Երևան, 17.Հունիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին ԼՀԿ Կառավարման խորհրուրդն ընդունել է Անի Սամսոնյանի լիազորությունները և անդամակցությունը դադարեցնելու որոշում ՆԱՏՕ-ն քննարկում է միջուկային զենքը մարտական ​​պատրաստության բերելու հարցը. Ստոլտենբերգ Դեմ ենք տարածաշրջանի գործերին արտաքին խաղացողների միջամտությանը. Մոսկվան և Թեհրանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում Հունիսի 17-ից 23-ը ընկած շաբաթվա աստղագուշակ կենդանակերպի բոլոր նշանների համար «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա հունիսի 21-ին Եվրո-2024. Ինչ հանդիպումներ կան այսօր ԶՊՄԿ-ն հայտարարում է սեփական անձնակազմով շինարարական տեխնիկաների վարձակալության մրցույթ Տեսանյութ. Ինչ էին հուշում ռուսները Նիկոլին, և ինչ է ասել Արշակ Կարապետյանը Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սբ. վկաներ Անտոնինոսի, Թեոփիլոսի, Անիքտոսի և Փոտինոսի հիշատակության օրը


Ի՞նչ են նշանակում հայկական ազգանունները. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Ազգանունը շատ բան կարող է պատմել հայի նախնիների, նրանց սոցիալական վիճակի կամ զբաղմունքի մասին։ Ազգանուն բառը բացատրվում է որպես ազգի անուն: Բայց ազգանվան ծագման հենց սկզբում ազգային անուններ չեն եղել, քանի որ մարդիկ ապրում էին փոքր խմբերով, միմյանցից անջատ, և բոլորն իրար լավ ճանաչում էին: Մինչ ազգանունների ի հայտ գալը, նույնանուն մարդկանց տարբերելու համար հայերն օգտագործել են «ծագումնաբանական» կառուցվածքներ. օրինակ՝ «Հրայրի թոռ Հայկ», «Մինասի տղա Հայկ» և այլն։ Երբեմն մարդը ստացել է մականուն, որով նրան կոչել են անվան հետ մեկտեղ։

Քաղաքների առաջացման հետ մեկտեղ, երբ արհեստավորությունն առանձնացել է հողագործությունից, զարգացել է նաև առևտուրը, և մարդիկ ստիպված էին տեղաշարժվել մի տեղանքից մյուսը: Հենց այդ ժամանակ էլ անհրաժեշտություն է առաջացել ազգանունների ստեղծման, քանի որ մարդկանց արդեն հնարավոր չէր ճանաչել ըստ նրանց բնութագրող հատկանիշների կամ, այսպես կոչված, ածական անունների: Այդ ժամանակ հիմնականում անունների հետ մեկտեղ օգտագործվում էր այն տեղանքի անունը, որտեղ ծնվել էր տվյալ մարդը, օրինակ՝ Անանիա Շիրակացի, Գրիգոր Տաթևացի և այլն: Կամ՝ մարդու անվան հետ միասին օգտագործվում էր նրա գործունեությունը կամ մասնագիտությունը, օրինակ՝ Մկրտիչ Նաղաշ, Գրիգոր Մագիստրոս և այլն:

Ժամանակի ընթացքում, արդեն հին և միջին դարերում ազնվական ընտանիքներն անպայման ազգանուններ ունեին՝ Արծրունի, Ամատունի, Մամիկոնյաններ, Ռշտունի: Հետագայում արդեն ազգանուններին ավելացվում էին նաև «ազգ»,«տոհմ»,«տուն» բառերը: Օրինակ՝ Արծրունյաց տուն,Մամիկոնյաց տոհմ, Ռշտունյաց տոհմ և այլն: Ազնվական հայ ընտանիքներում ազգանունները սկսել են հայտնվել միջնադարում։ Հայերը զանգվածաբար ազգանուններ ձեռք են բերել միայն 19-րդ դարում, երբ անձը հաստատող փաստաթղթերի կարիք է առաջացել։ Հիմնականում հայկական ազգանունները ձևավորվել են ընդհանուր նախահորից, որի անվանն ավելացվել է պատկանելություն ցույց տվող վերջավորություն։

Հայկական ազգանուններին բնորոշ «յան» վերջավորությունը հետաքրքիր «էվոլ յուցիայի պատմություն» ունի։ Հին հայերենում դրա փոխարեն եղել է «եանց», որը վերածվել է «ենց»-ի։ Հետագայում «ենց»–ը ստացել է «յանց» հնչյունական ձևը, որը հետագայում կորցրել է «ց»-ն: Հարկ է նշել, սակայն, որ «ց»-ն անհետացել է ոչ բոլոր ազգանուններից։ 19-րդ դարում Ռուսաստան եկած հայերից ոմանք պահպանել են ազգանվան այդ ձևը։ Հայաստանում, մասնավորապես Զանգեզուրի շրջանում հանդիպում են նաև նմանատիպ ազգանուններ՝ Ադոնց, Բակունց, Կալվարենց։ Բացի անուններից, ազգանունների ձևավորման մեջ օգտագործվել են նաև մասնագիտությունների և արհեստների անունները։ Օրինակ՝ Հացթուխյան, Ոսկերչյան, Հեքիմյան, Դարբինյան։ Երբեմն հայկական ազգանունների հիմքում ընկած է եղել մարդու բնորոշ հատկանիշը՝ Ճաղատյան, Ճաղարյան, Կարճիկյան և այլն:

Առանձնահատուկ ուշադրության են արժանի Արևմտյան Հայաստանի բնակիչների ազգանունները։ Երկրի այդ հատվածը ինչ-որ պահի դարձել է Օսմանյան Կայսրության մաս: Թուրքերենն ազդել է բազմաթիվ «արևմտյան» հայկական ազգանունների ստեղծման վրա։ Օրինակ՝ Դեմիրճյանը գոյացել է թուրքերեն «դեմիրչ»՝ դարբին բառից։ Հայերի ազգանուններում «չ» տառը սովորաբար ցույց է տալիս արհեստ, քանի որ թուրքերենում արհեստների անունները վերջանում են «չի»-ով։ Օրինակ՝ Բարդակչյան ազգանունը գալիս է «բարդակչի»ից՝ բրուտ։ «Մելիք» նախածանցը, օրինակ՝ Մելիք-Հակոբյան, ցույց է տալիս հայի ազնվական ծագումը։ «Տեր» նախածանցը, որը նշանակում է «հայր» կամ «տեր», գործածել են հոգևորականների նկատմամբ։ Այստեղից էլ, օրինակ՝ Տեր-Մաթևոսյան, Տեր-Պետրոսյան, Տեր-Ստեփանյան և նման այլ ազգանուններ։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին ԼՀԿ Կառավարման խորհրուրդն ընդունել է Անի Սամսոնյանի լիազորությունները և անդամակցությունը դադարեցնելու որոշումՆԱՏՕ-ն քննարկում է միջուկային զենքը մարտական ​​պատրաստության բերելու հարցը. Ստոլտենբերգ Դեմ ենք տարածաշրջանի գործերին արտաքին խաղացողների միջամտությանը. Մոսկվան և Թեհրանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում Հունիսի 17-ից 23-ը ընկած շաբաթվա աստղագուշակ կենդանակերպի բոլոր նշանների համար «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա հունիսի 21-ին Եվրո-2024. Ինչ հանդիպումներ կան այսօրԶՊՄԿ-ն հայտարարում է սեփական անձնակազմով շինարարական տեխնիկաների վարձակալության մրցույթ Տեսանյութ. Ինչ էին հուշում ռուսները Նիկոլին, և ինչ է ասել Արշակ Կարապետյանը Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սբ. վկաներ Անտոնինոսի, Թեոփիլոսի, Անիքտոսի և Փոտինոսի հիշատակության օրը Փողոցի միջոցով ճնշում գեներացնելը ՀՀ քաղաքացիների իրավունքն է. Աննա ԿոստանյանԻնչ էին հուշում ռուսները Նիկոլին, և ինչ է ասել Արշակ ԿարապետյանըXiaomi նոր արտաքին տեսախցիկի արևային վահանակն ունի փոշա - ջրակայուն կառուցվածք Շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել մարդկանց առօրյա կյանքի անբաժանելի մասը․ Տիգրան ԱվինյանԿոմիտասը հայկական ինքնության առանցքն է․ Ավինյան Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ Պուտինի առաջարկը լուրջ չէ․ Շոլց Մեր հոլդինգով սատարում ենք իշխանության թիրախավորած գործարարին և նվիրում 1 մլն դրամի փաթեթ. Արման ՎարդանյանԱՄՆ-ը 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային հումանիտար և էներգետիկ նախագծերի համար ՌԴ-ն ռեկորդային կարճ ժամանակահատվածում վերականգնել է երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանում. Օվերչուկ 27 տարեկանում մահացել է Չեռնոգորիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահը Պուտինի թափանցիկ ակնարկը Վարչախումբը մտադիր է անվերադարձ վնասել Բելառուսի հետ հարաբերությունները Ինչո՞ւ է կեղծում Ադրբեջանը. հիմքեր են ստեղծում Վարչախումբն անցել է լայնածավալ բռնաճնշումների Կալիֆոռնիան արդեն ունակ է մեկ ամսից ավելի բավարարվել միայն վերականգնվող էներգիայով և անգամ վաճառել ավելցուկըԲացառիկ ընտանեկան բիզնես, որ դեռևս հաջողությամբ է դիմակայում խոշորացումների. «Փաստ»Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Իջևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «VAZ»-ը․ կան տուժածներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈԻՆԻՍԻ). Աշխարհում առաջին պաղպաղակի ֆաբրիկան, առաջին հաջողված արյան փոխներարկումը, ցելյուլոիդի արտոնագրումը. «Փաստ»Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի օրը ԱՄՆ-ն ցանկանում է տարածաշրջանում ստեղծել պոտենցիալ աշխարհաքաղաքական պայքար արտաքին ուժային տարբեր կենտրոնների միջև. «Փաստ»Հպարտ ենք, որ կանայք մեր կոլեկտիվում ավելի քան 22% են և նրանց մեծ մասը՝ հարակից համայնքներից են. ԶՊՄԿՎիրավոր, բայց անպարտ. Ավետիք Չալաբյանը՝ Աբրահամ Գասպարյանի հետ Խաղը շարունակվում է. ի՞նչ են նշանակում Փաշինյանի հայտարարությունները. «Փաստ»930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)«Մենք լույս ենք կորցրել. մայրերի հոգու մեջ մի փոթորիկ է, որը չի անցնելու, ապրում եմ այնպես, ինչպես իմ տղան կցանկանար». ավագ սերժանտ Արամ Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 5-ին Ջրականում. «Փաստ»Հայ հանրությունը կարիք ունի մի կառույցի, որը դուրս կբերի Հայաստանն այդ վիճակից. Արշակ Կարապետյան Ինտերնետ շահումով որոշ վիճակախաղերը կարգելափակվեն. «Փաստ»Ի՞նչ շշնջաց Օ'Բրայենը Փաշինյանի ականջին. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի վարքագիծը շատ կանխատեսելի է, այն, ինչ տեսանք հունիսի 12-ին, դրա ամենավայրագ արտացոլումն էր. բազմիցս ցույց է տվել, որ կարմիր գծեր չունի». «Փաստ»Այլևս ակնհայտ է, որ ՔՊ-ն պատերազմ է հայտարարել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն. «Փաստ»Փողոցով իշխանության եկածները խոսում են փողոցով իշխանության գալու... անթույլատրելիության մասին. «Փաստ»Ծայրահեղ աղետալի հետևանքներ է ունենալու. ո՞ր երկրի մայրաքաղաքը չունի համալսարաններ՝ Փարի՞զը, Մոսկվա՞ն, թե՞ Լոնդոնը.... «Փաստ»Քաղաքական ինքնասպանություն. հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացած է. «Փաստ»Փաշինյանի ևս մեկ «ինքնախոստովանական ցուցմունք». «Փաստ»«Բիրտ ուժի կիրառումը ցույց տվեց, որ Փաշինյանն ընտրել է ավտորիտար ռեժիմի անցման ճանապարհը». «Փաստ»Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում մարդն է, քաղաքը մարդկանց համար բարեկարգ և հարմարավետ դարձնելը. Տիգրան ԱվինյանEventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը Fastex-ը UEFA Еuro 2024-ի ցուցադրման հովանավոր էԲացահայտվել է հանցագործության 87 դեպք