Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճ Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ» Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»

Քննադատության «յուղոտ» պատառը

Երևանի ուղևորափոխադրման համակարգի ներկայիս վիճակը, մեղմ ասած, բավարար չէ, ընդ որում շեշտում ենք՝ ընդհանուր համակարգի մասին է խոսքը և ոչ թե այս կամ այն երթուղու միկրոավտոբուսների կամ ավտոբուսների տեխնիկական վիճակի: Ասվածի հետ լիովին համաձայն են նաև քաղաքապետարանում: Թերևս սա  այն բացառիկ դեպքերից է, երբ պետական կառավարման օղակն առաջինն է խոսում հիմնախնդրի մասին և փորձում լուծումներ գտնել: Այս ուղղությամբ, հանուն արդարության, պետք է խոստովանել, որ քաղաքապետարանը ռեալ քայլեր ձեռնարկում է:

Դեռևս անցած տարվանից քաղաքապետարանը կազմել է բավական լայնածավալ մի ծրագիր, որը նախատեսում է Երևանում ուղևորափոխադրման համակարգի արմատական և սկզբունքային փոփոխություն: Կրկին համաձայն քաղաքապետարանի՝ այս ծրագիրը կարժենա 80-100 միլիոն դոլար՝ նախնական հաշվարկներով: Անհրաժեշտ գումարը հայթայթելու համար քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկում դոնոր կազմակերպություններին ներգրավելու համար:

Ահա այս իրողությունների ֆոնին բավական հետաքրքիր է դառնում Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ինչ խոսք, տրանսպորտի վիճակը Երևանում թերևս նախընտրական քարոզչության «ամենայուղոտ» պատառներից մեկն էր ընդդիմության համար, սակայն վերը նկարագրված իրադրության պայմաններում այս խնդրում քննադատությունը, ըստ էության, կորցնում է որևէ իմաստ: Այստեղ արդեն խնդիր է առաջանում ընտրել քննադատության համար առանցքային կետեր, որոնց վրա պետք է կառուցվի նախընտրական քարոզարշավը, իհարկե, խոսքն ընդդիմության մասին է: Նման պայմաններում սակայն ընդդիմության համար հեշտ չէ գտնել համապատասխան «թիրախներ», սակայն փորձեր, այնուամենայնիվ, արվում են:

Ելք դաշինքը փորձում է ամեն դեպքում կենտրոնանալ ուղևորափոխադրման վրա, սակայն այլ դիտանկյունից: Ելքը խոստանում է, ոչ ավել ոչ պակաս, ավելացնել մետրոյի կայարանների թիվը: Ինչ խոսք, մետրոն բավական հարմար փոխադրամիջոց է, սակայն մյուս կողմից, եթե իրատեսորեն գնահատենք Երևանի և Հայաստանի ներկայիս  հնարավորությունները, ապա պետք է խոստովանել, որ առաջիկա առնվազն 5 տարում նման մակարդակի նախագիծը  գեղեցիկ ցանկությունների ժանրից է:

Սա, բնականաբար, նշանակում է, որ մետրոյի մեկ կամ մի քանի կայարանի կառուցման խոստումները մոտենում են պոպուլիզմին: Ի դեպ, պոպուլիզմը բնականոն կերպով ցանկացած նախընտրական արշավի բաղկացուցիչ է, սակայն այստեղ հետաքրքիր է մեկ այլ ասպեկտ՝ չափազանցված պոպուլիզմը կարող է աշխատել հենց դրանով զբաղվողի դեմ: Այս տեսանկյունից պետք է նշել, որ նույն Ելք-ի կողմից Երևանում ասֆալտապատաման առօրեական գործընթացի քննադատությունը շատ ավելի լայն արձագանք է ստանում, քան մետոյի նոր կայարանների խոստումները, որոնք լուրջ չեն ընկալվում՝ անգամ եթե քաղաքական ուժը հիմնավոր կերպով տեսնում է դրա հնարավորությունը:

Սա նշանակում է ընդամենը մեկ բան՝ անգամ քննադատության, խոստումների և քարոզչության համար հարկավոր է ընտրել այնպիսի «թիրախներ», որոնց հետ քաղաքացին շփվում է ամեն օր՝ իր կենցաղով: Սա թերևս ինչ-որ տեղ նաև խոսում է այն մասին, որ ավագանու ընտրությունները չունեն քաղաքական շեշտված երանգավորում, սակայն սա իրողություն է, որի հետ պարզապես պետք է հաշվի նստել, հակառակ դեպքում անիրատեսական կամ քաղաքացու կողմից անիրատեսական ընկալվող խոստումները պարզապես վանում են նման խոստումներով հանդես եկող ուժից:

Տիգրան Դավթյան

Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». ԿարապետյանՖիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեցCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըՕնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. ՉալաբյանՀանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ ԿարապետյանՇտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետԻշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթՎահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանըԿադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներինԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներինՄարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ ԿարապետյանԱպահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ ՀայաստանԹվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. ՀարությունյանԱյս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ինԱլեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր