Երևան, 16.Հունիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ Պուտինի առաջարկը լուրջ չէ․ Շոլց Մեր հոլդինգով սատարում ենք իշխանության թիրախավորած գործարարին և նվիրում 1 մլն դրամի փաթեթ. Արման Վարդանյան ԱՄՆ-ը 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային հումանիտար և էներգետիկ նախագծերի համար ՌԴ-ն ռեկորդային կարճ ժամանակահատվածում վերականգնել է երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանում. Օվերչուկ 27 տարեկանում մահացել է Չեռնոգորիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահը Պուտինի թափանցիկ ակնարկը Վարչախումբը մտադիր է անվերադարձ վնասել Բելառուսի հետ հարաբերությունները Ինչո՞ւ է կեղծում Ադրբեջանը. հիմքեր են ստեղծում Վարչախումբն անցել է լայնածավալ բռնաճնշումների Կալիֆոռնիան արդեն ունակ է մեկ ամսից ավելի բավարարվել միայն վերականգնվող էներգիայով և անգամ վաճառել ավելցուկը


Ինչո՞ւ հենց շվեյցարական բանակի մոդելը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

svpressa.ru-ն «Ռուսական բանակը տարբերակ չէ. Փաշինյանը ստեղծում է բանակ շվեյցարական ոճով» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը վերաֆորմատավորում է իր զինված ուժերը՝ որպես մոդել վերցնելով շվեյցարական բանակը։ Համապատասխան հայտարարությունն արել է Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին։ Ինչո՞ւ հենց Շվեյցարիան հանկարծ դարձավ օրինակելի: Ի վերջո, Փարիզի հետ, կարծես թե, պայմանավորվածություն կա, որ ֆրանսիացիները ձեռնամուխ կլինեն Հայաստանի զինված ուժերի բարեփոխմանը։ Ի դեպ, Փաշինյանն առաջինը չէ, որ նման գաղափար է հղացել։

Դեռևս 2014 թվականին Ուկրաինայի այն ժամանակվա պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը ձեռնամուխ եղավ Շվեյցարիայի բանակի օրինակով և նմանությամբ վերափոխել Ուկրաինայի զինված ուժերը: Նա շատ էր ուզում, որ, ինչպես Շվեյցարիայում, բոլորը զենքի տակ լինեն։ Բայց այդ հավակնոտ ծրագիրը այրվեց Իլովայսկի կաթսայում, որից հետո ինքը՝ Գելետեյը, Անգլիայում մշտական բնակություն հաստատեց՝ 36 միլիոն դոլարով իր համար փոքրիկ կալվածք գնելով։ Սակայն պետք է ասել, որ, ի վերջո, Ուկրաինայում բոլոր տղամարդկանց ու կանանց զենքի տակ դրեցին։ Ճիշտ է, դա Շվեյցարիայի հետ արդեն կապ չունի։ Որտեղի՞ց Փաշինյանին նման ակնածանք լեռների, լճերի ու շոկոլադի երկրի նկատմամբ, լրիվ անհասկանալի է: Ինչպես նաև անհասկանալի է, թե ինչո՞ւ Հայաստանի զինված ուժերը մոտ երկու հարյուր տարի չկռված բանակի չափանիշներով պետք է լինեն:

«Շվեյցարիան վերջին անգամ կռվել է 1847 թվականին, երբ կաթոլիկ կանտոնները պարտվեցին Սոնդերբունդի քաղաքացիական պատերազմում, և որից հետո այդ ալպյան հանրապետությունը վերածվեց համադաշնության։ Այժմ Շվեյցարիան հարուստ և չեզոք երկիր է, որը շրջապատված է բարեկամական հարևաններով։ 2000-ականներից սկսած Շվեյցարիան պարբերաբար կրճատում է իր բանակը։ Շվեյցարացիները տարին երկու անգամ հրավիրվում են երկշաբաթյա ուսումնամարզական հավաքների: Դա լավ և հարմար մոդել է չեզոք երկրի ոչ պատերազմող բանակի համար»,- իր Տելեգրամալիքում գրել է հրապարակախոս Սերգեյ Մարդանը։

Նրա կարծիքով, խեղճ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ չեզոքություն, նրա աշխարհագրական դիրքը նման հնարավորություն չի տալիս։ Նա խցկված է Ադրբեջանի և Թուրքիայի միջև՝ առանց դեպի ծով ելքի, տրանսպորտային և նյութատեխնիկական տեսանկյունից լիովին կախված է իր հարևաններից։ Ուստի նա ոչ միայն պետք է պահպանի մարտունակ բանակ, այլ նաև ստիպված է դաշնակցային հարաբերություններ ունենալ որևէ «մեծ տերության» հետ։ Մարդանը նաև չի բացառել, որ «շվեյցարական մոդելին» անցնելու մասին խոսելով՝ Փաշինյանը պատրաստվում է երկիրը հանձնել իր թուրք հարևաններին։

svpressa.ru-ն Մոսկվայի պետական համալսարանի միջազգային անվտանգության ամբիոնի դոցենտ Ալեքսեյ Ֆենենկոյին խնդրել է մեկնաբանել Փաշինյանի այս անսպասելի «կրեատիվը»։

-Ինչո՞ւ պետք է զարմանանք։ Հայաստանը սկսել է թեքվել դեպի Արևմուտք։ Հիմա տեսնում ենք այդ ամենի տրամաբանական ավարտը: Հայաստանում աճում են ՀԱՊԿ-ին անդամակցության դադարեցման և ՆԱՏՕ-ի հետ ավելի սերտ շփումների տրամադրությունները: Կամ մեկ այլ տարբերակ. Ռուսաստանին հասցնել նրան, որ նա բարձրացնի Հայաստանին ՀԱՊԿ-ից բացառելու հարցը։ Հետո Երևանում հանգիստ խղճով կասեն, որ այլընտրանք չունեն, քան անդամակցել ՆԱՏՕ-ին:

svpressa.ru.- Բայց ինչո՞ւ Շվեյցարիա։ Արդյո՞ք դա լավ օրինակ է հետևելու համար:

- Շվեյցարիան փոքր երկիր է, տարածքով համեմատելի Հայաստանի հետ։ Այն ունի բանակ, որը հարմարեցված է լեռնային շրջաններում ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Վարկանիշներում այն համարվում է լավագույններից մեկը: Իհարկե, շվեյցարացիները արդեն 200 տարի չեն կռվել։ Բայց մի ժամանակ շվեյցարացի լեգեոներները եղել են բազմաթիվ եվրոպական բանակներում և բարձր են գնահատվել իրենց խիզախության համար:

svpressa.ru.- Այդ փառքը նրանց հնարավորություն է տվել ավելի քան հինգ դար լինել Հռոմի պապի թիկնապահները։ Բայց թվում է, թե ֆրանսիացիները պետք է բարեփոխեն հայկական բանակը։

- Հասկանալի է, որ Հայաստանը չի կարող դառնալ երկրորդ Ֆրանսիա, բոլոր առումներով դա երկինք ու երկիր է, այդքան ռեսուրսներ չկան։ Ըստ այդմ, պետք է կենտրոնանալ ավելի իրատեսական բանի վրա։ Ղարաբաղի անփառունակ կորստից հետո Հայաստանը տարածքային ու ռեսուրսային առումներով մոտ է Շվեյցարիային։

svpressa.ru.- Բայց Շվեյցարիայի ՀՆԱ-ն ավելի քան 800 միլիարդ է, իսկ Հայաստանինը՝ 20 միլիարդ։

- Դա նշանակում է, որ աշխատելու տեղ կա: Եվ երկրորդը. եթե հայերը կորցնեն Նախիջևանից Ադրբեջան տանող միջանցքը, ապա ընդհանրապես կդառնան փոքրիկ Երևանի մարզ։

svpressa.ru.- Ինչո՞ւ դեռ չեն խնդրել Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ-ից։

- Նախ՝ Ռուսաստանը Հարավային Կովկասում այլ ռազմական դաշնակից դեռևս չունի։ Ուզես, թե չուզես, բայց այդպես է: Երկրորդ հերթին՝ կա ՀԱՊԿ երկրների հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգ, և Հայաստանը շատ կարևոր տեղ է զբաղեցնում դրանում։ Բայց դրա դրական կողմն էլ այն է, որ Ռուսաստանում որոշակի շրջանակներ կապված են այդ երկրի հետ բարեկամությամբ և ջերմ զգացմունքներ ունեն նրա հանդեպ, բացի դա, հայկական լոբբին ևս Ռուսաստանում բավականին ազդեցիկ է։

svpressa.ru.- Իսկ ի՞նչ կանխատեսումներ ունեք։

- Ես վախենում եմ, որ Հայաստանի համար ամեն ինչ ողբերգական ավարտ կունենա: Հավանական սցենարը հետևյալն է. հանրապետությունը կխզի Ռուսաստանի հետ հարաբերությունները, այնտեղ իշխանության կգա հակառուսական ռեժիմ, որից հետո Ադրբեջանը կխլի Նախիջևան տանող միջանցքը։ Արդյունքում Հայաստանը Երևանի մարզի շրջանակներում կվերածվի փոքր, պետականություն չունեցող տարածաշրջանի։ Այդ ժամանակ նրան կմնա միայն մեկ հնարավորություն՝ Վրաստանի հետ միության մեջ մտնելը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Xiaomi նոր արտաքին տեսախցիկի արևային վահանակն ունի փոշա - ջրակայուն կառուցվածք Շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել մարդկանց առօրյա կյանքի անբաժանելի մասը․ Տիգրան ԱվինյանԿոմիտասը հայկական ինքնության առանցքն է․ Ավինյան Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ Պուտինի առաջարկը լուրջ չէ․ Շոլց Մեր հոլդինգով սատարում ենք իշխանության թիրախավորած գործարարին և նվիրում 1 մլն դրամի փաթեթ. Արման ՎարդանյանԱՄՆ-ը 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային հումանիտար և էներգետիկ նախագծերի համար ՌԴ-ն ռեկորդային կարճ ժամանակահատվածում վերականգնել է երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանում. Օվերչուկ 27 տարեկանում մահացել է Չեռնոգորիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահը Պուտինի թափանցիկ ակնարկը Վարչախումբը մտադիր է անվերադարձ վնասել Բելառուսի հետ հարաբերությունները Ինչո՞ւ է կեղծում Ադրբեջանը. հիմքեր են ստեղծում Վարչախումբն անցել է լայնածավալ բռնաճնշումների Կալիֆոռնիան արդեն ունակ է մեկ ամսից ավելի բավարարվել միայն վերականգնվող էներգիայով և անգամ վաճառել ավելցուկըԲացառիկ ընտանեկան բիզնես, որ դեռևս հաջողությամբ է դիմակայում խոշորացումների. «Փաստ»Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Իջևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «VAZ»-ը․ կան տուժածներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈԻՆԻՍԻ). Աշխարհում առաջին պաղպաղակի ֆաբրիկան, առաջին հաջողված արյան փոխներարկումը, ցելյուլոիդի արտոնագրումը. «Փաստ»Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի օրը ԱՄՆ-ն ցանկանում է տարածաշրջանում ստեղծել պոտենցիալ աշխարհաքաղաքական պայքար արտաքին ուժային տարբեր կենտրոնների միջև. «Փաստ»Հպարտ ենք, որ կանայք մեր կոլեկտիվում ավելի քան 22% են և նրանց մեծ մասը՝ հարակից համայնքներից են. ԶՊՄԿՎիրավոր, բայց անպարտ. Ավետիք Չալաբյանը՝ Աբրահամ Գասպարյանի հետ Խաղը շարունակվում է. ի՞նչ են նշանակում Փաշինյանի հայտարարությունները. «Փաստ»930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)«Մենք լույս ենք կորցրել. մայրերի հոգու մեջ մի փոթորիկ է, որը չի անցնելու, ապրում եմ այնպես, ինչպես իմ տղան կցանկանար». ավագ սերժանտ Արամ Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 5-ին Ջրականում. «Փաստ»Հայ հանրությունը կարիք ունի մի կառույցի, որը դուրս կբերի Հայաստանն այդ վիճակից. Արշակ Կարապետյան Ինտերնետ շահումով որոշ վիճակախաղերը կարգելափակվեն. «Փաստ»Ի՞նչ շշնջաց Օ'Բրայենը Փաշինյանի ականջին. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի վարքագիծը շատ կանխատեսելի է, այն, ինչ տեսանք հունիսի 12-ին, դրա ամենավայրագ արտացոլումն էր. բազմիցս ցույց է տվել, որ կարմիր գծեր չունի». «Փաստ»Այլևս ակնհայտ է, որ ՔՊ-ն պատերազմ է հայտարարել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն. «Փաստ»Փողոցով իշխանության եկածները խոսում են փողոցով իշխանության գալու... անթույլատրելիության մասին. «Փաստ»Ծայրահեղ աղետալի հետևանքներ է ունենալու. ո՞ր երկրի մայրաքաղաքը չունի համալսարաններ՝ Փարի՞զը, Մոսկվա՞ն, թե՞ Լոնդոնը.... «Փաստ»Քաղաքական ինքնասպանություն. հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացած է. «Փաստ»Փաշինյանի ևս մեկ «ինքնախոստովանական ցուցմունք». «Փաստ»«Բիրտ ուժի կիրառումը ցույց տվեց, որ Փաշինյանն ընտրել է ավտորիտար ռեժիմի անցման ճանապարհը». «Փաստ»Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում մարդն է, քաղաքը մարդկանց համար բարեկարգ և հարմարավետ դարձնելը. Տիգրան ԱվինյանEventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը Fastex-ը UEFA Еuro 2024-ի ցուցադրման հովանավոր էԲացահայտվել է հանցագործության 87 դեպք Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Եվրոպայի վրա Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել Բելառուսի սահմանային կոմիտեն հայտնել է, որ լեհերը ռետինե փամփուշտներով կրակել են փախստականների վրա Հունիսի 14-ին զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին Ուկրաինայի պատերազմում առնվազն 56,4 հազար ռուս զինվոր է զոհվել. BBC Մոսկվայի բնակելի թաղամասում հեղեղումից առաստաղներ են փլուզվել, մեքենաներ են վնասվել (տեսանյութ) «Հեզբոլլահ»-ի ջոկատները գնդակոծել են Վերին Գալիլեայի իսրայելական բնակավայրերը. ԶԼՄ-ներ Ընդդիմադիր շարժումը հաջողելու համար պետք է վերափոխվի Մեր ուզած Հայաստանի տեսիլն այսօր արտահայտում ենք «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» լոզունգով. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն արտաքին օրակարգն օգտագործում է ներքաղաքական նպատակներով ԱՄՆ-ն 824 միլիոն դոլար է հատկացնելու Ուկրաինայի էներգահամակարգինՀայաստանի դիլետանտ իշխանությունների համար նորաձև է դարձել Ռուսաստանին քննադատելը