Ինչո՞ւ է թանկացել բենզինը ՀՀ–ում
ՀարցազրույցԱուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը չի բացառում, որ բրիտանական Shell ընկերության որակյալ բենզինի հետ մրցակցելու համար հայաստանյան ներկրողները սկսել են ավելի որակյալ բենզին ներկրել, ինչն էլ հանգեցրել է գնի բարձրացման։
Բենզինի գնի բարձրացումը կարող է ձեռնտու լինել թե՛ տնտեսվարողներին, թե ՛ պետությանը, հետևաբար չի բացառվում, որ պետության ու բենզինի բիզնեսի միջև լինի կուլիսային համաձայնություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը`անդրադառնալով ՀՀ–ում բենզինի ձևավորված բարձր գնի խնդրին։
«Այսինքն` եթե գները բարձրացնում են, բիզնեսը, սեփականատերերն ավելի շատ շահույթ են գեներացնում, իսկ պետությունն ավելի շատ հարկեր է հավաքագրում այդ գների աճից։ Այստեղ կարող է լինել կուլիսային համաձայնություն, որը և շատ դեպքերում պարբերաբար լինում է»,– ասաց Սարգսյանը։