Երևան, 02.Հունիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք դադարեցնի պատերազմը Գազայում, քանի դեռ դրա նպատակներին չենք հասել․ Նեթանյահու Իրանում նախագահի 12 թեկնածու է գրանցվել, գործընթացը շարունակվում է Մասնագետը զգուշացրել է հանրաճանաչ մթերքներում թաքնված վտանգի մասին Արևային Էլեկտրակայաններն օգնում են բիզնեսին նվազեցնել էներգիայի ծախսերը ԶՊՄԿ-ն առաջատար է նաև սոցիալական ծրագրերի իրականացման հարցում Միրզոյանը չի կարողացել համոզել կուսակիցներին Այսօր լավ առիթ է համատեղ լրջորեն խորհելու, թե ի՞նչ ապագա ենք կերտում երեխաների անվտանգության համար. Մհեր Ավետիսյան ԵԱՏՄ-ից օգտվում և նրա դեմ են աշխատում Աշոտ Հարությունյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ,հաղորդման հիմքը մեկ մարդու (ամենայն հավանականությամբ ոստիկանի) սուտ հաղորդումն է. Սողոմոնյան Դատական համակարգի թշվառությունը. չորս տարի անց գործը փլուզվեց


Ինչպե՞ս իրականացնել մարդու վաղեմի երազանքը՝ թռչունի պես թռչել․ «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Մարդկությունը միշտ էլ ձգտել է դեպի վեր, դեպի նոր բարձունքներ։ Երկնքի ու երկրի միջև սավառնելու երազանքը հնագույն ժամանակներից է տիրել մարդկային գիտակցությանը։ Ավիացիոն տեխնոլոգիաների գալուստով էլ այդ երազանքը չի վերացել: Այսօր, եթե ցանկանում ես «թռչուն» դառնալ, բավական է, որ հագնես վինգսյութ և ազատ թռիչքով սավառնես գետնից վեր, թռչես՝ ուր կամենաս։ Իսկ ի՞նչ է վինգսյութը: Անգլերենից բառացիորեն թարգմանված «wingsuit» նշանակում է գործվածքային կոստյում, որը կարող է նմանակել թևերը: Օդում նման կոստյումը ձևավորում է 3 տեսակի թևեր՝ մեկական յուրաքանչյուր ձեռքի և իրանի միջև, իսկ մյուսը՝ երկու ոտքերի միջև։ Դա թույլ է տալիս մարդուն թռիչքի ժամանակ վերահսկել իր շարժումները տարբեր ուղղություններով։ Վինգսյութով թռիչքը պարաշյուտային սպորտի տարատեսակ է, և այն շատ են սիրում էքստրեմալ սպորտսմենները:

«Չղջիկ» տեսակի թևերի գյուտերի պատմության մեջ գրված են 75 կտրիճների անուններ, ովքեր փորձել են նվաճել երկինքը իրենց հորինած նմուշների օգնությամբ։ Սակայն նրանցից միայն երեքին է հաջողվել ողջ մնալ, մնացածը զոհվել են փորձարկումների ժամանակ։ Անգամ 20-րդ դարի կեսերից ԱՄՆ-ում չափազանց բարձր մահացության պատճառով արգելք է մտցվել չղջիկային թևերի փորձարկումների վրա, որը հանվել է միայն 1987 թվականին: Եվ միայն 1990-ականներին է ամեն ինչ գլխիվայր շուռ եկել: Հենց այդ ժամանակ է ֆրանսիացի գյուտարար Պատրիկ դը Գեյարդոնը ստեղծել կոստյում, որն էլ հանդիսացել է ժամանակակից վինգսյութի նախատիպը: Արդեն գոյություն ունեցող նմուշներում նա մի քանի հիմնարար փոփոխություն է կատարել, երկու թևերի փոխարեն առաջարկել է օգտագործել երեքը, ինչպես նաև բարելավել է թևերը, որոնք այդուհետ դարձել են երկշերտ։ Գործվածքի թևերի ներսում կողիկներ են մտցվել, որոնք ուռչում են օդի հոսքից և առաջ շարժվելիս առաջացնում են «վերելակ» էֆեկտ:

1996 թվականին հեղինակն առաջին փորձնական թռիչքներն է իրականացրել իր իսկ հորինած այդ կոստյումով։ Թևավոր հագուստի ստեղծման համար հիմք է հանդիսացել թռչող սկյուռների թռիչքային տեխնիկայի երկար ու տքնաջան դիտարկումը: Առաջին կոստյումներն օգնել են գյուտարարին թռչել հորիզոնական հարթության վրա այնքան, որքան ուղղահայաց հարթության թռիչքի հեռավորությունն է: Որոշ ժամանակ է պահանջվել Գայլարդոնից թռիչքի տեխնիկան բարելավելու համար։ Փորձերի ընթացքում թևերի մակերեսը աստիճանաբար մեծացվել է, և դա դրական արդյունք է տվել։ 1997 թվականին թռիչքի տևողությունը 27 վայրկյան էր, որն արդեն իսկ նշանակալի արդյունք էր։ Սակայն 1998 թվականին սարսափելի դեպք է տեղի ունեցել. Գայլարդոնը վթարի է ենթարկվել թռիչքի իրականացման ժամանակ։ Նրա մահվան պատճառը եղել է նրա կատարելագործած կոստյումի՝ չբացված գլխավոր պարաշյուտը։ Ժամանակակից վինգսյութը ձևավորվել է 1998 թվականին։

Նրա գյուտարարներն են եղել Յարի Կուոսմանը և Ռոբերտ Պեկնիկը: Վինգսյութն օգտագործելու համար հատուկ ուսուցում է պահանջվում: Ցանկալի է ունենալ 200 պարաշյուտով ցատկի փորձ, իսկ իդեալականը՝ 500-ից ոչ պակաս: Թռիչքներն իրականացվում են կա՛մ մեկ էքստրեմալ սպորտսմենի կողմից, կա՛մ մի քանի մարզիկների կողմից որպես խմբի մաս: Միայնակ թռիչքի ժամանակ մարդը կարող է ինքնուրույն կատարել տարբեր պտույտներ կամ ակրոբատիկ սալտոներ: Խմբի կազմում մարզիկները կարող են միաժամանակ տարբեր հնարքներ կատարել կամ երկնքում ֆիգուրներ կառուցել: Վինգսյութներով խմբակային թռիչքները կոչվում են «երամային»: Վինգսյութով թռիչքները տեխնոլոգիական առումով հնարավորինս մոտ են թռչունների թռիչքին։ Վինգսյութիստը վայր ընկնելու փոխարեն թռչում է առաջ։ Պարզվում է, որ իրականացել է մարդու երազանքը՝ թռչունի պես թռչել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվՆվերներ՝ Գ. Ծառուկյանի կողմից. ՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպելՉեզոքները, լատենտները, կասկածամիտները, տատանվողները, լռակյացները թերևս ավելի անընդունելի են, քան անգամ թշնամական թևի «գաղափարական մարտիկները»․ Դավիթ ՍարգսյանՏիգրան Ավինյանը երեխաների համար ընթերցել է Դեյվիդ Լիչֆիլդի «Արջը և դաշնամուրը» հեքիաթը (տեսանյութ) Չենք դադարեցնի պատերազմը Գազայում, քանի դեռ դրա նպատակներին չենք հասել․ Նեթանյահու Իրանում նախագահի 12 թեկնածու է գրանցվել, գործընթացը շարունակվում է Մասնագետը զգուշացրել է հանրաճանաչ մթերքներում թաքնված վտանգի մասին Արևային Էլեկտրակայաններն օգնում են բիզնեսին նվազեցնել էներգիայի ծախսերը ԶՊՄԿ-ն առաջատար է նաև սոցիալական ծրագրերի իրականացման հարցում Միրզոյանը չի կարողացել համոզել կուսակիցներին Այսօր լավ առիթ է համատեղ լրջորեն խորհելու, թե ի՞նչ ապագա ենք կերտում երեխաների անվտանգության համար. Մհեր ԱվետիսյանԵԱՏՄ-ից օգտվում և նրա դեմ են աշխատում Աշոտ Հարությունյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ,հաղորդման հիմքը մեկ մարդու (ամենայն հավանականությամբ ոստիկանի) սուտ հաղորդումն է. ՍողոմոնյանԴատական համակարգի թշվառությունը. չորս տարի անց գործը փլուզվեց Սիրելի փոքրիկներ, մեր նպատակն է անել ամեն բան, որպեսզի ձեր մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում. Նաիրի Սարգսյան Երեխաների պաշտպանության մոջազգային օրվա կապակցությամբ ԶՊՄԿ-ն հյուրընկալել է աշխատակիցների երեխաներին ընկերության տարբեր արտադրամասերում (լուսանկարներ) Օրվա խորհուրդը երեխաների անվտանգության, երջանիկ մանկության, առողջության և բարեկեցության համար պայմաններ ստեղծելն է. ԶաքարյանՄեր իշխանությունների դիլետանտիզմի արդյունքում Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական փակուղու մեջ. Արշակ Կարապետյան Հանձնարարված է բանտարկել բողոքի ակցիայի մասնակիցներին «Մուլտի Գրանդ» հյուրանոցի բացօթյա լողավազանը դռները վերաբացում է՝ թարմացված և նոր ծառայություններով «Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» նախաձեռնությունը խստորեն դատապարտում է ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումըԱյս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի. Արշակ Կարապետյան Կարատե. մարտարվե՞ստ, թե՞ փիլիսոփայություն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԻՆԻՍԻ). Հայտնագործվել է հյուսիսային մագնիսական բևեռը. «Փաստ»Աշխարհաքաղաքական դիմակայության սրվող ֆոնը. «Փաստ»Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի է հասցվել առաջին անհրաժեշտության աջակցությունը Carpisa-ի՝ 50 000 դրամ արժողությամբ նվեր-քարտ IDBank-ից Անգամ աղետն է օգտագործում իր օգտին. «Փաստ»Վարչախումբը ձերբակալել է «ՀայաՔվեի» ակտիվի անդամ Գեղամ Հովհաննիսյանին. շուտափույթ ազատություն մեր պայքարի ընկերոջըԹեև շատ խառը և լարված օրեր ենք ապրում, ի վերջո դա անում ենք մեծ չափով հենց մեր երեխաների համար. ՉալաբյանՓաշինյանը պատերազմ է հայտարարել ոչ միայն ՀԱԵ-ին, այլև ընդհանրապես քրիստոնեությանը. «Փաստ»2024թ. Երևանում կանցկացվի շուրջ 15 կմ կոյուղատար ու հեղեղատար համակարգ Երևանի տնկարանն ընդլայնվում է 20 հա-ով «Ամենուր սիրված էր իր համեստության և բանիմացության շնորհիվ». կապիտան Գեղամ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Հորադիզում. «Փաստ»Նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետտուրքը. «Փաստ»«Պրոցեսը դժվարին է լինելու և լյուստրացիոն, շատերի դեմքերը բացահայտվելու են». «Փաստ»Ի՞նչ ճակատագիր են ունեցել պետբյուջեի միջոցները, ինչքանո՞վ են դրանք արդյունավետ ծախսվել. «Փաստ»Իշխանությունը «բերետավորների» միջոցով ձգտում է բախումներ հրահրել. «Փաստ»Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին. «Փաստ»Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով. «Փաստ»«Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի». «Փաստ»Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են. «Փաստ»Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունը. «Փաստ»ԶՊՄԿ-ում պղնձի արդյունահանման վիճակի և մաքուր պղնձի ստացման խնդիրների վերաբերյալ աշխատաժողով էր Եվրամիության մեր գործընկերների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ այսօր շուրջ 230 փոքրիկների համար վերաբացեցինք հիմնանորոգված հերթական մանկապարտեզը․ Տիգրան ԱվինյանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունըԻտալիան ռեկորդային աճ է գրանցել արևային էներգիայի ոլորտում Մեր իշխանությունների դիլետանտիզմի արդյունքում Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական փակուղու մեջ. Արշակ Կարապետյան Փարաքարում այսօր տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան իշխանազավթման հերթական դրսևորումը. «Ապրելու երկիր» ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է մանկական ավանդ