Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
ՀասարակությունԱրարատի մարզի Ոստան գյուղում «Ջակոմո» ընկերությունը հիմնադրել է արևային
ջրատաքացուցիչների եզակի արտադրություն։
Ընկերությունը Հայաստանում միակն է, որն արևային ջրատաքացուցիչների արտադրությունն
իրականացնում է տեղում՝ սկզբից մինչև վերջ։
«Ջակոմոն» արտադրության համար օգտագործում է բարձր որակի չժանգոտվող պողպատ, որը
հնարավորություն է տալիս օգտագործվող ջուրը կիրառել նաև սննդի մեջ։
«Ջակոմո» ընկերության գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ ընկերությունը համալրվել է
վերջին սերնդի սարքավորումներով։
«Շնորհավորում ենք «Ջակոմո» ընկերությանն այս եզակի արտադրամասը հիմնադրելու և մեր
տնտեսության «կանաչ» ոլորտը զարգացնելու համար։ Սա Հայաստանում արևային ջրատաքացուցիչների առաջին արտադրամասն է, որը ստեղծվել է Ակբա Լիզինգի հետ համագործակցության արդյունքում։ Ուրախ ենք, որ Հայաստանում ևս մեկ ժամանակակից ու հեռանկարային արտադրություն ավելացավ, որը կնպաստի մեր երկրում «կանաչ» ոլորտի զարգացմանը»,- նշել է Ակբա Լիզինգի մատակարարների հետ համագործակցության բաժնի պետ Վահագն Շմավոնյանը։
«Մենք ստեղծել ենք բրենդ, որը կլինի թեմատիկ, կասոցացվի որակի հետ ու կլինի հայկական։ Մեր
նպատակն է համագործակցել Հայաստանում գործող բոլոր արևային ընկերությունների հետ, քանի որ այն
պրոդուկտը, որն արտադրում ենք, ոչ մի բանով չի զիջում Չինաստանից ներկրված արտադրանքին։ Մեր
համագործակցությունն Ակբա Լիզինգի հետ երկար տարիների պատմություն ունի։ Թե՛ ես, թե՛ հայրս ու եղբայրս
մեր բիզնեսներում հնարավորինս փորձում ենք օգտվել Ակբա Լիզինգի ծառայություններից՝ ձեռք բերելով
սարքավորումներ, մեքենաներ, շինարարական տեխնիկաներ։ Ուրախ ենք, որ մեր կողքին ունենք նման հզոր
գործընկեր»,- նշել է «Ջակոմո» ընկերության համահիմնադիր, տնօրեն Հովհաննես Արիստակեսյանը։
Առաջիկայում ընկերությունը նախատեսում է ավելացնել արտադրական փուլերը և ներկայացնել նաև
ճնշումային արևային ջրատաքացուցիչներ, ինչպես նաև արտահանել հայկական արտադրության
ջրատաքացուցիչները Արևելյան Եվրոպայի երկրներ:
Ընկերությունն անվանվել է «Ջակոմո»՝ ի պատիվ իտալահայ գիտնական Ջակոմո Չամիչյանի։
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է:
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: