Երևան, 23.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վարչախումբը խտրականություն չի դնում եկեղեցու դեմ պայքարում Եթե մենք չհաղթենք այս պայքարի մեջ, ապա կարող ենք մոռանալ թե՛ Արցախի մասին, թե՛ ապագա Հայաստանի. Վահե Դարբինյան Թուրքիան իր բաժինն է ուզում հարավկովկասյան պատառից Ինչպե՞ս չհայտնվել կոտրված տաշտակի առջև. ազգայինի հանդեպ բացահայտ դավաճանությունը՝ քաղաքական երկարակեցության բանալի՞. «Փաստ» Փաշինյանը հիմա էլ ՀԱՊԿ-ին է մեղադրում պարտության մեջ Ի՞նչ էին անում Հայաստանում ամերիկյան և ռուսական հատուկ ծառայությունները Թշնամին սահմանային բախման համար ո՛չ տեղի, ո՛չ ժամանակի դեֆիցիտ չունի. Հրայր Կամենդատյան Կաշառքի գործով ձերբակալվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալը Ինչո՞ւ է Հայաստան իջել «ԿՎՀ-ի դեսանտը». «Փաստ» «Տեսել եմ Կարոյիս, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն». Կարո Բալայանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Արաքսավանում. «Փաստ»


Ռուսաստանը սկսում է փոխել աշխարհաքաղաքական պատկերը տարածաշրջանում. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է

regnum.ru-ն «Ռուսաստանը սկսում է փոխել աշխարհաքաղաքական պատկերը Կովկասում» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկօրյա պաշտոնական այցով եղել է Բաքվում։ Լավրովն առաջին անգամը չէ, որ այցելում է Բաքու, և նրա օրակարգը միշտ շատ հագեցած է եղել, քանի որ, երկկողմ հարաբերությունների քննարկմանը զուգընթաց, տարբեր առումներով անպայմանորեն մշտապես շոշափվել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման խնդիրը։ Այդպես էր և այս անգամ: Շատ փորձագետներ ենթադրում էին, որ Լավրովը խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համար Բաքվում առաջ կմղի Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման առաջարկը։

Ավելին, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Նիկոլ Փաշինյանի հետ Ալիևի առաջիկա հանդիպման մասին։ Ավելի վաղ նման հանդիպում կայացել էր Մյունխենում՝ անվտանգության միջազգային համաժողովի ձևաչափով։ Այնտեղ հակամարտող կողմերը հաստատել էին խաղաղության պայմանագիր կնքելու իրենց ցանկությունը։ Բացի այդ, Եվրախորհուրդը Հայաստանի՝ Ադրբեջանին սահմանակից շրջաններում ստեղծել է Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելություն՝ երկտարյա մանդատով։ Այդ որոշումը բացասաբար է ընդունվել Մոսկվայում։ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «Եվրամիության ներկայացուցիչները խորամանկում են, երբ խոսում են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության քաղաքացիական բնույթի մասին», և որ «սա առաջին անգամ չէ, որ մենք արձանագրում ենք Եվրամիության և Արևմուտքի ցանկությունը մեր դաշնակից Հայաստանում ցանկացած միջոցներով ոտք դնելու համար»։

Իսկ ահա ՀԱՊԿ-ի կողմից Երևանին առաջարկված օգնության միջոցները վերջինիս կողմից մերժվեցին, և այդ իսկ պատճառով հռչակված արձանագրային տրամաբանության տեսակետից Լավրովի այս այցը Բաքու պետք է ոչնչով չտարբերվեր նախորդներից, իսկ «երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, միջազգային ասպարեզում փոխգործակցության» հարցերը պետք է լինեին երկրորդ պլանում: Բայց տեղի ունեցավ անսպասելին: Բաքվում Ալիև-Լավրով հանդիպմանը կարևոր հայտարարություններ են հնչել: Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ «2023 թվականը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում»։ Միաժամանակ նա երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի կառավարությանը և անձամբ Լավրովին «այդ գործընթացին ակտիվ մասնակցության համար»։ Իսկ Լավրովի պատասխանը սենսացիոն էր. «Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած ջանք»:

Ճիշտ է, այդ ամենով հանդերձ լիովին պարզ չէ, թե արդյո՞ք Մոսկվան հրաժարվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում Արևմուտքի միջնորդական ջանքերի ակտիվ քաղաքական մերժման դիրքորոշումից։ Սակայն պետք է հիշել, որ ընդամենը դրանից մեկ օր առաջ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, մեկնաբանելով Երևանի և Բաքվի միջև միջնորդություն անելու Եգիպտոսի նախաձեռնությունը, նույնպես նշել էր, որ «Ռուսաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին», սակայն նաև նշել էր, որ «գլխավորը կրկնությունից և մրցակցությունից խուսափելն է»:

Բաքվում Բայրամովի հետ համատեղ ասուլիսում Լավրովը պարզաբանել էր, որ «Ռուսաստանը չի պնդի Բաքվի և Երևանի միջև բանակցություններ վարել Մոսկվայում», թեև պատրաստ է դրա համար հարթակ տրամադրել։ Բայրամովն իր հերթին նշել էր, որ այն բանից հետո, երբ Երևանը հրաժարվեց մասնակցել Մոսկվայում կայանալիք հանդիպմանը, Հայաստանն անցել է, այսպես կոչված, առցանց դիվանագիտության՝ ուղարկելով իր մեկնաբանությունները խաղաղության նախագծի վերաբերյալ։ Փաստն այն է, որ Ռուսաստանն սկսել է փոխել աշխարհաքաղաքական պատկերը Անդրկովկասում։ «Մոսկվա-Բաքու-Երևան հորիզոնական դիվանագիտությունից» անցում է կատարվում «Մոսկվա-Բաքու ուղղահայաց դիվանագիտության», և ոչ միայն երկկողմ առևտրատնտեսական նախագծերի գործնական իրականացմամբ, այլ նաև Հյուսիս-Հարավ լայն տրանսպորտային միջանցքի հարցերով։

Ներկայում երկու երկրների միջև կնքվել են ավելի քան 150 միջազգային իրավական ակտեր։ Ամենաբարձր մակարդակներում պահպանվում է կանոնավոր գաղտնի երկխոսությունը։ Միայն 2022 թվականին նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը 7 հանդիպում և 12 հեռախոսազրույց են ունեցել։ Թվում է, թե Մոսկվան դադարել է սրված անհանգստություն ցուցաբերել հայ-ադրբեջանական կարգավորման նախաձեռնությունը մեկ ուրիշին անցնելու հեռանկարի առնչությամբ, քանի որ լուրջ հիմքեր ունի ենթադրելու, որ այլ արտաքին ուժերի աշխատանքն այդ ուղղությամբ դժվար թե հաջող լինի։ Լավրովը Բաքվում ասել է, որ «Բրյուսելը, առաջ մղելով քաղաքացիական առաքելությունը Հայաստանի տարածքում, բացահայտորեն չարաշահում է իր հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացնում նրա լեգիտիմության, այդ թվում՝ մանդատի, գործառույթների, տևողության և այլնի առումով»։

Միաժամանակ նա հավելել է, որ դա «կողմերի ինքնիշխան ընտրությունն է՝ ում հետ համագործակցել», և «ռուսական կողմն իր բոլոր գործողություններում առաջնորդվում է «մի վնասիր» սկզբունքով»։ Միևնույն ժամանակ, Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացում մինչ այժմ իրական առաջընթաց չկա։ Լսվում են միայն խոսքեր, իսկ շատ բան մնում է փակագծերից դուրս: Մեծ քաղաքականության մեջ պատահականություններ չկան, և փորձագետները դեռ պետք է հասկանան, թե ինչո՞ւ Մոսկվան և Բաքուն, լուծելով աշխարհաքաղաքական նոր խնդիրներ, սկսեցին սերտորեն համակարգել իրենց քայլերը տարածաշրջանում։ Բայց արդեն նկատելի է, որ Լավրովի այցը Բաքու կարելի է համարել ուղենիշ, որը կարող է նկատելի ազդեցություն ունենալ տարածաշրջանում իրադարձությունների ընթացքի վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչո՞ւ են սառույցի վրա քարեր սահեցնում. մարզաձև, որ մեծ ճանաչում ստացավ առաջին հերթին օլիմպիական խաղերի շնորհիվ. «Փաստ»Վարչախումբը խտրականություն չի դնում եկեղեցու դեմ պայքարում Եթե մենք չհաղթենք այս պայքարի մեջ, ապա կարող ենք մոռանալ թե՛ Արցախի մասին, թե՛ ապագա Հայաստանի. Վահե Դարբինյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՄԱՅԻՍԻ). Ինքնաթիռների կործանում, օդանավակայանի միջազգային տերմինալի տանիքի փլուզում, ճոպանուղու վթար. «Փաստ»Թուրքիան իր բաժինն է ուզում հարավկովկասյան պատառից Ինչպե՞ս չհայտնվել կոտրված տաշտակի առջև. ազգայինի հանդեպ բացահայտ դավաճանությունը՝ քաղաքական երկարակեցության բանալի՞. «Փաստ»Փաշինյանը հիմա էլ ՀԱՊԿ-ին է մեղադրում պարտության մեջ Ի՞նչ էին անում Հայաստանում ամերիկյան և ռուսական հատուկ ծառայությունները Թշնամին սահմանային բախման համար ո՛չ տեղի, ո՛չ ժամանակի դեֆիցիտ չունի. Հրայր ԿամենդատյանԿաշառքի գործով ձերբակալվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալը Ինչո՞ւ է Հայաստան իջել «ԿՎՀ-ի դեսանտը». «Փաստ»«Տեսել եմ Կարոյիս, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն». Կարո Բալայանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Արաքսավանում. «Փաստ»Այսօր վաղ առավոտից Երևանի հասարակական տրանսպորտը սկսել է աշխատել բնականոն հունովԵ՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ. «Փաստ»ԶՊՄԿ-ի աջակցությունն ուղղված է կոնկրետ ծրագրի իրականացմանը. պարզաբանում Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ»«Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին». «Փաստ»Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ»Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի. «Փաստ»Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ. «Փաստ»Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ»Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա». «Փաստ»Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանում. «Փաստ»«Բիոլաբորատորիաների գործունեությունը մեծ ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում». «Փաստ»Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներումՎերաբացվել է Ամիօ Բանկի «Արմավիր» մասնաճյուղը Հասարակական տրանսպորտի ուղեգծերում հնարավոր են սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ, առանձին երթուղիներում՝ շարժակազմերի բացակայություն. Հայկ ԿոստանյանԿա պատրաստակամություն միասնաբար իշխանափոխության հասնելու. Մենուա Սողոմոնյան «Պատիվ ունեմ» խմբակցության և ՀՀԿ Գործադիր մարմնի կողմից ցավակցություն հայտնեցի Իրանին և մեր բարեկամ ժողովրդին. Տիգրան ԱբրահամյանՉկա մի կետ, որտեղ Ադրբեջանը կանգնելու է, զիջումների շատ մեծ ցուցակ ունի. Ավետիք Չալաբյան Շտապե՛ք գնել ԱԶԱԼԻԱ ննջասենյակի հավաքածուն՝ ընդամենը 399.000 դրամով Ուզում են ապացուցել, թե այդ քանակի ցեղասպանություն տեղի չի ունեցել․ Նաիրի ՍարգսյանԵրևանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը ամենասեղմ ժամկետներում վերականգնելու համար. Հայկ ԿոստանյանԱրարատԲանկը վաղաժամկետ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ գնդակոծությունների հետևանքով կան զոհեր Ձեռք բերեք Afina ննջասենյակի հավաքածուն՝ 299.000 դրամով Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ Փոշու կառավարման համակարգը Քաջարանում. պատմում է ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը Փարաքար համայնքի «Ապրելու երկիր» խմբակցությունը երեկ նախաձեռնել էր համայնքի ղեկավարի իմպիչմենթի գործընթաց. Մեսրոպ ԱռաքելյանՄեր ցավակցությունն ենք հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԵրևանի քաղաքապետարանը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համատեղ կանցկացնի հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարՔՊ-ին սարսափեցնում է հանրահավաքի հեռանկարը Գվարդիոլան՝ Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ Ի՞նչ է անում Երևանում ԱՄՆ ԿՀՎ փոխտնօրենը Ձե՛ռք բերեք SMART հեռուստացույցներ զեղչված գնով և վայելե՛ք գերազանց ձայնն ու անթերի պատկերը ԱՄՆ 13 կոնգրեսական դիմել է Պենտագոնի ղեկավարին՝ կոչ անելով թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել ՌԴ տարածքին ԱՄՆ-ում 10 տարում արևային վահանկների թիվը եռապատկվելու էՎարչախումբը հարվածում է փաստաբաններին, որ ընդդիմադիրներին զրկի օգնությունից Ոչ ոք սպայի պատիվը չի զրոյացրել, սպայի պատվի համար մենք պարտավոր ենք հարկ եղած դեպքում տալ մեր կյանքը, զոհվել մեր երկրի համար․ Արշակ Կարապետյան Կրակոց՝ Կոտայքի մարզում. վնասազերծվել է «Մակարով» ատրճանակով զինված տղամարդ