Երևան, 01.Նոյեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նախկին զինծառայողները կկարողանան վերադառնալ ծառայության՝ առանց կենսաթոշակի իրավունքը կորցնելու Մեր օրակարգում ԼՂ հիմնահարցի և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցեր չկան. Միրզոյան (տեսանյութ) Կրեմլը մեկնաբանել է ռուսական ընկերությունների՝ Google-ի դեմ 2 ունդեցիլիոն ռուբլու հայցի ներկայացումը Քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ Անկախության օրը չգիտեն, պետք է պետությունը ճանաչենք․ Փաշինյան Դոլարը փոքր-ինչ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր COP29-ին մեր մասնակցությունը առիթ չէ՞ որ 30-ից ավելի հայ ռազմագերի ազատ արձակվեն․ Ռուստամյանը՝ Միրզոյանին Հս. Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել. Տոկիոն, Վաշինգտոնը և Սեուլը դատապարտել են ԲՐԻԿՍ, թե՞ ԵՄ. Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները և համաշխարհային քաղաքական գործընթացները. «Փաստ» Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան «Խաղաղության պայմանագիր կստորագրվի, եթե Երևանը նորից ինչ-որ բան զիջի». «Փաստ»


Հին Երուսաղեմի հայկական թաղամասի դեպքերի աշխարհաքաղաքական կոնտեքստը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սուրբ Երկրում, որտեղ բյուզանդական ճգնավորության հիմնադիրներից մեկը համարվում է հայկական ծագում ունեցող Սուրբ Եվփիմիոսը, հայերի բնակեցման պատմությունը սկիզբ է առնում դեռևս առաջին դարում։ 381 թվականի Կոստանդնուպոլսի երկրորդ Տիեզերական ժողովի որոշմամբ, Երուսաղեմի եպիսկոպոսությունը դառնում է պատրիարքություն, իսկ 7-րդ դարում Երուսաղեմի հայոց հոգևոր առաջնորդ Աբրահամը մեկնում է Մուհամմեդ մարգարեի մոտ և նրանից ստանում մի հավաստագիր, որով Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն անջատվում է հունականից: Այսօր պատրիարքարանի տարածքը (Հայկական թաղամաս) զբաղեցնում է հին Երուսաղեմի չորս թաղամասերից մեկը (1/6 մասը` 150 հազար քմ), ինչը կարևորագույն հատված է Սուրբ քաղաքում։ Եվ պատահական չէ, որ հայկական թաղամասի առկայությունը ամբողջ հայության՝ պետականորեն առաջինը քրիստոնեությունը ընդունած առաջին ժողովրդի հպարտության առարկան է։

Սակայն վերջին շրջանում Երուսաղեմում, որտեղ հայկական ունեցվածքը պատմական և կրոնական բացառիկ նշանակություն ունի, սկսվել է հայության իրավունքների ոտնահարման գործընթաց։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Կովերի պարտեզի» գործարքին, որով Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի մի հատված պատրիարքարանը 99 տարով վարձակալության է հանձնում իսրայելական ընկերությանը։ Չնայած Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը որոշեց չեղարկել «Կովերի պարտեզի» համաձայնագիրը, բայց դրանից իրավիճակը չփոխվեց։ Եվ ապրիլի 3-ին Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչներն արդեն ահազանգում էին, որ Իսրայելի ոստիկանությունը ապօրինի տեղահանում է իրականացնում Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքից՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը և հարձակվելով հոգևորականների և տեղացի հայերի վրա:

Բայց Երուսաղեմի հայկական թաղամասի հարցը վերաբերում է ոչ միայն Պաղեստինի հայկական համայնքին, այլև ողջ հայությանը։ Ու «Կովերի պարտեզի» այս միջադեպը ցույց է տալիս, որ հայկական պատմական ունեցվածքը վտանգի տակ է Սուրբ հողում։ Այստեղ խնդիրը միայն տարածքը չէ, այլ նաև առավել ընդգրկուն է ու աշխարհաքաղաքական նշանակություն է ձեռք բերել։ Ըստ էության, Իսրայելը ցանկանում է հրեա գործարարների միջոցով տիրանալ այն տարածքին, որը Հին քաղաքում է և Պաղեստինի ինքնավարության ներսում է։ Ու դրանով է պայմանավորված, որ «Կովերի պարտեզի» վաճառքի գործարքին կոնկրետ դեմ են Պաղեստինն ու Հորդանանը։ Զարգացումներին զուգահեռ՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունն ու Պաղեստինի կառավարությունը որոշել են սառեցնել Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի պատրիարքական ճանաչումը՝ գործարքը որակելով որպես Իսրայելի ընդլայնմանը նպաստող քայլ։

Նույնիսկ Ֆրանսիան է մտահոգություն հայտնել հայերի իրավունքների ոտնահարման հետ կապված։ Բայց Հայաստանից որևէ պաշտոնական մեկնաբանություն չկա, նույնիսկ այն պայմաններում, երբ տևական ժամանակ է, ինչ Հայաստանը Թել-Ավիվում դեսպանատուն է բացել։ Հարցի մյուս կողմն էլ այն է, որ Իսրայելի նման քայլերը կարող են խրախուսվել նաև Բաքվի կողմից, որը ահռելի քանակությամբ զենք է գնում Իսրայելից, իսկ փոխարենը՝ նավթ վաճառում։ Միևնույն ժամանակ, Բաքուն փորձում է տպավորություն ստեղծել, թե իբր Հայաստանում հակասեմական տրամադրություններ կան։ Բայց իսլամական աշխարհում անտեսվում է Ադրբեջանի բացահայտ պրոիսրայելական դիրքորոշումը։ Այս հարցի վրա ևս ուշադրություն հրավիրելու խնդիր կա։ Քանի դեռ միջազգային հանրության ուշադրությունը Գազայի պատերազմի ուղղությամբ է, Իսրայելը կարող է փորձել նաև «Կովերի պարտեզի» հարցը արագ լուծել։ Ուստի, պատահական չէ, որ հայոց պատրիարքը կոնկրետ Իսրայելի կառավարությանն է դիմել։ Պարզ է՝ եթե հայկական տարածքներն ու գույքը քիչ-քիչ անցնեն հրեաներին, ապա հայկական համայնքն էլ քիչքիչ կանհետանա։

Իրականում օգնելով Բաքվին ու հագուրդ տալով Ադրբեջանի ամբիցիաներին՝ իսրայելական կառավարությունը ոչ թե ինչ-որ հակաիրանական ուժի է աջակցում, այլև խրախուսում է թուրքական պանթուրքիզմը, որը հետագայում իրենց համար ավելի ծանր հետևանքներ կարող է ունենալ, քան ներկայում ընթացող Իրանի հետ դիմակայությունը։ Թուրքիայի հասարակությունը կոնկրետ հակաիսրայելական դիրքորոշում ունի, որը գնալով խորանում է։ Եվ այդ տրամադրությունների վրա խաղալու համար է, որ Էրդողանը բացահայտ ու կոշտ ձևով քննադատում է Իսրայելին՝ մեղադրելով Գազայի հատվածում ցեղասպանության իրագործման մեջ։ Դրան ի պատասխան՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն Էրդողանին փորձում է հիշեցնել Հայոց ցեղասպանության մասին։ Ու անգամ առիթ է եղել, երբ Էրդողանը հայտարարել է, թե Երուսաղեմը թուրքական քաղաք է, քանի որ այն դարերով եղել է օսմանյան կայսրության տիրապետության տակ։

Իսկ այսօրվա Թուրքիայի առաջ դրված արտաքին քաղաքական գլխավոր խնդիրը օսմանյան կայսրության փառքը վերականգնելն է, ուստի բացառված չէ, որ շատ հզորանալու դեպքում Թուրքիան ագրեսիվ գործողություններ ձեռնարկի հենց Իսրայելի դեմ։ Ու Թուրքիան իր ագրեսիվ գործողություններով Իսրայելի համար շատ ավելի վտանգավոր կարող է լինել, քան մյուս երկրները։ Իսկ Ադրբեջանն, ինչքան էլ համագործակցի Իսրայելի հետ, միևնույնն է, հիմնականում թուրքական ազդեցության տակ է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

2025 թվականին կենսաթոշակների ավելացում չի նախատեսվում․ ֆինանսների նախարար Նախկին զինծառայողները կկարողանան վերադառնալ ծառայության՝ առանց կենսաթոշակի իրավունքը կորցնելու Մեր օրակարգում ԼՂ հիմնահարցի և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցեր չկան. Միրզոյան (տեսանյութ) Բացվել է «Երվանդ Քոչար-125. հատելով ժամանակ և տարածություն» ցուցահանդեսը Հնդկաստանի բանկերը խուսափում են Ռուսաստանի հետ մասնակցել առևտրային գործարքների Կրեմլը մեկնաբանել է ռուսական ընկերությունների՝ Google-ի դեմ 2 ունդեցիլիոն ռուբլու հայցի ներկայացումը «8 տարեկան էի, որ կորցրեցի հորս». Ավրաամ Ռուսո «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթել է «Էմպոլի»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղինՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրն առաջիկայում կստորագրվի. Լավրով Քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ Անկախության օրը չգիտեն, պետք է պետությունը ճանաչենք․ Փաշինյան9 քաղաքացիների ձերբակալման հիմքերը, մեղմ ասած, զավեշտալի են, և իրավական հարթությունում դիտարկելու իմաստ չկա. Տիգրան Աբրահամյան Մինչև 18։00-ն ջուր չի լինի Ֆուտզալի սիրողական մրցաշարի եզրափակիչի մասնակիցները հայտնի են. պայքարը թեժ է լինելու Հրդեհ՝ Գյումրիում. այրվել է շենքի մուտքի փայտե դուռ Բաքուն և Երևանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղության շուրջ բանակցություններում, հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. Բայրամով Հայաստանի գիտական կենտրոններից մեկն անցնում է «կանաչ» էներգետիկայիԻնչքան ուզում են Ադրբեջանում կեղծեն, իսկ Հայաստանում մոռացության տան փաստերը, ճշնարտությունը մեկն է՝ Արցախն ու Ուտիքը պատմական հայկական նահանգներ են, և վերջ․ ՇարմազանովԱվշարում կատվին տանջամահ անելու դեպքի առթիվ նոր մանրամասներ են հայտնի դարձել Սովորել խնայել․ Խնայողությունների օրը՝ Idram Junior-ի հետ Խախտվել է պաշտպանյալի անմեղության կանխավարկածը. ինչ է կատարվում « Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի նախագահի ու տեղեկալների հափշտակության գործով «Կայան երբեք չի իջել բակ, որովհետև մեր բակը դարձել է ավտոկայանատեղի». Մանե Գրիգորյան Սերժ Սարգսյանի նախագահության ողջ շրջանում Ցեղասպանության ճանաչման գործընթացը եղել է ոչ միայն առաջնային, այլև առանցքային վեկտորներից մեկը. Հովասափյան Նազենի Հովհաննիսյանը նոր ֆոտոշարք է հրապարակել 1 մլրդ 658 մլն դրամ՝ նախագահի աշխատակազմին՝ ոչինչ չանելու համար Գյումրիում հրաժարականներն անակնկալի են բերել ընդդիմությանը Ընդդիմության մեջ էլ լուրջ խարդավանքներ կան ՏՏ ոլորտի նախկին ու ներկա նախարարների միջև լարվածություն կա Հայաստան և ՔՊ հասկացությունները տարբեր են․ Մենուա Սողոմոնյան Պետբյուջե է վճարվել չվճարված 100 մլն. դրամ հարկ Դաս չանել, չթողնել ֆրանսիացիները ներս մտնեն. վերջ. Ագրարայինի դասախոս Հայաստանում աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով. որոշում Կյանքից հեռացել է Էդվարդ Վաթյանը Դոլարը փոքր-ինչ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր COP29-ին մեր մասնակցությունը առիթ չէ՞ որ 30-ից ավելի հայ ռազմագերի ազատ արձակվեն․ Ռուստամյանը՝ ՄիրզոյանինԱյսօր մի շարք հասցեներում գազ չի լինի Վստահության և թևաթափության կախարդական փակ շղթան մեզանում․ Մհեր Ավետիսյան Ես վերադառնալու եմ ԵՊՀ. Մենուա ՍողոմոնյանԸնդդիմությունը կողմ կքվեարկի ԱԺ արտահերթ նիստի օրակարգային նախագծին Այս վարչախմբի օրոք մի օր էլ արթնանալու ենք առանց Ծիծեռնակաբերդի, ինչպես արդեն մեկ տարի է` հանգիստ արթնանում ենք առանց «Տատիկ-պապիկի». ՀայաՔվեՕմսկում հայտնագործվել են ինքնամաքրվող արևային մարտկոցներ Պոպկորնն ունի հազարամյա պատմություն, իսկ ե՞րբ է առաջին անգամ հորինվել դա պատրաստելու սարքը. «Փաստ»«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթել է «Էմպոլի»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Օդանավն ընկել է Ատլանտյան օվկիանոսը, մեկ այլ ինքնաթիռ վթարվել է Սինայի թերակղզու շրջանում. «Փաստ»11 տարի անց․ Վրաստանը փորձում է պահպանել իր սուբյեկտայնությունը՝ հետևելով Սերժ Սարգսյանի օրինակին Հս. Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել. Տոկիոն, Վաշինգտոնը և Սեուլը դատապարտել են Բոլորս գիտենք, թե ինչի է բերելու այս իշխանության մնալը. ընթացքը չփոխվելու դեպքում մենք մի պահից մեր հայրենիքում անելիք չենք ունենալու. Վահե Հովհաննիսյան ԲՐԻԿՍ, թե՞ ԵՄ. Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները և համաշխարհային քաղաքական գործընթացները. «Փաստ»Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան Խնայողությունների միջազգային օրը 100 տարեկան է «Խաղաղության պայմանագիր կստորագրվի, եթե Երևանը նորից ինչ-որ բան զիջի». «Փաստ»