումարի պայմանագրի դիմաց: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ լը Դրիանի կողմից` Քուվեյթում, հայտնում է AFP-ն:
Նրա խոսքով, այդ համաձայնագիրն էլ ավելի կամրապնդի Քուվեյթի եւ Ֆրանսիայի ռազմավարական գործընկերությունը, որը երկրներին միավորում է տասնամյակներ շարունակ:
Բազմագործառութային «Կարակալ» ուղղաթիռների գնման գործարքը 2,5 մլրդ եվրո արժողությամբ համաձայնագրերի փաթեթի մաս է կազմում, որի վերաբերյալ կողմերը համաձայնություն են ձեռք բերել անցած տարվա աշնանը: