Երևան, 08.Հունիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստան կներմուծվեն և որոշակի ժամկետում կիրացվեն ԵԱՏՄ միասնական ռեեստրում ընդգրկված երրորդ երկրների կազմակերպությունների ապրանքներ. «Փաստ» Այս պահի խնդիրը՝ այս պահին, իսկ հետոն... հետո կերևա. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանը բոլոր յուրայիններին «փչացնում». «Փաստ» Երբ կառավարման համակարգում համակարգային շփոթ է. «Փաստ» Ի՞նչ կտան Հայաստանին արևմտյան խոստումները. «Փաստ» Գինեսի ռեկորդների գիրքը 2-ամյա տղային ճանաչել է աշխարհում ամենաերիտասարդ նկարիչը (լուսանկարներ) ԱրարատԲանկը դոլարային պարտատոմսեր կտեղաբաշխի ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր Կա՛մ մտածող, ադեկվատ մարդիկ այլևս չեն կարող ապրել մեր երկրում, կա՛մ էս մարդիկ այլևս չպիտի լինեն իշխանության. Վահե Հովհաննիսյան Հարավային Կորեայի ղեկավարը կայցելի Թուրքմենստան, Ղազախստան և Ուզբեկստան


Օրենսդրական նախագիծ՝ միտված բնակարան ձեռքբերելու բեռի թեթևացմանը

Հասարակություն

Past.am-ը գրում է.

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հանդես է եկել օրենսդրական մի նախաձեռնությամբ՝ առաջարկելով հանել բնակարանի նոր կառուցված լինելու սահմանափակումը, ինչը հնարավորություն կընձեռի եկամտային հարկի վերադարձը կիրառել նաև առկա բնակարանային ֆոնդի ձեռքբերման դեպքում: Ըստ պատգամավորի՝ նման կարգավորումը հնարավորություն կստեղծի բնակարանային ապահովման խնդիրը լուծել նաև մարզերում՝ նպաստելով մարզերում անշարժ գույքի շուկայի ակտիվացմանը:

Գործող օրենքով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց եկամտային հարկը վերադարձվում է, եթե վերջիններս ձեռք են բերում՝ գնում կամ կառուցում են բնակարան կամ առանձնատուն: Օրենսգրքի այս հոդվածը խթանում է կառուցապատողից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն, սակայն ենթադրում է աշխատավարձի որոշակի մակարդակ, որը կհամապատասխանի նորակառույց շենքում բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տուն կառուցելու ֆինանսական բեռին:

Պատգամավորի կողմից արված խմբագրման մեջ ասված է, որ նորակառույց շենքերում բնակարանների արժեքները այլ հավասար պայմաններում էապես տարբերվում են առկա բնակֆոնդի արժեքներից: Համեմատաբար ցածր եկամուտներ ունեցող անձը, ով ունի բնակարանային ապահովման խնդիր, ստիպված է կատարել ընտրություն նորակառույց շենքերի միջև և ձեռք բերել փոքր մակերեսով բնակարան, կամ առհասարակ հրաժարվել օրենսգրքի այս հոդվածով ընձեռված հնարավորությունից: Այս կարգավորման սոցիալական ուղղվածության ամրապնդման համար անհրաժեշտ է հանել բնակարանների և առանձնատների կառուցապատողից ձեռքբերման պահանջը՝ հնարավորություն ընձեռելով բնակարանային ապահովման խնդիրը հասանելի կերպով լուծել առկա բնակարանային ֆոնդի շրջանակներում:

Նախաձեռնության վերաբերյալ Past.am-ը զրուցել է Մանե Թանդիլյանի հետ: Նրա ներկայացմամբ՝ այս պահին գործող օրենքով եկամտային հարկի վերադարձ և բնակարանի ձեռքբերման հնարավորություն մինչև 55 միլիոն դրամ տրված է միայն նորակառույց շենքերից ձեռք բերելու պարագայում: Պատգամավորի առաջարկով այդ հնարավորությունը պետք է տրվի նույն սահմանափակումներով, որով և նախատեսված է, սակայն հնարավորություն կլինի ձեռք բերել նաև երկրորդային շուկայից՝ արդեն գոյություն ունեցող բնակֆոնդից: Սա նշանակում է, որ նմանատիպ ձեռքբերումներ կարող են անել այդ պայմաններում թե՛ Երևանում, թե՛ մարզերում, և բնակարանային հարց հնարավոր է լինում լուծել միջին խավի տարբեր շերտերի համար:

«Օրենքով նախատեսվում է ձեռքբերում միայն կառուցապատողից, իսկ մենք առաջարկում ենք գոյություն ունեցող բնակֆոնդից՝ ցանկացած վաճառողից: Նախագիծն արդեն ներկայացված ու շրջանառության մեջ է դրված, հավանաբար կքննարկվի մոտակա քառօրյայի ժամանակ»,- նշեց պատգամավորը:

Իսկ ինչ կարծիք ունեն այս նախաձեռնության մասին մյուս պատգամավորները հարցին, Թանդիլյանը պատասխանեց, թե վստահ չի կարող ասել, բայց կարծում է՝ նրանք պետք է կարողանան հասկանալ, որ սա վերաբերում է մարդկանց բնակարանային խնդիրները լուծելու հարցին: Սա ամենաարդիական, ամենաառաջնային հարցերից է, և այս խնդրի լուծումը բխում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից, ենթադրաբար նաև՝ իր պատգամավոր-գործընկերների շահերից:

Հավելենք, որ գործող օրենքով անձի վճարած եկամտահարկը ուղղվում է բացառապես բնակարանի հիփոթեքային վարկի տոկոսների մարմանը: Իսկ նախագծից կարող են օգտվել եկամուտ ունեցող, եկամտահարկ վճարող, վարձու աշխատողները, ում եկամտային հարկը ենթակա է վերադարձման:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաստան կներմուծվեն և որոշակի ժամկետում կիրացվեն ԵԱՏՄ միասնական ռեեստրում ընդգրկված երրորդ երկրների կազմակերպությունների ապրանքներ. «Փաստ»Այս պահի խնդիրը՝ այս պահին, իսկ հետոն... հետո կերևա. «Փաստ»Ինչո՞ւ է Փաշինյանը բոլոր յուրայիններին «փչացնում». «Փաստ»Երբ կառավարման համակարգում համակարգային շփոթ է. «Փաստ»Ի՞նչ կտան Հայաստանին արևմտյան խոստումները. «Փաստ»Կասկադը Երևանի սիրտն է․ Ավինյանը Ֆրանսիացի ճարտարապետի հետ քննարկել է, թե ինչպիսին պիտի լինի Կասկադի տեսքը (տեսանյութ)Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայ-Ռուսական համալսարանի հետՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսումԱտոմային հին օբյեկտները վերածելու են արևային էլեկտրակայանների «ԶՊՄԿ»-ին պատկանող Մշակույթի պալատը քաջարանցիներին կարող է առաջարկել հանգստի, ինֆորմացվելու, մշակույթի ու ժամանցի հրաշալի տարատեսակ հնարավորություններ Գինեսի ռեկորդների գիրքը 2-ամյա տղային ճանաչել է աշխարհում ամենաերիտասարդ նկարիչը (լուսանկարներ) 2018թ.-ից ողբերգություն է. նախ դագաղներ էին պարացնում, 2020թ. հետո ոսկորների վրա են պարում. Մկրտչյան ԱրարատԲանկը դոլարային պարտատոմսեր կտեղաբաշխի ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր Կա՛մ մտածող, ադեկվատ մարդիկ այլևս չեն կարող ապրել մեր երկրում, կա՛մ էս մարդիկ այլևս չպիտի լինեն իշխանության. Վահե ՀովհաննիսյանՀարավային Կորեայի ղեկավարը կայցելի Թուրքմենստան, Ղազախստան և Ուզբեկստան Արցախցիների բնակապահովման պետական ծրագրի շահառուները կստանան 3-ից 5 մլն դրամ. մանրամասներԱմերիկացի ջրասուզակներն Ատլանտյան օվկիանոսում 25 կգ կոկաին են հայտնաբերելԱդրբեջանը և Ղազախստանը ռազմական համագործակցության փաստաթուղթ են ստորագրել Պարտվելու իրավունք չունենք. Զելենսկին ելույթ է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանում «Տավուշը տուն է», «Արարատը նպատակ է» և այլն․ ակցիա Երևանի փողոցներում (լուսանկարներ) Ադրբեջանը մտադիր չէ պայմանագիր կնքել և նոր պահանջներ է քաշում Ընդդիմության վճռականության հրամայականը Կառավարման տոտալ «բարդակի» հետևանքները Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հակառուսական, հակաադրբեջանական, հակաիրանական նպատակները գնալով ավելի ակնհայտ են դառնում. Զախարովա Հայաստանում ամուսնության տարիքային նվազագույն շեմ կսահմանվի 18 տարեկանը՝ առանց բացառությունների․ նախագիծ ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասինԲեռնար Առնոն առաջ է անցել Իլոն Մասկից՝ դառնալով աշխարհի ամենահարուստ մարդը. Forbes Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Երևան-Սևան ավտոճանապարհի գազաբենզալցակայանում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին. Տիգրան ԱվինյանՀայաստանի առջև ծառացած խնդիրները ոչ միայն քաղաքական են, այլև աշխարհաքաղաքական. Մհեր Ավետիսյան Մի արքեպիսկոպոս ելել է ձեր դեմ, գահը սասանվել է, պատկերացնու՞մ եք եկեղեցին ելներ. Միքայել սրբազան Ժողովուրդը քվե է տվել կոնկրետ ծրագրի, բայց հիմա կատարվում է հակառակը. Արշակ Կարապետյան Հայաստանի կամակատար վարչախմբից ստանալով հերթական միակողմանի զիջումները Տավուշում՝ Ադրբեջանի բռնապետը միայն մեծացնում է իր ախորժակը. ՉալաբյանFastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Նեթանյահուն ելույթ կունենա ԱՄՆ ԿոնգրեսումԺամը 08։51-ի դրությամբ պայթյnւնի վայրում բոլոր ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է․ ՆԳՆ (լուսանկարներ) Գերմանիան փոխում է միգրացիոն քաղաքականությունը. Շոլցն առաջարկել է միգրանտներին արտաքսել Աֆղանստան և Սիրիա «Գիտական հենքով արված աշխատանքից մենք երբևէ հետ չենք կանգնելու». Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ կանաչապատման ոլորտի գիտնականներինՀայաստան-Արցախ համահայկական երիտասարդական ֆորում. ամփոփում Անգամ տուրիզմի ոլորտի վիճակագրությունն են մանիպուլյացիայի գործիք դարձնում Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթըՍրտաբանը նշել է արեւահարության հիմնական ախտանշանները ԱՄՆ-ն 1 շաբաթվա ընթացքում 2-րդ անգամ է փորձարկել Minuteman III միջմայրցամաքային հրթիռը Ես Պուտինին ճանաչում եմ ավելի քան 40 տարի. նա պшրկեշտ մարդ չէ. Բայդեն Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում ականի պայթյունից վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զինծառայող. ԱԱԾ Բելառուսն օկուպացված Արցախում ագրոքաղաք կկառուցի Վրաստանի և Ադրբեջանի միջև նոր մաքսակետ կկառուցվի ԱՄՆ-ը մտադիր չէ թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Մոսկվային ու Կրեմլին. Բայդեն Իշխանությունը ցուցադրում է իր վախերը