Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Վիկտոր Լուկաշենկոյին (տեսանյութ)
Սպորտ![Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Վիկտոր Լուկաշենկոյին (տեսանյութ)](/timthumb.php?src=disc/16-01-24/a3f1511d0d91617e980b04f5e69d648b.jpg&w=780)
Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Վիկտոր Լուկաշենկոն:
«Բելառուսի իմ գործընկերոջ հետ շրջայց ենք կատարել Օլիմպավան մարզական համալիրում՝ ծանոթանալով հավաքների մասնակցող մարզիկների կեցության պայմաններին և մարզումներին:
Տարիների բարեկամությունն ամրապնդելով նաև սպորտում՝ ի նշան երախտիքի և օլիմպիական գաղափարների տարածման գործում ունեցած ավանդի, հանդիպման ավարտին Վիկտոր Լուկաշենկոն պարգևատրվեց ՀԱՕԿ բարձրագույն պարգևով»: