Երևան, 29.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսաստանի դեսպանությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չայցելել ՀՀ մարզերի մի շարք տարածքներ Դուբայը լողացող օպերայի շենք է կառուցում (լուսանկարներ) Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում Ես և հոգևոր արժեքային համակարգ ունեցող բոլոր մարդիկ միշտ էլ Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի կողքին ենք. «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյան Հայաստանը որպես ինքնիշխան, ազատ և ժողովրդավար պետություն ամրապնդելը յուրաքանչյուրիս առաքելությունն է. Տիգրան Ավինյան Եթե Բայդենը չմասնակցի Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովը, Պուտինը հոտնկայս կծափահարի. Զելենսկի Ինֆոգրաֆիկա. արևային էներգիայի արտադրության առաջատարները Թուրքիայի Անվտանգության խորհրդում կքննարկվի Երևան-Բաքու կարգավորման գործընթացը «Հայաստանի էներգետիկ անկախության ճանապարհային քարտեզ» նախագիծն արդեն իրականություն է. FAST-ն ու SolarOn-ը ներկայացրեցին հետազոտական ծրագրի արդյունքները Վաղն առավոտյան ժամը 8-ին հավաքվում ենք Սբ Աննա եկեղեցու բակում, այլևս մեր գործողությունները լինելու են միասին․ Բագրատ Սրբազան


Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը հատում ծառերը. գարնանը միայն Թումանյան փողոցում հատվելու է շուրջ 160 ծառ. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքացիները դժգոհում են, որ մայրաքաղաքում ծառեր են կտրվում: Այս թեմայի հետ կապված՝ կան տարբեր մոտեցումներ. ոմանք նշում են, որ անընդունելի է ծառահատումը, ոմանք կարծում են, որ ճիշտ ծառերով չեն դրանք փոխարինվում, իսկ պաշտոնական տեսակետն այն է, որ Երևանում շատ ծառեր այլևս կենսունակ չեն կամ մոտ են կենսունակության ավարտին:

«Փաստը» դիմեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի՝ զարգացման գծով տեղակալ Արթուր Խալաթյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչի հետ գործ ունենք: «Գործ ունենք ծառերի փոխարինման ծրագրի հետ, որը հաստատվել և սկիզբ է դրվել 2023 թ.-ին, առաջին փոխարինվող փողոցը եղել է Մոսկովյանի մի հատված: Այս տարի գարնանը աշխատանքները սկսելու ենք Շենգավիթ վարչական շրջանից: Բագրատունյաց փողոցի՝ Գարեգին Նժդեհի հրապարակից մինչև Արտաշիսյան խաչմերուկ ընկած հատվածում կենսունակության ավարտին մոտ գտնվող և կենսունակությունը կորցրած մանրատերև թեղիները փոխարինվել են սաֆոնաճապոնական ծառատեսակներով: Մարտի 23-ից մեկնարկել է Թումանյան փողոցի ծառերի փոխարինումը, մեկնարկը տրվել է Սարյան- Թումանյան խաչմերուկից, մինչև Մեսրոպ Մաշտոցի պողոտան արել ենք, այսօր աշխատանքներն ընթանում են Մեսրոպ Մաշտոցի պողոտայից մինչև Տերյան խաչմերուկի հատված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խալաթյանը:

Նշում է՝ ընդհանուր առմամբ, գարնանը Թումանյան փողոցում հիմնականում փոխարինվելու նպատակով հատվելու է շուրջ 160 ծառ, որի մի մասն արդեն հատվել է, դրանք փոխարինվելու են 200 ծառով: «Դա պայմանավորված է երկու հանգամանքով. նախ՝ կան հատվածներ, որ անհրաժեշտ է իրականացնել հավել յալ տունկ, և երկրորդ՝ որտեղ կային նախկինում մնացած կոճղեր, դրանք հեռացվում և տնկվում են ծառեր: Դրա համար հատվողների և տնկվողների հարաբերությունը դրական վերջնագիծ ունի»,-հավելում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ 2023 թ. փետրվարի 23-ին Երևանի քաղաքապետարանում իր ձևով ու բովանդակությամբ բացառիկ գիտական աշխատաժողով է տեղի ունեցել, որին ներկա են գտնվել մոտ երեք տասնյակ ոլորտի առաջատար գիտնականներ, հասարակական սեկտորից ու նախարարություններից ներկայացուցիչներ: «Գիտաժողովի ժամանակ միաձայն ընդունվել է, որ ծառերի փոխարինումն անհրաժեշտություն է: Ծրագիրը հաստատվել է, աշխատանքները սկսվել են: Տնօրենին կից ձևավորվել է գիտատեխնիկական խորհուրդ, որտեղ ներկայացված են ինչպես կազմակերպության գիտնականները, այնպես էլ նեղ մասնագիտական ոլորտի գիտնականներ՝ պրոֆեսորներ, գիտությունների թեկնածու դոցենտներ: Հատ առ հատ քննարկվել են փողոցները, ճշգրտվել, գիտատեխնիկական նախավերջին խորհրդին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի ավագանու խմբակցությունների ներկայացուցիչներ: Նրանց բարձրաձայնած հարցերն արձանագրվել են, դրանք ընդունվել են կամ ի գիտություն, կամ բավարար պատասխան է տրվել: Ծրագիրն արդեն մեկ տարի է, ինչ ընթացքում է: Ծրագրի մեջ է ոչ միայն ծառերի փոխարինումը, այլ նաև այն փողոցներում ու պողոտաներում, որտեղ ապահովված կամ պահպանված է ծառերի միատարրությունը, օրինակ՝ Արշակունյաց, Գայի, Ազատության, Մեսրոպ Մաշտոցի պողոտաներ և այլն, իրականացվում են միայն լրացումներ: Դրանք այն փողոցներն ու պողոտաներն են, որտեղ արժեքավոր ծառատեսակներ են, օրինակ՝ սոսի արևել յան, կաղնի ամառային»,-եզրափակում է Արթուր Խալաթյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փառահեղ անցյալ, անորոշ ներկա և հզոր ապագա, եթե ինքներս դա կամենանք․ «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյան Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում մայիսի 28֊ը տոնական գույների մեջ էր. օրը զարդարում էին M- dance studio պարային համույթի սաները «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է Ռուսաստանի դեսպանությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չայցելել ՀՀ մարզերի մի շարք տարածքներ Դուբայը լողացող օպերայի շենք է կառուցում (լուսանկարներ) Եթե երկու բառով ասեմ՝ ազգային խայտառակություն է Կաթողիկոսի մուտքը դեպի Սարդարապատի հուշահամալիր արգելափակելը. Թագուհի ԹովմասյանՄոհամմադ Բաքեր Քալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում Ես և հոգևոր արժեքային համակարգ ունեցող բոլոր մարդիկ միշտ էլ Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի կողքին ենք. «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյան Հայաստանը որպես ինքնիշխան, ազատ և ժողովրդավար պետություն ամրապնդելը յուրաքանչյուրիս առաքելությունն է. Տիգրան ԱվինյանԵթե Բայդենը չմասնակցի Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովը, Պուտինը հոտնկայս կծափահարի. Զելենսկի Ինֆոգրաֆիկա. արևային էներգիայի արտադրության առաջատարներըԹուրքիայի Անվտանգության խորհրդում կքննարկվի Երևան-Բաքու կարգավորման գործընթացը «Հայաստանի էներգետիկ անկախության ճանապարհային քարտեզ» նախագիծն արդեն իրականություն է. FAST-ն ու SolarOn-ը ներկայացրեցին հետազոտական ծրագրի արդյունքները Վաղն առավոտյան ժամը 8-ին հավաքվում ենք Սբ Աննա եկեղեցու բակում, այլևս մեր գործողությունները լինելու են միասին․ Բագրատ Սրբազան ԶՊՄԿ-ի և մասնակից երեխաների ծնողների համաֆինանսավորմամբ Քաջարանի արվեստի դպրոցի թատերարվեստի բաժինը հյուրախաղերով հանդես եկավ Ֆրանսիայում«Հպարտն ու ինքնիշխանն» այն է, երբ թշնամու պարտադրանքով չես գնում կարևորագույն արարողակարգային միջոցառման. Դավիթ ՍարգսյանԱյսօր Հանրապետության օրն է Ոստիկանությունն անցել է անասելի դաժանությունների Տե՛ր լինենք հայոց անկախ պետականությանը. «ՀայաՔվե»Ռուսաստանը փորձում է փափուկ ուժ կիրառել Հայաստանում Ռոնալդուն գերազանցել է Սաուդյան Արաբիայի առաջնության՝ մեկ մրցաշրջանում գոլերի ռեկորդը Պետական համակարգի չգոյության փաստը Այս իրադարձությունը ցույց տվեց, որ հայը կարող է. Նաիրի Սարգսյանի ուղերձը Արա Աբրահամյանի կոչը՝ Հայաստանի ուժային կառույցներին Մայիսի 28-ը հայի գիտակցական հասունության և գիտակցական պայքարի խորհրդանիշն է. Մանե Թանդիլյան Ես հավատում եմ, որ ուժեղ պետություն ու միասնական հայկական աշխարհ ունենալու մեր երազանքն իրականություն է դառնալու. Գագիկ Ծառուկյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ ՏԿԵ նախարարությունը հրապարակում է քարտեզ, որտեղ Կիրանցի ճանապարհն ու Ադրբեջանին հանձնված տարածքները հայկական են․ Մեսրոպ ԱռաքելյանԿուզենայի՝ ամեն կերպ խուսափենք բախումից․ Ավետիք Չալաբյան Գեներալի կոչում ընդունողները թող հետ նայեն անցած վեց տարում սրանց ձեռից բարձրագույն կոչում ստացածների այսօրվա ճակատագրին․ Դավիթ ՍարգսյանԿոնվերս Բանկը սկսել է թողարկել UnionPay քարտերՀայկ Եսայանը աղետի գոտում կապի աշխատանքի վերականգնման մասին Աջափնյակ վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման գործընթացները«Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն ՀայաՔվե քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը Կալիֆոռնիան արևային էներգիայի ավելցուկ ունիՀանրային կրքերը չեն հանդարտվում, և մի «անսպասելի» օր փոխվելու է աղետաբեր իշխանությունը. ԶաքարյանUcom-ի աջակցությամբ երիտասարդները ծանոթանում են բնապահպանական կարևոր խնդիրներին Փաշինյանն ահաբեկված է հանրահավաքի մասնակիցների թվից. հրահանգված է նսեմացնել Կառավարման կատարյալ կոլապս. Հայաստանը պատրաստ չէ տարերային աղետների Վարչախումբն անցել է բռնաճնշումների և ուժային գործողությունների Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը Այսօրվանից Երևան քաղաքի վարչական շրջաններում ըստ առաջնահերթության մեկնարկելու են փոսային միջին նորոգման աշխատանքներըՌԴ ՊՆ-ն և ՌԴ ԱԻՆ-ն օգնություն են առաջարկել Հայաստանին Աբովյան փողոցում ցուցարարներին ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ կիրառեցին Թուրքիայում երկրաշարժ է եղել Բերման ենթարկված քաղաքացիների թվում են «Ապրելու երկիր» կուսակցության անդամներ. Մեսրոպ ԱռաքելյանՍա նշանակու՞մ է, որ իշխող վերնախավը ցանկություն ունի Հայաստանը պաշտպանելու. Նաիրի ՍարգսյանՀամահայկական ճակատ շարժման անդամներն ու աջակիցները մայիսի 26-ի ընդվզման հավաքին. լուսանկարներ ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը շարունակում է քայլերթը. իրավիճակը լարված է