Երևան, 15.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը՝ աշխարհաքաղաքական սայթաքուն լանջին. հեքիաթը՝ որպես նախընտրական հարթակ. «Փաստ» Թրամփը կորցրե՞լ է հետաքրքրությունը TRIPP-ի նկատմամբ. «Փաստ» «Խելացի, ուրախ, բարի, անվախ տղա էր որդիս». Գարեգին Վարդանյանի հետ վերջին զանգը եղել է հոկտեմբերի 13-ին, նա տուն է «վերադարձել» անմահանալուց մեկ տարի հինգ ամիս անց. «Փաստ» Փոփոխություններ վարորդական վկայական ստանալու քննությունների գործընթացում. «Փաստ» Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար «Պետք է ցույց տալ, որ իշխանության բերած խաղաղության և պատերազմի դիլեման կեղծ է, և ընդդիմադիր որևէ ուժ խաղաղությունը չի դնում կասկածի տակ». «Փաստ» Մայրական սիրտը, որ պատերազմը չկարողացավ կոտրել. «Փաստ» Ոչ թե ժամանակն է, այլ նույնիսկ բավականին ուշացած է. «Փաստ» Փշրված խոստումներ և արյունոտ իրականություն. հեղափոխությունների ողբերգական օրինաչափությունը. «Փաստ» Հիմա էլ` դաշինքով. Թաթոյանը փոխում է ընտրություններին մասնակցելու ձևաչափը. «Փաստ»


«Կյանք ու կռիվ» ֆիլմի հաղթարշավի ու ապագա պլանների մասին

Հարցազրույց

Սեպտեմբերի 21-ից մեծ էկրան բարձրացավ «Կյանք ու կռիվ» ֆիլմը, որը նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյակին: Ֆիլմի մուտքը մեր կյանք, անկեղծ ասած, ավելի շռնդալից ստացվեց, քան կարելի էր ակնկալել: Իսկ կարճ ժամանակ անց այն դարձավ սոցիալական ցանցերում և հասարակական այլ հարթակներում քննարկվող թիվ մեկ իրադարձությունը: Ֆիլմը հաջողված էր, քանի որ այն ոչ թե մեկ մարդու կամ մեկ խմբի մասին էր, այլ մի ողջ ժողովրդի, ով իր մաշկի վրա էր զգացել թե՛ 90-ականների Հայաստանի անկախացման բերկրանքը, թե՛ արցախյան պատերազմի արհավիրքը:

Կարելի է ասել, որ «Կյանք ու կռիվ» ֆիլմը շատերիս կյանքի կռիվն է, որի համար բոլորն իրենց բաժին կյանքից իրենց չափով «վճարեցին» ողջ մնալու համար: Գուցե դա է պատճառը, որ յուրաքանչյուրը ֆիլմում ոչ միայն իր բաժին ճշմարտությունն է փնտրում, այլ իր ապրած կյանքի դրամատիկ պահերի արտապատկերը:

Ֆիլմի պրոդյուսեր Կարեն Ղազարյանը Orer.am-ի հետ զրույցում ասաց, որ ցանկացած պրոդյուսեր, երբ սկսում է որևէ ֆիլմի վրա աշխատել, երազում է, որ ֆիլմը նման բուռն արձագանքի արժանանա, բայց այլ բան է ցանկանալը և մեկ այլ բան՝ դա կստացվի՞, թե՞ ոչ:

«Այս անգամ ստացվել է: Իսկ ֆիլմը ստացվելու պատճառները շատ տարբեր կարող են լինել: Իմ կարծիքով՝ նման հաջողությունը պայմանավորված է նրանով, որ ֆիլմը մեր և այն բոլոր մարդկանց մասին է, ովքեր անցել են այդ դժվարությունների միջով: Եվ քանի որ ֆիլմը նաև շատ ազնիվ է ստացվել, որովհետև այնտեղ ոչ մի սուտ ու կեղծիք չկա, այդ իսկ պատճառով նման հաջողություն ունեցավ: Դրան նպաստել է նաև ռեժիսորի աշխատանքը, որը կարողացել է դերասանական խաղից այնպիսի արդյունք ստանալ, որ այդ անկեղծությունը նույնպես երևա ամեն մի կադրում»,- ասաց Կարեն Ղազարյանը:
Ֆիլմի պրոդյուսերի կարծիքով՝ ֆիլմի հիմքում հենց անկեղծությունն արտացոլելն է կարևոր եղել և հավանաբար հենց դա է պատճառը, որ «Կյանք ու կռիվ» ֆիլմն այդքան սիրվեց հանդիսատեսի կողմից:

«Բոլորը սկսում են վերապրել այն, ինչի միջով այսքան տարիների ընթացքում անցել են: Քանի որ այդ ապրումները հոգեհարազատ են յուրաքանչյուրիս, ինձ թվում է՝ հենց դրա շնորհիվ է, որ ֆիլմն այդքան հոգեհարազատ է հանդիսատեսին»,- ասաց Կարեն Ղազարյանը:

Ի դեպ, մեր օրերում ֆիլմ նկարելն այդքան էլ հեշտ գործ չէ, քանի որ նման խոշորամասշտաբ նախագիծ իրականացնելու համար մեծ գումար է անհրաժեշտ: Հետաքրքիր էր իմանալ, թե ովքեր են աջակցել և ֆինանսավորել, որպեսզի «Կյանք ու կռիվ» ֆիլմն իրականություն դառնա։

«Պետք է ասեմ, որ ֆիլմի նկարահանմանը մասնակցել է «Շարմ» ընկերությունը, եղել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությունը, սակայն նախագիծն իրականացնելու համար մեր կողքին են եղել մեր հովանավորներ «Ռոսգոսստրախ», «Վիվարո» և «Գրանդ Քենդի» ընկերությունները: Շատ շնորհակալ ենք նրանցից, քանի որ առանց նման հովանավորների անհնար կլիներ նման նախագիծ իրականացնելը: «Վիվարոյի» օրինակով կարող եմ ասել, որ չնայած այդ կազմակերպությունը զբաղվում է խաղային բիզնեսով և տարբեր կարծիքներ կան նրանց մասին, սակայն ընկերության սեփականատերերն իսկապես մեր երկրի արժանի քաղաքացիներ են, ովքեր կարևորում են ֆիլմարտադրության զարգացումը և աջակցում են նման նախագծերի իրականացմանը»,- ասաց Կարեն Ղազարյանը:

Ֆիլմի պրոդյուսերի խոսքով՝ նման արդյունքի դժվար կլիներ հասնելը, եթե չլինեին թե՛ ստեղծագործական անձնակազմի անմնացորդ նվիրումը, թե՛ հովանավորների աջակցությունը: Խմբի հաջող աշխատանքից հետո 2016թ. ապրիլյան պատերազմը պատճառ է դարձել նկարահանել նաև ֆիլմի երկրորդ մասը: Ներկայումս արդեն սկսվել են երկրորդ մասի նկարահանման աշխատանքները: Այն վերնագրվել է «Կյանք ու կռիվ. 25 տարի անց»։

«Հուսով ենք և ամեն ինչ անում ենք, որպեսզի ֆիլմի երկրորդ մասը կարողանանք հանդիսատեսի դատին հանձնել Հայոց բանակի 25-ամյակին՝ հունվարի 28-ին»,- ասաց Կարեն Ղազարյանը:

Արմինե Գրիգորյան

Հակակոռուպցիոն դատարանից՝ հիմաԿադրեր Հակակոռուպցիոն դատարանից, որտեղ այս պահին քննվում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի խափանման միջոցի հարցըՈվ ասում է՝ թող այս մեկը, այն մեկը հարկ չվճարի, նա ասում է՝ թող դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ չլինի, բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչ, 16 մլն-ի ծրագիր չլինի. Փաշինյան95 տոկոսով վստահ եմ․ Ռոնալդոն կանխատեսել է, թե որ հավաքականը կհաղթի ԱԱ-2026-ում Հունիսի 7-ին՝ նաև ձեր պայքարի շնորհիվ, մենք կունենանք Ուժեղ Հայաստան՝ իրական արդարադատությամբ. Ալիկ ԱլեքսանյանՄերօրյա վախկոտ Նազարը չի գիտակցում, որ իր ահաբեկումներն այլևս չեն աշխատում. արժանապատիվ մարդիկ թքած ունեն վախերի վրա․ Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը վաղվանից աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով Պիկասոյի գլուխգործոցը կխաղարկվի 100 եվրոյով. վիճակախաղը, որտեղ ներկայացված է ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ նկարը, իրարանցում է առաջացրելԳոհար Ղումաշյանին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխել են դատարանԼավրովի հետ հեռախոսազրույցում Ֆիդանը առաջարկել է Ստամբուլի հարթակը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համարՔՊ-ն մեր ազգին բերեց պետականաքանդ հոգեբանություն․ Արշակ ԿարապետյանԻնձ համր Աստծո պարգեւ է «Ռեալում» խաղալը. Մբապե էշ-էշ ելույթ մի ունեցեք , դուք միջազգային ՉՄՈ եք․ Արշակ Կարապետյան76-ամյա Ալլա Պուգաչովան կարճ կիսաշրջազգեստով լուսանկար է հրապարակել Գոհարին տեղափոխեցին Հակակոռուպցիոն դատարան. Ալիկ Ալեքսանյան«Այս ձայնագրության համար են ձերբակալել կրծքով կերակրող բազամազավակ մորը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Տնային կալանքը կալանքին համարժեք խափանման միջոց է, դա էլ ենք առարկելու․ ՎարդևանյանՀրդեh է բռնկվել Չինաստանում BYD-ի բազմամակարդակ ավտոկայանատեղիում Գոհար Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան․ ՕհանջանյանՔՊ-ին կարելի է բացահայտ բարեգործություն, մեզ չէ՞․ ՄելոյանԷներգետիկ անցումը դառնում է համակարգված․ դերակատարները միավորվում են մեկ հարթակումԹուրքիայում զինվшծ անձը hարձակվել է դպրոցի վրա. կա 16 վիրավnր Միշտ բոլոիդ հետ եղել եմ կապի մեջ, սակայն քաղաքական հայտ ներկայացնելուց հետո հարուցվեցին գործեր․ Արշակ ԿարապետյանԳոհար Ղումաշյանի երկու ամսականը չլրացած փոքրիկը քաղցած նրան է սպասում. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով Իրանի կրած վնաuը կազմում է 270 միլիարդ դոլար. Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչԴադարեցնենք բռնապետությունը. վաղը, Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև, ժամը 12:00-ին․ «Ուժեղ Հայաստան»Ես կյանքում նահանջի հրաման չեմ տվել․ Գեներալ ԿարապետյանԻրանը ԱՄՆ-ին հայտնել է հինգ տարով միջnւկային ծրագրից հրաժարվելnւ պատրաստակամության մասին. NYTՆման բաներով մեզ վախեցնել չեն կարող. իրենք են վախենում, որ ուժեղ Հայաստան ենք ունենալու. ԱլեքսանյանՄի գործարանատիրոջ ու Գոհար Ղումաշյանի զրույցն է դիտվել որպես ընտրակաշառքի խոստում. Մամիկոն Ասլանյան«Ուժեղ Հայաստանի» Վայքի գրասենյակի պատասխանատուն ևս հրավիրվել է հարցաքննության․ Ղահրամանյան «Այս ձերբակալման մեջ ողջամտություն չեմ տեսնում․ ռեպրեսիա է»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)«Գոհար Ղումաշյանն ունի նորածին երեխա․ բերման են ենթարկել առանց ծանուցման»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով 22 երկաթուղային վագոն Իսկապես զարմացած եմ․ Վարդևանյանը՝ Ղումաշյանի ձերբակալության մասին«Ուժեղ Հայաստանի» 2 կանանց նկատմամբ անհասկանալի իրավական պրոցեսներ են, բայց վախեցող չկա․ (տեսանյութ)Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումը. Ձերբակալվել է Գոհար ՂումաշյանըՏիգրանաշենն ունի ռազմավարական դիրք և նշանակություն Հայաստանի համար․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի մասնակցությամբ Սյունիքում մեկնարկում է կենսական նշանակության խոշոր ջրային ծրագիր․ 4320 բնակիչ կստանա կայուն ոռոգման ջուր Ճկուն պայմաններ՝ հիփոթեքային վարկը ԱրարատԲանկ տեղափոխելիսԱՄՆ-ի ռազմական պոտենցիալը մի քանի անգամ ավել է քան Իրանի , բայց դա հաղթանակ չբերեց ԱՄՆ--ին. Արշակ Կարապետյան «Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին Մենք պաշտոնների համար չէ, որ մասնակցելու ենք ընտրություններին․Արշակ Կարապետյան Այսօր մենք ունենք դասախոս քաղբանտարկյալներ, զոհվածի ծնող քաղբանտարկյալներ, արքեպիսկոպոս քաղբանտարկյալներ, և այսուհետ արդեն դպրոցական քաղբանտարկյալ. Մենուա ՍողոմոնյանՀայաստանում չկա խոսքի ազատություն, մարդիկ ոչ մի տեղ պաշտպանված չեն․ Արամ ՊետրոսյանԴավիթ Մինասյանը ոչ մի մեղք չի գործել, պայքարում ենք նրա ազատության համար․ Սայիդա ՊողոսյանԱզատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն փոփոխությանը. Լենա ՄաթևոսյանՔՊ-ական «ուսապարկ» Վահագն Ալեքսանյան,այնքան «դուխ» ունեցի, որ մեր՝ Հանրապետականների ներկայությամբ փորձես խոսել Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դեմ. Հենրիխ ԴանիելյանԱմոթ կլինի, որ վարչապետը ընտրություններին մասնակցի տնային կալանքի պայմաններում, ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի հաջորդ Վարչապետի ելույթը. այն, ինչ մնաց կադրից դուրս. տեսանյութ