Երևան, 01.Հունիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի. Արշակ Կարապետյան Աշխարհաքաղաքական դիմակայության սրվող ֆոնը. «Փաստ» Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի է հասցվել առաջին անհրաժեշտության աջակցությունը Carpisa-ի՝ 50 000 դրամ արժողությամբ նվեր-քարտ IDBank-ից Անգամ աղետն է օգտագործում իր օգտին. «Փաստ» Վարչախումբը ձերբակալել է «ՀայաՔվեի» ակտիվի անդամ Գեղամ Հովհաննիսյանին. շուտափույթ ազատություն մեր պայքարի ընկերոջը Թեև շատ խառը և լարված օրեր ենք ապրում, ի վերջո դա անում ենք մեծ չափով հենց մեր երեխաների համար. Չալաբյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել ոչ միայն ՀԱԵ-ին, այլև ընդհանրապես քրիստոնեությանը. «Փաստ» 2024թ. Երևանում կանցկացվի շուրջ 15 կմ կոյուղատար ու հեղեղատար համակարգ Երևանի տնկարանն ընդլայնվում է 20 հա-ով


Արկադի Դումիկյանի՝ «Աննման յարս» հիթային երգի պատմությունը և առաջիկա ծրագրերը

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

«Թե կուզես, սիրտս հանեմ, տամ, տամ, տամ», իսկ իրանակում «Աննման յարս» երգը գարնան հիթն էր: Շատերը երգում էին առանց իմանալու, որ երգը կատարում է Արկադի Դումիկյանը, ով այս օրերին Երևանում է: Երգիչը չորս տարեկանից ապրում է Մոսկվայում, դպրոցական տարիքից զբաղվել է երգով, իսկ երաժշտական մրցույթներից միշտ վերադարձել է մրցանակներով: Արկադին նշում է, որ իր ամբողջ ընտանիքը երաժիշտներ են․ դա էլ՝ այն հարցի պատասխանը, թե ինչու է որոշել երգով զբաղվել: Շոու բիզնես մուտքը եղել է 2015 թվականին «Սիրտս քեզնով ջահելացելա» երգով, բայց երգչին ճանաչեցին «Աննման յարս» երգով: Նա հաճախ չի սիրում հարցազրույցներ տալ, այլ իր աշխատանքը ներկայացնում է տեսահոլովակներով. «Չեմ սիրում իմ նախնական պլանների մասին խոսել, սիրում եմ անել և ցույց տալ աշխատանքը: Սիրում եմ գործով ցույց տալ»: BlogNews.am-ը երևանյան զբոսանք է ունեցել երգչի հետ, լուսանկարել և զրուցել հիթային երգերի, առաջիկա նախագծերի մասին: 

«Շատ անսպասելի էր ինձ համար, որ «Աննման յարս» երգն այդքան սիրվեց։ Այդ երգից առաջ մենք գնացել էինք Դուբայում տեսահոլովակ նկարահանելու, բայց երգը ոչ մի արձագանք չունեցավ: «Աննման յարս» երգը իմ ոճին և սրտին շատ մոտ է, բայց ես չէի մտածում, որ կարող է ժողովրդին էլ դուր գալ: Մենք երգի հիման վրա ներկայացրինք համերգային տեսահոլովակ, մտածում էինք՝ ի՞նչ իմաստ կա տեսահոլովակ նկարահանելու, եթե այդքան մեծ արձագանք չի ունենալու: Ի զարմանս մեզ՝ առաջին իսկ օրը Յութուբում տեղադրելուց հետո արձագանքներն այնքան շատ էին, որ միանգամից հիթ դարձավ: Պետք է ասեմ, որ ավելի շատ սիրվել է երգի դանդաղ հատվածը, որը սկզբում նախատեսված չէր: Մեքենա վարելու ժամանակ պարզապես երգեցի այդ հատվածը, զանգեցի երգի գործիքավորողին և ասացի, որ նման գաղափար ունեմ: Այդպես էլ ավելացավ դանդաղ հատվածը»,- պատմում է Արկադին: 

Երգիչը նշում է, որ Հայաստանում նրան ճանաչեցին «Աննման յարս» երգով, չնայած դրանից առաջ ներկայացրել էր իր առաջին՝ «Սիրտս քեզնով ջահելացելա» տեսահոլովակը. «Այդ երգն իմ ստեղծագործական կյանքի բումն էր: Եղել են դեպքեր, երբ գնացել եմ համերգի, բայց ժողովուրդը չի իմացել, որ «Աննման յարս» երգը ես եմ կատարում: Այդ երգից հետո ես նկարահանեցի «Ангел мой» տեսահոլովակը։ Հպարտ եմ, որ իմ աշխատանքների մեջ նման գեղեցիկ տեսահոլովակ ունեմ: Ես միշտ փորձում եմ այնպիսի երգեր ներկայացրել, որ և՛ Ռուսաստանում ինձ լսեն, և՛ Հայաստանում. չեմ կարծում, որ ռուսերեն երգելու մեջ բացասական բան կա: Ունեմ այնպիսի լսարան,  որը հայերեն չի հասկանում, ոմանք էլ իմ հայկական երգերը լսելով են սկսել ինձ սիրել: Իմ ճանաչումն այս մեկ տարվա մեջ եղավ, և զգում եմ՝ երբ հայաշատ տեղ եմ գնում, ինձ միանգամից ճանաչում են, ինչի համար ես միայն ուրախ եմ, քանի որ այսքան աշխատանք իզուր չեմ արել»:

Համերգային շրջագայություններ և հրավերներ տարվա ընթացքում շատ է ունեցել: Համերգներով եղել է Բրյուսելում, Հունաստանում, Ամստերդամում։ Առաջիկայում պլանավորում է մեծ համերգ տալ Մոսկվայում։ Համերգի առաջարկ ունի նաև ԱՄՆ-ից. «Առաջին երգիցս հետո համերգների մասնակցելու առաջարկներ շատ եմ ստացել, պարզապես այն ժամանակ չէի կարողանում Ռուսաստանից դուրս գալ, բայց «Աննման յարս» երգից հետո իմ ստեղծագործական կյանքին սկսեցին ավելի շատ հետևել: Անցած տարի համերգային արշավի եմ գնացել մի քանի երգիչների հետ. պարզապես ուզում էի հասկանալ՝ ինչքան են ինձ լսում, և պետք է ասեմ, որ շատ գոհ եմ իմ լսարանից, քանի որ ուր գնացել եմ, արժանացել եմ դրական արձագանքի: Այս տարի ինձ արդեն միայնակ են կանչում համերգների, իսկ ես ունեմ ընտրված երգացանկ, որով կարողանում եմ ներկայանալ: Ի դեպ՝ այս ամառ ուզում եմ բարեգործական համերգով ներկայանալ իմ ծննդավայր Տաշիրում»:  

Հայաստանում հաճախ է լինում, այս անգամ եկել է նոր երգեր ձայնագրելու նպատակով. «Ուզում եմ ներկայացնել պոպուրի՝ հին երգերից: Օրինակ՝ շատ սիրում եմ Արամ Ասատրյանի երգերը, որոշ երգեր միքս արված կլինեն: Շուտով նոր երգ էլ կներկայացնեմ, որը «Աննման յարս» երգի շարունակությունն է լինելու: Կարծում եմ՝ դա էլ կսիրվի, գուցե առաջինի պես բում չանի, բայց վստահ եմ՝ կսիրվի»:

Նոր տեսահոլովակ նկարահանել դեռ չի շտապում, անցած տարի ներկայացրել է դուետներ Հռիփսիմե Հակոբյանի և Սուպեր Սաքոյի հետ. «Դուետով ներկայանալու առաջարկներ շատ եմ ստացել, բայց Հռիփսիմեին և Սուպեր Սաքոյին ինքս եմ առաջարկել համատեղ ներկայանալ: Շուտով կլինի ևս մեկ դուետ, բայց փակագծերը չեմ բացի»:

 
 
Реклама 14

Մեր նկարահանման ժամանակ փողոցում հաճախ էին մոտենում, լուսանկարվում երգչի հետ, ասում է՝ երկրպագուները հաճախ են դրական մեկնաբանություններ գրում. «Անկեղծ ասած՝ ինձ երբեք վատ մեկնաբանություններ չեն գրում: Ես աշխատում եմ կարդալ բոլոր մեկնաբանությունները, երբ Ինստագրամում գրում են, հաճախ պատասխանում եմ: Մի անգամ մի աղջիկ գրել էր․ «Ես զարմանում եմ` ինչպես կարելի է ձեզ լսել», ես էլ պատասխանեցի․ «Անկեղծ ասած՝ ինքս էլ շոկի մեջ եմ»: 

Երգչի խոսքով՝ հիմա նախապատրաստվում է մենահամերգի, կարծում է՝ եթե ամեն ինչ լավ լինի, այս տարվա մեջ կունենա իր առաջին մեծ մենահամերգը․ «Ուզում եմ ամեն ինչ լավ անել, կենդանի բենդով ներկայանալ և ինչ-որ նոր աշխատանք անելով կարծես նախապատրաստվում եմ մենահամերգին»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
 Լուսանկարները՝ Գևորգ Խուրշուդյանի
Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի. Արշակ Կարապետյան Կարատե. մարտարվե՞ստ, թե՞ փիլիսոփայություն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԻՆԻՍԻ). Հայտնագործվել է հյուսիսային մագնիսական բևեռը. «Փաստ»Աշխարհաքաղաքական դիմակայության սրվող ֆոնը. «Փաստ»Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի է հասցվել առաջին անհրաժեշտության աջակցությունը Carpisa-ի՝ 50 000 դրամ արժողությամբ նվեր-քարտ IDBank-ից Անգամ աղետն է օգտագործում իր օգտին. «Փաստ»Վարչախումբը ձերբակալել է «ՀայաՔվեի» ակտիվի անդամ Գեղամ Հովհաննիսյանին. շուտափույթ ազատություն մեր պայքարի ընկերոջըԹեև շատ խառը և լարված օրեր ենք ապրում, ի վերջո դա անում ենք մեծ չափով հենց մեր երեխաների համար. ՉալաբյանՓաշինյանը պատերազմ է հայտարարել ոչ միայն ՀԱԵ-ին, այլև ընդհանրապես քրիստոնեությանը. «Փաստ»2024թ. Երևանում կանցկացվի շուրջ 15 կմ կոյուղատար ու հեղեղատար համակարգ Երևանի տնկարանն ընդլայնվում է 20 հա-ով «Ամենուր սիրված էր իր համեստության և բանիմացության շնորհիվ». կապիտան Գեղամ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Հորադիզում. «Փաստ»Նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետտուրքը. «Փաստ»«Պրոցեսը դժվարին է լինելու և լյուստրացիոն, շատերի դեմքերը բացահայտվելու են». «Փաստ»Ի՞նչ ճակատագիր են ունեցել պետբյուջեի միջոցները, ինչքանո՞վ են դրանք արդյունավետ ծախսվել. «Փաստ»Իշխանությունը «բերետավորների» միջոցով ձգտում է բախումներ հրահրել. «Փաստ»Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին. «Փաստ»Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով. «Փաստ»«Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի». «Փաստ»Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են. «Փաստ»Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունը. «Փաստ»ԶՊՄԿ-ում պղնձի արդյունահանման վիճակի և մաքուր պղնձի ստացման խնդիրների վերաբերյալ աշխատաժողով էր Եվրամիության մեր գործընկերների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ այսօր շուրջ 230 փոքրիկների համար վերաբացեցինք հիմնանորոգված հերթական մանկապարտեզը․ Տիգրան ԱվինյանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունըԻտալիան ռեկորդային աճ է գրանցել արևային էներգիայի ոլորտում Մեր իշխանությունների դիլետանտիզմի արդյունքում Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական փակուղու մեջ. Արշակ Կարապետյան Փարաքարում այսօր տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան իշխանազավթման հերթական դրսևորումը. «Ապրելու երկիր» ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է մանկական ավանդՄեկնեք Փարիզ Յունիբանկի և VISA-ի հետ ՝ Օլիմպիական խաղերը դիտելու Ամիօ բանկը և Վիզա ընկերությունը տոնեցին Visa Business Signature քարտի մեկնարկը Վերակառուցելու ենք միասին․Իդեալ համակարգը Լոռու մարզում է ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Հունգարիայի ԱԳ նախարար ԵՄ-ն, Մոսկվային օգնելու պատճառով, պատժամիջոցներ է սահմանել Իրանի պաշտպանության նախարարի դեմ Բաքուն բուլդոզերով ոչնչացնում է հայկական ժառանգությունը Ղարաբաղում. EurasiaNet Հա թող ծեծեն, ոստիկաններին էստեղ լցնելով ի՞նչ փոխվեց, մի աստիճան էլ իջաք. Սրբազան Այսօր դատարանն արդարացրեց երրորդ նախագահ Սերժ ՍարգսյանինԳնալ արտահերթ ընտրությունների, թե՞ սպասել. Նաիրի Սարգսյանի պատասխանը Ուսանողների վարձերի փոխհատուցման ձևաչափի ներկայի և ապագայի մասին․ ներկայացնում է ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը 30 տարի ծառայել եմ, կռվել հայրենիքիս համար, և չեմ կարող մի կողմ կանգնել, երբ հայրենիքս վտանգի տակ է. Արշակ Կարապետյան Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի՝ անվտանգության և պաշտպանության ամրապնդման պատրվակով մեր հայ գործընկերներին իրենց շահերի ոլորտ ներգրավելու ծրագրերը. Բելոուսով Հնդկաստանում մեկ օրում առնվազն 20 մարդ է մահացել արտակարգ շոգի պատճառով Արևմուտքը կարող է սխալ հաշվարկել, որ ՌԴ-ն երբեք միջուկային զենք չի օգտագործի. Մեդվեդև Գծանշման աշխատանքներ՝ տրանսպորտային արդիականացմանը զուգահեռԴոլարը փոքր-ինչ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Նիկոլ Փաշինյանի մեջ խորանում են վախերը պետական համակարգից ԵՄ-ն դեպի իրեն է քաշում Հայաստանը Ժամեր անց առաջին անհրաժեշտության պարագաներով բեռնատարների առաջին խմբերը կհասնեն աղետի գոտի. «Գագիկ Ծառուկյան» Բարեգործական Հիմնադրամ