Երևան, 17.Հունիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գրանցվել է 604 դեպք, որից 159-ը՝ արտակարգ Նեթանյահուն ցրել է Իսրայելի ռազմական կաբինետը Եվրո-2024. Ռումինիա-Ուկրաինա. մեկնարկային կազմեր «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Առայժմ վաղ է քննարկել Հայաստանում ԱՄՆ-ի ռազմաբազաների հայտնվելու հնարավորությունը. ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Երևանում ավտոբուսների համար առանձնացված նոր գծեր կլինեն Հայաստանը չի ստորագրել Ուկրաինային նվիրված համաժողովի հռչակագիրը Իրավապաշտպանները փաստում են վարչապետի՝ հակաժողովրդավար էությունը Ընդդիմությունը՝ վերափոխման հրամայականի առջև Ավստրալիան և Նոր Զելանդիան լուրջ խնդրի առջև են կանգնած էներգետիկ առումով


«Սիրո առատություն մեր հայրենիքում»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս լույս է տեսել երիտասարդ հեղինակ Ատոմ Ավետիսյանի առաջին գիրքը՝ «Հայրենասերը»: Գրքում տեղ գտած ստեղծագործությունները արձակ և չափածո ժանրում են՝ հայրենիքի, կարոտի ու սիրո, կյանքի ու կրքի մասին: «Դպրոցական տարիներին, երբ ուսուցիչները հանձնարարում էին շարադրություն գրել, հասկանում էի, որ այդ պրոցեսն ինձ մոտ ավելի լավ է ստացվում, քան իմ համադասարանցիների: Մասնակցեցի շարադրության մրցույթների, հաղթեցի, հետո պարտվեցի ու կոտրվեցի: Շարադրությունը դարձավ չափածո, հետո արձակ, սկսեցի ինձանից անկախ պոեմներ գրել` չհասկանալով անգամ, թե ինչ է պոեմը, հետո` բալ լադներ: Առաջին բալ լադս նվիրեցի ուսուցչուհուս՝ Իրինա Դավթյանին: Բառացի չասաց, որ պետք է գրող դառնամ, բայց թույլ տվեց ավելի մոտենալ գրականությանը: Ինքս ինձ վրա աշխատելով` հասա այս կետին»,այսպես ենք սկսում Ատոմի հետ մեր զրույցը:

«Հայրենասերը» 12 տարվա աշխատանքի արդյունք է: «Փաստի» հետ զրույցում հավելում է՝ ուզում էր հայրենասեր բառն արժևորել, իսկ կարմիրով ընդգծված սեր բառը խորհրդանշում է սիրո առատությունը հայրենիքում: «Գիրքը պետք է լույս տեսներ 2022 թ.-ին: Սեպտեմբերի 13-ին սկսվեցին ռազմական գործողությունները, ընկերներ ու հրամանատարներ կորցրեցի, ստիպված եղա որոշ ժամանակով հետաձգել գրքի տպագրման աշխատանքները»,-նշում է զրուցակիցս: Գիրքը «ծնվել» է 2023 թ.-ին: Ատոմը որոշել էր՝ գրքի շապիկին լինելու է իր մարտական ընկերոջ ու նրա ընկերուհու լուսանկարը, ինչպես ինքն է ասում՝ շապիկին հայրենիքն ու սերն են պատկերված: «Հովհաննավանք ուղևորվեցինք, այնտեղ նրանց լուսանկարեցինք: Կարծում եմ, որ գիրքը զույգի միասնության օթևան կդառնա և դարձել է:

Տխրության ժամին այն իրենց համար ուրախություն կդառնա, ուրախության ժամին էլ ավելի կերջանկացնի: Իմ այս քայլով գրականության մեջ ինչ-որ չափով նորամուծություն բերեցի, ինձ հարազատ զույգի մեջ ամրություն ստեղծեցի, կարողացա հանրությանը տալ մաքուր, իսկական, հայեցի սեր՝ այդ բառի ամենաուղիղ իմաստով: Ե՛վ որպես զինվորական, և՛ որպես գրող միշտ փորձել եմ տարբերվել և ուրիշներին բերել իմ դաշտ: Հետո սկսվեցին գրքի տպագրման աշխատանքները, խնդիրներ առաջացան, նաև ֆինանսական, որոնք լուծեցինք: Ուզում էի շնորհանդես կազմակերպել, բայց չստացվեց: Մասնագիտությամբ զինվորական եմ, ամեն անգամ, երբ ուզում էինք շնորհանդես կազմակերպել, մի բան խանգարում էր, ասենք, սահմանին էր լարվածություն լինում, իսկ երբ արդեն հստակ օր ու տեղ էինք որոշել, արցախահայությունը բռնագաղթեց Հայաստան: Հաջորդիվ մեր բոլոր ջանքերը գործի դրեցինք նրանց օգտակար լինելու համար»: Ատոմը գրքի վաճառքից գոյացած հասույթով աջակցում է Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին:

«Ի սկզբանե միտք չեմ ունեցել գիրքը վաճառել, սա իմ հեղինակային առաջին գիրքն էր և այն ուզում էի նվիրել իմ ընթերցողին: Մտածում էի, որ եթե հետագայում էլի գրքեր գրվեն, կմտածեմ վաճառքի և հասույթը որևէ տեղ ուղղելու մասին: Բայց երբ արցախահայությունը բռնի տեղահանվեց, որոշեցինք գիրքը վաճառել: Արդեն իսկ կարողացել ենք մի քանի ընտանիքի ֆինանսական օժանդակություն տրամադրել: Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, որոնք այս կարևոր գործում իմ կողքին են, օգնում են մոնիթորինգ իրականացնել, որ մեր օժանդակությունը տեղին և հասցեական լինի: Սա ուղղակի ֆինանսական խնդրի լուծում չէ, մեր հայրենակիցներին ցույց ենք տալիս, որ իրենց կողքին ենք, երբեք իրենց մենակ չենք թողնի»,-եզրափակում է Ատոմ Ավետիսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Տեսանյութ․ «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությունը պաշտոնապես ձևավորվել է Fastex-ն աջակցում է բիենալեում Հայաստանի մասնակցության 100- ամյակին նվիրված միջոցառմանըԳրանցվել է 604 դեպք, որից 159-ը՝ արտակարգ Նեթանյահուն ցրել է Իսրայելի ռազմական կաբինետը Եվրո-2024. Ռումինիա-Ուկրաինա. մեկնարկային կազմեր «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերելԱռայժմ վաղ է քննարկել Հայաստանում ԱՄՆ-ի ռազմաբազաների հայտնվելու հնարավորությունը. ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Երևանում ավտոբուսների համար առանձնացված նոր գծեր կլինեն Հայաստանը չի ստորագրել Ուկրաինային նվիրված համաժողովի հռչակագիրը Իրավապաշտպանները փաստում են վարչապետի՝ հակաժողովրդավար էությունը Ընդդիմությունը՝ վերափոխման հրամայականի առջև Ավստրալիան և Նոր Զելանդիան լուրջ խնդրի առջև են կանգնած էներգետիկ առումովԵթե Կիևը հրաժարվի Պուտինի առաջարկից, խաղաղության հաստատման հաջորդ պայմանները կլինեն ավելի բարդ ու կոշտ. Նարիշկին Միակ տարբերակը տեխնոկրատների կառավարությունն է. Նաիրի Սարգսյան «Հայաստան-Արցախ» երիտասարդական միությունը կյանքի է կոչելու նոր ու հավակնոտ ծրագրեր Վրացական օրենքի անալոգը նույնիսկ ամենամեղմ ձևերով ընդունելու պարագայում, այն արժանանալու է քաղհասարակության և իշխանության դժգոհությանը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ աշակերտները կnտրել են դպրnցի ապակիները, մnտ 1 մլն դրամի վնաu է եղել IDBank-ը թողարկել է դրամային պարտատոմսերի 2024 թվականի թվով 3-րդ տրանշը Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին ԼՀԿ Կառավարման խորհրուրդն ընդունել է Անի Սամսոնյանի լիազորությունները և անդամակցությունը դադարեցնելու որոշումՆԱՏՕ-ն քննարկում է միջուկային զենքը մարտական ​​պատրաստության բերելու հարցը. Ստոլտենբերգ Դեմ ենք տարածաշրջանի գործերին արտաքին խաղացողների միջամտությանը. Մոսկվան և Թեհրանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում Հունիսի 17-ից 23-ը ընկած շաբաթվա աստղագուշակ կենդանակերպի բոլոր նշանների համար «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա հունիսի 21-ին Եվրո-2024. Ինչ հանդիպումներ կան այսօրԶՊՄԿ-ն հայտարարում է սեփական անձնակազմով շինարարական տեխնիկաների վարձակալության մրցույթ Տեսանյութ. Ինչ էին հուշում ռուսները Նիկոլին, և ինչ է ասել Արշակ Կարապետյանը Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սբ. վկաներ Անտոնինոսի, Թեոփիլոսի, Անիքտոսի և Փոտինոսի հիշատակության օրը Փողոցի միջոցով ճնշում գեներացնելը ՀՀ քաղաքացիների իրավունքն է. Աննա ԿոստանյանԻնչ էին հուշում ռուսները Նիկոլին, և ինչ է ասել Արշակ ԿարապետյանըXiaomi նոր արտաքին տեսախցիկի արևային վահանակն ունի փոշա - ջրակայուն կառուցվածք Շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել մարդկանց առօրյա կյանքի անբաժանելի մասը․ Տիգրան ԱվինյանԿոմիտասը հայկական ինքնության առանցքն է․ Ավինյան Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ Պուտինի առաջարկը լուրջ չէ․ Շոլց Մեր հոլդինգով սատարում ենք իշխանության թիրախավորած գործարարին և նվիրում 1 մլն դրամի փաթեթ. Արման ՎարդանյանԱՄՆ-ը 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային հումանիտար և էներգետիկ նախագծերի համար ՌԴ-ն ռեկորդային կարճ ժամանակահատվածում վերականգնել է երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանում. Օվերչուկ 27 տարեկանում մահացել է Չեռնոգորիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահը Պուտինի թափանցիկ ակնարկը Վարչախումբը մտադիր է անվերադարձ վնասել Բելառուսի հետ հարաբերությունները Ինչո՞ւ է կեղծում Ադրբեջանը. հիմքեր են ստեղծում Վարչախումբն անցել է լայնածավալ բռնաճնշումների Կալիֆոռնիան արդեն ունակ է մեկ ամսից ավելի բավարարվել միայն վերականգնվող էներգիայով և անգամ վաճառել ավելցուկըԲացառիկ ընտանեկան բիզնես, որ դեռևս հաջողությամբ է դիմակայում խոշորացումների. «Փաստ»Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Իջևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «VAZ»-ը․ կան տուժածներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈԻՆԻՍԻ). Աշխարհում առաջին պաղպաղակի ֆաբրիկան, առաջին հաջողված արյան փոխներարկումը, ցելյուլոիդի արտոնագրումը. «Փաստ»Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի օրը ԱՄՆ-ն ցանկանում է տարածաշրջանում ստեղծել պոտենցիալ աշխարհաքաղաքական պայքար արտաքին ուժային տարբեր կենտրոնների միջև. «Փաստ»Հպարտ ենք, որ կանայք մեր կոլեկտիվում ավելի քան 22% են և նրանց մեծ մասը՝ հարակից համայնքներից են. ԶՊՄԿ