Երևան, 03.Հունիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դիմում ենք Հայաստանի կառավարությանը՝ ցուցաբերելու զսպվածություն և հարգելու մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը. Լեմկինի ինստիտուտ Հայաստանի հավաքականի վերջին մարզումը Սլովենիա մեկնելուց առաջ (տեսանյութ) Որքա՞ն նավթ է մնացել մոլորակի վրա և, արդյո՞ք, այն երբևէ կսպառվի Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն իջել են Բագրատ Սրբազանի եւ աջակիցների բողոքի ակցիան Քննչական կոմիտեի դիմաց. ուղիղ Ջուր չի լինի Մեկնեցինք Դեբեդի հեղեղման հետևանքով առաջացած աղետի գոտի. թեև հեղեղումից արդեն մեկ շաբաթ է անցել, մեր տեսածը սահմկռեցուցիչ էր. Չալաբյան Այսօր Բեթղեհեմի մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրիատիոս զինվորի հիշատակության օրն է Իսրայելը հարվածել է Սիրիայի տարածքին. կա 12 զոհ Լվովյան փողոցում ավտոմեքենա է այրվել


Էրդողանն անձամբ է հրահանգել Հայոց ցեղասպանության բանաձևի դեմ Բեռլինում ցույցեր կազմակերպել. Der Spiegel-ի բացահայտումը

Միջազգային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ է հրահանգել Գերմանիայում բողոքի ակցիաներ կազմակերպել՝ կապված 2016 թվականի հուլիսին Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ahval գործակալությունը, այս մասին է գրում է գերմանական Der Spiegel-ը:

 Գերմանիայի ոստիկանության կողմից ձայնագրված հեռախոսազրույցում երևում է, թե ինչպես է հենց Էրդողանը հուլիսի 1-ին (Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից մեկ օր առաջ) զանգահարում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մեթին Քյուլունքին, ով այդ ժամանակ Բեռլինում էր և զբաղվում էր բողոքի ցույցերի կազմակերպմամբ:

Der Spiegel-ը հրապարակել է Հեսսեն երկրամասի ոստիկանության կողմից ձայնագրված հեռախոսազրույցներից մեկի սղագրությունը, որը թույլ է տալիս ենթադրել, որ Էրդողանն անձամբ էր ղեկավարում բողոքի ակցիաները:

Հեսսենի ոստիկանությունը լսում է, թե ինչպես է 2016 թվականի հուլիսի 1-ին՝ 23:30-ին կապի մեջ մտնում Էրդողանը՝ խոսելով Քյուլունքի հետ: «Ինչպե՞ս եք, պարոն նախագահ»,- հարցնում է նրան պատգամավորը: Այնուհետև զեկուցում է Բեռլինում քննարկվող բանաձևի դեմ բողոքի ակցիաների մասին՝ հավելելով. «Սպասում եմ ձեր հրահանգներին»:

Ի պատասխան Էրդողանն ասում է, որ կկապվի Քյուլունքի հետ և բարի գիշեր է մաղթում նրան:

Գերմանական պարբերականը նշում է, որ հեռախոսազրույցի բովանդակությունը ապշեցրել է Հեսսենի ոստիկանությանը, որոնք արձանագրել են, թե ինչ մեծ ուշադրություն է դարձնում Անկարան Հայոց ցեղասպանության բանաձևին և դրա ընդունման դեմ Բեռլինում կազմակերպվելիք ցույցերին, որ դրանցով հետաքրքրվում է անձամբ երկրի նախագահը:

Der Spiegel-ը հայտնում է, որ ներկայում հետաքննություն է իրականացվում՝ պարզելու Քյուլունքի կապը Թուրքիայի գաղտնի ծառայությունների հետ այն բանից հետո, ինչ 2017 թվականին տեղեկություններ էին հայտնվել, որ պատգամավորը գումարներ է տրամադրում թուրք-գերմանական ազգայնական Osmanen Germania խմբավորմանը: Համաձայն տեղեկատվության՝ գումարներն օգտագործվել են քրդական խմբերի դեմ զինամթերք գնելու համար:

Գերմանիայի Բունդեսթագը 2016 թվականի հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները: Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև:

Բեռլինում բանաձևի ընդունումից հետո շուրջ 1000 թուրքեր բողոքի ցույց էին կազմակերպել:

Դիմում ենք Հայաստանի կառավարությանը՝ ցուցաբերելու զսպվածություն և հարգելու մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը. Լեմկինի ինստիտուտ Հայաստանի հավաքականի վերջին մարզումը Սլովենիա մեկնելուց առաջ (տեսանյութ) Որքա՞ն նավթ է մնացել մոլորակի վրա և, արդյո՞ք, այն երբևէ կսպառվի Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն իջել են Բագրատ Սրբազանի եւ աջակիցների բողոքի ակցիան Քննչական կոմիտեի դիմաց. ուղիղ Ջուր չի լինի Մեկնեցինք Դեբեդի հեղեղման հետևանքով առաջացած աղետի գոտի. թեև հեղեղումից արդեն մեկ շաբաթ է անցել, մեր տեսածը սահմկռեցուցիչ էր. Չալաբյան Այսօր Բեթղեհեմի մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրիատիոս զինվորի հիշատակության օրն է Իսրայելը հարվածել է Սիրիայի տարածքին. կա 12 զոհ Լվովյան փողոցում ավտոմեքենա է այրվել Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունիսի 3-ի համար ԱՄՆ-ում արևային մարտկոցների թիվը հասել է 5 միլիոնի. Շուկան վերելք է ապրում Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվՆվերներ՝ Գ. Ծառուկյանի կողմից. ՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպելՉեզոքները, լատենտները, կասկածամիտները, տատանվողները, լռակյացները թերևս ավելի անընդունելի են, քան անգամ թշնամական թևի «գաղափարական մարտիկները»․ Դավիթ ՍարգսյանՏիգրան Ավինյանը երեխաների համար ընթերցել է Դեյվիդ Լիչֆիլդի «Արջը և դաշնամուրը» հեքիաթը (տեսանյութ) Չենք դադարեցնի պատերազմը Գազայում, քանի դեռ դրա նպատակներին չենք հասել․ Նեթանյահու Իրանում նախագահի 12 թեկնածու է գրանցվել, գործընթացը շարունակվում է Մասնագետը զգուշացրել է հանրաճանաչ մթերքներում թաքնված վտանգի մասին Արևային Էլեկտրակայաններն օգնում են բիզնեսին նվազեցնել էներգիայի ծախսերը ԶՊՄԿ-ն առաջատար է նաև սոցիալական ծրագրերի իրականացման հարցում Միրզոյանը չի կարողացել համոզել կուսակիցներին Այսօր լավ առիթ է համատեղ լրջորեն խորհելու, թե ի՞նչ ապագա ենք կերտում երեխաների անվտանգության համար. Մհեր ԱվետիսյանԵԱՏՄ-ից օգտվում և նրա դեմ են աշխատում Աշոտ Հարությունյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ,հաղորդման հիմքը մեկ մարդու (ամենայն հավանականությամբ ոստիկանի) սուտ հաղորդումն է. ՍողոմոնյանԴատական համակարգի թշվառությունը. չորս տարի անց գործը փլուզվեց Սիրելի փոքրիկներ, մեր նպատակն է անել ամեն բան, որպեսզի ձեր մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում. Նաիրի Սարգսյան Երեխաների պաշտպանության մոջազգային օրվա կապակցությամբ ԶՊՄԿ-ն հյուրընկալել է աշխատակիցների երեխաներին ընկերության տարբեր արտադրամասերում (լուսանկարներ) Օրվա խորհուրդը երեխաների անվտանգության, երջանիկ մանկության, առողջության և բարեկեցության համար պայմաններ ստեղծելն է. ԶաքարյանՄեր իշխանությունների դիլետանտիզմի արդյունքում Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական փակուղու մեջ. Արշակ Կարապետյան Հանձնարարված է բանտարկել բողոքի ակցիայի մասնակիցներին «Մուլտի Գրանդ» հյուրանոցի բացօթյա լողավազանը դռները վերաբացում է՝ թարմացված և նոր ծառայություններով «Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» նախաձեռնությունը խստորեն դատապարտում է ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումըԱյս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի. Արշակ Կարապետյան Կարատե. մարտարվե՞ստ, թե՞ փիլիսոփայություն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԻՆԻՍԻ). Հայտնագործվել է հյուսիսային մագնիսական բևեռը. «Փաստ»Աշխարհաքաղաքական դիմակայության սրվող ֆոնը. «Փաստ»Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի է հասցվել առաջին անհրաժեշտության աջակցությունը Carpisa-ի՝ 50 000 դրամ արժողությամբ նվեր-քարտ IDBank-ից Անգամ աղետն է օգտագործում իր օգտին. «Փաստ»Վարչախումբը ձերբակալել է «ՀայաՔվեի» ակտիվի անդամ Գեղամ Հովհաննիսյանին. շուտափույթ ազատություն մեր պայքարի ընկերոջըԹեև շատ խառը և լարված օրեր ենք ապրում, ի վերջո դա անում ենք մեծ չափով հենց մեր երեխաների համար. ՉալաբյանՓաշինյանը պատերազմ է հայտարարել ոչ միայն ՀԱԵ-ին, այլև ընդհանրապես քրիստոնեությանը. «Փաստ»2024թ. Երևանում կանցկացվի շուրջ 15 կմ կոյուղատար ու հեղեղատար համակարգ Երևանի տնկարանն ընդլայնվում է 20 հա-ով «Ամենուր սիրված էր իր համեստության և բանիմացության շնորհիվ». կապիտան Գեղամ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Հորադիզում. «Փաստ»Նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետտուրքը. «Փաստ»«Պրոցեսը դժվարին է լինելու և լյուստրացիոն, շատերի դեմքերը բացահայտվելու են». «Փաստ»Ի՞նչ ճակատագիր են ունեցել պետբյուջեի միջոցները, ինչքանո՞վ են դրանք արդյունավետ ծախսվել. «Փաստ»Իշխանությունը «բերետավորների» միջոցով ձգտում է բախումներ հրահրել. «Փաստ»