Երևան, 05.Հունիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսաստանը ողջունում է. Կրեմլը՝ ԲՐԻԿՍ-ին Թուրքիայի անդամակցելու ցանկության մասին Վրաստանի խորհրդարանը մտադիր է ընդունել 19 օրենք՝ ընդդեմ ոչ ավանդական հարաբերությունների Հայտնաբերվել են Հյուսիսային Ամերիկայի խոշոր հնագույն կենդանիների մնացորդներ Վարչախումբն ընդդեմ հայկական սփյուռքի Ընդդիմության մարտավարությունը հունից հանում է Փաշինյանին Զելենսկին կմասնակցի G7 համաժողովին ԱՄՆ-ը Ռուսաստանի համար այժմ թշնամական երկիր է, ինչպես Ռուսաստանը՝ ԱՄՆ-ի համար․ Պեսկով Իրանը կարող է ԵԱՏՄ դիտորդ դառնալ այս տարվա դեկտեմբերի վերջին․ Օվերչուկ Դատական ապտակ՝ փաշինյանական վարչախմբի դեմքին ՀԱՊԿ-ն պահանջում է կողմնորոշվել


«Ուկրաինան Արևմուտքին քիչ է, հիմա արդեն հայերի օգնությամբ են ուզում կռվել Ռուսաստանի դեմ»․ «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է

pravda.ru-ն «Հայաստանը երկրորդ Ուկրաինա դառնալու շեմին է» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում իր միսիան է սկսել Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում ԵՄ առաքելությունը՝ 100 հոգանոց անձնակազմով, որոնց կեսը զինված է։ Ենթադրվում է, որ նրանք բոլորը քաղաքացիական անձինք են, բայց, որպես կանոն, նրանք միշտ էլ լինում են հատուկ ծառայությունների անդամներ։ Պարզ է դարձել, որ Նիկոլ Փաշինյանը երկրի անվտանգության ապահովման հարցում վերջնականապես հույսը դրել է Արևմուտքի օգնության վրա։ Այդ քայլը վաղուց էր հասունացել, քանի որ Երևանը քննադատել էր ՀԱՊԿ-ին Բաքվի հետ հակամարտությունում Սյունիքի մարզում օգնություն չցուցաբերելու համար և հրաժարվել էր ընդունել դաշինքի զորավարժությունները։

ՌԴ ԱԳՆ-ն աննախադեպ կոշտությամբ է արձագանքել Հայաստանում ԵՄ առաքելությանը՝ ասելով, որ Արևմուտքը փորձում է թուլացնել Մոսկվայի՝ որպես տարածաշրջանի անվտանգության գլխավոր երաշխավորի պատմական դերը և ցանկանում է Ռուսաստանին «դուրս մղել» Հարավային Կովկասից։ Բայց տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը ԵՄ մասնակցության փորձը միանշանակ չէ, Բրյուսելը չի կարող պարծենալ հաջողություններով այդ ոլորտում, ընդգծել են ԱԳՆ-ում։ Փաշինյանը շատ քննադատներ ունի Հայաստանում՝ որպես Արցախի դավաճան և մեկը, որը նոր ջարդի հնարավորությամբ հայերին հանձնում է թուրքերին։ Բայց նրան հասկանալ կարելի է: Արևմուտքի, մասնավորապես Ֆրանսիայի վրա խաղադրույք կատարելը, որտեղ հայկական լոբբին ուժեղ է, լավ կյանքից չէ։

ՀԱՊԿ-ում բոլորը, բացի Ռուսաստանից, սատարում են Ադրբեջանին, իսկ ՌԴ գործունեությունը ԼՂՀ միջազգային կարգավիճակի հաստատման ուղղությամբ հստակ չէ, Ռուսաստանի մասնակցությամբ բանակցություններ են ընթանում Լաչինի միջանցքի բացման շուրջ, սակայն Ադրբեջանի կողմից շրջափակումը չի վերացվում։ Տեսականորեն Հայաստանի վարչապետը պետք է կարողանա կառուցել այնպիսի արտաքին քաղաքական կուրս, որը երկիրը հետ կպահի նոր փորձություններից, հնարավոր կդարձնի նվազագույն հետևանքներով դուրս գալ ստեղծված իրավիճակից և միաժամանակ թույլ չտա, որ երկիրն ընկնի հակառուսական անդունդը: Ժամանակը ցույց կտա ամեն ինչ, բայց որոշ իրադարձություններ հուշում են, որ Երևանը դեռ չի հաղթահարել այդ խնդիրը։ Եվ դա արտահայտվում է առաջին հերթին հենց Փաշինյանի պահվածքով։

Այսպես, մեկնաբանելով ԵՄ առաքելության սկիզբը, նա ասել է, որ դրա նպատակներից մեկն է «հերքել Ադրբեջանի այն պնդումները, թե Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ ագրեսիա են ծրագրում Բաքվի դեմ»։ Ամեն առումով դա տարօրինակ հայտարարություն է: Հայաստանի ղեկավարը նաև թույլ է տալիս արևմտյան գործընկերներին իր ներկայությամբ ռուսաֆոբություն արտահայտել։ Փետրվարի 17-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, նկատի ունենալով «բարեկամ» Փաշինյանին, ասել է, որ Հայաստանը կարող է «բուֆեր» դառնալ Ռուսաստանի «նեոգաղութային» նկրտումների դեմ։ Ի դեպ, դա է Արևմուտքի իրական նպատակը։ Մակրոնի խոսքով, Հայաստանը կարող է սահմանափակել «անկայունություն տարածելու» Ռուսաստանի ջանքերը։

«Ռուսաստանը անկայունություն և քաոս սերմանող ուժ է, ինչը անում է ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև Կովկասում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում»,- հավելել է Մակրոնը և վստահեցրել, որ Փաշինյանի հետ «կշարունակի գործել»։ Հայկական տելեգրամյան ալիքները մեղադրում են Փաշինյանին ռուսաֆոբիայի մեջ, որը արտահայտվում է Հայաստանում Ռուսաստանի ներկայության դեմ և Կիևին աջակցող փողոցային բողոքի ակցիաներին աջակցությամբ։ Արտախորհրդարանական ռուսաֆոբ ընդդիմությունը օրինականացվել է երկրի ղեկավարության հետ հանդիպումներով, իսկ հեռուստատեսությամբ ավելացել են համապատասխան բովանդակությամբ նյութերը։ Այսինքն, Փաշինյանը հեռու է հավասարակշռված դիրքորոշումից։ Տպավորություն է ստեղծվում, որ նա դեմ չէ Հայաստանը տանել Ուկրաինայի ճանապարհով։ Ավելին, Երևանի ներկայիս իշխանությունները, երբ ընդդիմություն էին, քվեարկել էին ՀԱՊԿ-ից դուրս գալու օգտին և փողոցներում այրել ռուսական դրոշները։

Հայ քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը կարծում է, որ «Ուկրաինան իրենց (Արևմուտքին) քիչ է, հիմա արդեն հայերի օգնությամբ են ուզում կռվել Ռուսաստանի դեմ»։ Նրա խոսքով, ԵՄ առաքելությունը հետևելու է ռուսական զորքերի տեղաշարժին Հայաստանի ներսում, և դա սպառնում է իսպառ ոչնչացնել Հայաստանի անվտանգության համակարգը՝ դրանով իսկ ակտուալ դարձնելով «ժամանակակից հայկական պետության սահմանների լեգիտիմության թեման, որը հղի է ամբողջական աղետով»: Մաթևոսյանը զգուշացրել է, որ Երևանի և Արևմուտքի միջև 2022 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերին Վաշինգտոնում և Պրահայում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, ըստ որոնց, Արցախը կդառնա Ադրբեջանի անբաժանելի մասը, իսկ Հայաստանը կկորցնի «ութ գյուղ» հօգուտ Ադրբեջանի։

Ընդ որում, այդ գյուղերով են անցնում ոչ միայն Վրաստան-Հայաստան և Հայաստան-Իրան ավտոճանապարհները, այլ նաև գազատարը, այսինքն՝ «Ադրբեջանը կստանա բոլոր հնարավորությունները հենց Հայաստանի շրջափակման համար»։ Իսկապես, ԵՄ-ն Ադրբեջանի հետ չի կռվի հայերի համար։ Խորվաթիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ԵՄ առաքելությունը ոչ մի կերպ չի երաշխավորում ստատուս քվոն Ադրբեջանի հետ սահմանին։ Անդրկովկասում Ռուսաստանի ազդեցությանը այլընտրանքներ չկան, կարծում են ամերիկյան Քուինսի ինստիտուտի փորձագետները։

Նրանց կարծիքով, ԱՄՆ-ը, ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն ի վիճակի չեն տարածաշրջանում ռազմական ուժեր տեղակայել՝ այն կայունացնելու համար, սակայն, միևնույն ժամանակ, Ռուսաստանի ազդեցության նկատմամբ Արևմուտքի թշնամանքը սպառնում է «տարածաշրջան վերադարձնել էթնիկ հակամարտությունները»։ Նաև նշվել է, որ Ռուսաստանի խաղաղապահներն են Լեռնային Ղարաբաղում հայերի «միակ պաշտպանը»։ «ԱՄՆ-ը և Եվրոպան, հավանաբար, կառուցվածքային առումով անկարող են Կովկասի համար համահունչ և կենսունակ ռազմավարություն մշակել»,- եզրակացրել են հեղինակները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞րն է առաջնահերթ՝ ՀՀ պապհպանումն ու զարգացումը, թե՞ ՔՊ-ականներից վրեժխնդիր լինելը. Նաիրի Սարգսյան Բողոքի ակցիա Բաքվում կայանալիք համաժողովից առաջ. Գերմանիայի քաղաքացիական ակտիվիստներն ու իրավապաշտպանները Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել հայ բանտարկյալներին Ռուսաստանը ողջունում է. Կրեմլը՝ ԲՐԻԿՍ-ին Թուրքիայի անդամակցելու ցանկության մասին Վրաստանի խորհրդարանը մտադիր է ընդունել 19 օրենք՝ ընդդեմ ոչ ավանդական հարաբերությունների Հայտնաբերվել են Հյուսիսային Ամերիկայի խոշոր հնագույն կենդանիների մնացորդներ Վարչախումբն ընդդեմ հայկական սփյուռքի Ընդդիմության մարտավարությունը հունից հանում է Փաշինյանին Զելենսկին կմասնակցի G7 համաժողովին ԱՄՆ-ը Ռուսաստանի համար այժմ թշնամական երկիր է, ինչպես Ռուսաստանը՝ ԱՄՆ-ի համար․ Պեսկով Իրանը կարող է ԵԱՏՄ դիտորդ դառնալ այս տարվա դեկտեմբերի վերջին․ Օվերչուկ Դատական ապտակ՝ փաշինյանական վարչախմբի դեմքին ՀԱՊԿ-ն պահանջում է կողմնորոշվել Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության զարգացման շարժիչ ուժը20 հազար կանոնակարգված մարդու ներգրավումը բավարար է իշխանությանը հեռացնելու համար․ Նաիրի Սարգսյան IDBank-ն ու Դալման՝ Կովկասյան եղջերուներին վերաբնակեցնելու ծրագրի համար Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը. Բայդեն Առասպե՞լ, թե՞ իրականություն. ինչպե՞ս ստեղծվեց ռոկֆոր պանիրը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՀՈԻՆԻՍԻ). Գառնիում տեղի է ունեցել մեծ երկրաշարժ. «Փաստ»Հարավաֆրիկացիները խոստացել են մատչելի էներգիաUcom -ի աջակցությամբ ամփոփվեց «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները Ամբողջությամբ կորցրել են ողջամիտ մտածելու և իրավիճակի գնահատման սահմանները. «Փաստ»Ջերմաստիճանը կբարձրանա Հետո ավելի հեշտ կլինի՞. «Փաստ»Սլովենիա-Հայաստան. ազգային ընտրանին վերջին մարզումն է անցկացրել ընկերական խաղից առաջ «Ռոբերտը հպարտությամբ է կրել զինվորական համազգեստը, նաև դրա համար է իր կյանքը զոհել». մայոր Ռոբերտ Հասրաթյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Հադրութում. «Փաստ»Արևմուտքը չունի անվտանգային այն պրոդուկտը, որ կարող է տալ Հայաստանին. Արշակ Կարապետյան Աշխարհաքաղաքական կշեռքի վրացական բալանսը. «Փաստ»Ֆասթ Բանկի թվային բանկինգի տնօրենը՝ բանկ-տեխնոլոգիաներ կապի և զարգացման հեռանկարների մասին Գնում են «ամենահեշտ»՝ անընդհատ պարտք վերցնելու ճանապարհով. «Փաստ»«Նիկոլն առաջնորդվում է հետևյալ սկզբունքով՝ կա՛մ ես կղեկավարեմ այնքան, որքան հնարավոր է, կա՛մ էլ Հայաստանը պետք է կործանվի». «Փաստ»Մարդկանց քանակով պետք չէ դատել, շարժման ակունքներն ավելի խորն են. Ավետիք ՉալաբյանՔաջ առողջություն պարոն Հարությունյանին ու մյուս ՀՀ քաղաքացիներին, ովքեր «բարեփոխված» ոստիկանների հարվածներին են «արժանացել» այս օրերին. Շաքե Իսայան Ոստիկանական պատնեշով ժողովրդից «փախածները». «Փաստ»Իրենք իրենց են հերքո՞ւմ, թե՞ բան են հասկացնում. «Փաստ»Ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում կառուցապատվող օբյեկտները ընդհանուր ճանապարհներին միացնելու համար կգանձվի վճար. «Փաստ»Նման պայմաններում «բայց»-եր դնելն ընդամենը նշանակում է սատարել Փաշինյանին. «Փաստ»Ռուսաստանում շուտով սպասվում է Վիկտոր Սողոմոնյանի նոր ֆիլմի պրեմիերան. «Փաստ»Ինչո՞ւ Երիցյանն անցավ իշխանությունների կողմը. «Փաստ»Շնորհավորանքի մասին «թմբկահարում» են, իսկ աջակցության մասին՝ լռում. «Փաստ»Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական ֆորում. ամփոփում Ինչո՞ւ են աղմկում իշխանական քարոզիչները. թիրախում կրկին Արշակ Կարապետյանն է Ձերբակալվածներից Արթուրը խոսելու ծոմ է պահում. 3 օր է լուռ է ԶՊՄԿ-ում կայացել է պղնձի արդյունահանման և մաքուր պղնձի ստացման հիմնախնդիրների վերաբերյալ աշխատաժողով, որի արդյունքներով ձեռք են բերվել համագործակցության պայմանավորվածություններ Ձերբակալվածները՝ այդ թվում «ՀայաՔվեի» անդամները, ազատ են արձակվում ՁՊՎ-ից Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է տվել Բայրամովն ու Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը Ղազախստանը պատրաստվում է ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2024» և «Ժայռ» զորավարժություններին Ռոզա Ծառուկյանը ներկա է եղել Թովմաս Պողոսյանի հոբելյանական համերգին Նիդեռլանդներն Ուկրաինային թույլ է տվել F-16 կործանիչներով հարվածել Ռուսաստանին Հայաստանի պետական պարտքի վիճակը ամենաբարդն է