Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան
ԲլոգՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Բացի նրանից, որ վարչախմբի պարագլուխները հրաժարվել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը պետական մակարդակով ձեռնամուխ լինելուց, ինչը ՀՀ հիմնադիր փաստաթղթի՝ Անկախության հռչակագրի պահանջ է, այլև սկսել են Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու , թուրքական պատմագրության ու քարոզչության կեղծ ու շինծու թեզերը շրջանառելու վտանգավոր ձեռնարկումներ։
Հայոց ցեղասպանությունն անշուշտ իր անջնջելի հետքն ունի հայոց ինքնության վրա, ազգային իղձերի սահմանման վրա։ Հայոց անկախ պետականություն ստեղծելն ու զարգացնելը նաև նոր ցեղասպանություն բացառելու համար է։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը ձեռնամուխ լինելը ոչ միայն չի վտանգում մեր երկիրը, այլ ճիշտ հակառակը, անվտանգության լրացուցիչ գործիքների հնարավորություն է տալիս։
Դե իսկ վարչախմբի նպատակն է ունենալ տեսակից, ինքնությունից, արժանապատվությունից զուրկ, ճիշտ իր նման հասարակություն, սերունդ, որին կենսաբանական բնազդներից ու հակումներից անդին ոչինչ չի հուզում։