Երևան, 15.Հունիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանի ևս մեկ «ինքնախոստովանական ցուցմունք». «Փաստ» «Բիրտ ուժի կիրառումը ցույց տվեց, որ Փաշինյանն ընտրել է ավտորիտար ռեժիմի անցման ճանապարհը». «Փաստ» Բացահայտվել է հանցագործության 87 դեպք Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Եվրոպայի վրա Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել Բելառուսի սահմանային կոմիտեն հայտնել է, որ լեհերը ռետինե փամփուշտներով կրակել են փախստականների վրա Հունիսի 14-ին զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին Ուկրաինայի պատերազմում առնվազն 56,4 հազար ռուս զինվոր է զոհվել. BBC Մոսկվայի բնակելի թաղամասում հեղեղումից առաստաղներ են փլուզվել, մեքենաներ են վնասվել (տեսանյութ) «Հեզբոլլահ»-ի ջոկատները գնդակոծել են Վերին Գալիլեայի իսրայելական բնակավայրերը. ԶԼՄ-ներ


«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանի հետ «Փաստի» հերթական զրույցի առիթը Freedom House կազմակերպության զեկույցն է, որտեղ Հայաստանին վերաբերող ցուցանիշները, մեղմ ասած, մտահոգիչ են: Զրուցել ենք նաև Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին անուն առ անուն ցուցակագրելու՝ իշխանական պատգամավորի առաջարկի և, իհարկե, Տավուշի մասին:

-Պարո՛ն Իշխանյան, Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ անցումային երկրների մասին վերջերս հրապարակած զեկույցում արձանագրվում է, որ Հայաստանում 2023 թ.-ին ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2,50-ից հասնելով 2,25-ի։ Անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտների: Ինչի՞ մասին են վկայում զեկույցում արձանագրված ցուցանիշները: Արևմուտքն ամեն կերպ պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, և հանկարծ՝ արևմտյան ծագում ունեցող զեկույցում նման հստակ բնորոշումներ:

-Անկեղծ ասած, ինձ համար անսպասելի էր Freedom House-ի զեկույցը։ Freedom House-ն այն կազմակերպությունն է, որ երկու տարի անընդմեջ Հայաստանում իրավապաշտպանական համաժողով էր անցկացնում, որի մասնակիցները, վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ, գովաբանում էին Հայաստանը՝ որպես ժողովրդավարական երկիր։ Ի դեպ, երկու համաժողովին էլ հրավիրված էին միայն իշխանության գովերգողները։ Նման իրավապաշտպանական համաժողով երբևէ չէր եղել, քանի որ իրավապաշտպանները, որպես կանոն, միշտ իշխանությունների ընդդիմախոսներն են։ Տպավորություն ստեղծվեց, որ Freedom House-ը ոչ թե իրականում իրավապաշտպանական գործունեությամբ է զբաղվում, այլ քաղաքականությամբ, ինչպես հավաքական Արևմուտքը, պաշտպանելով Հայաստանի իշխանությանը, չնկատելով աղաղակող անօրինականությունները։ Այս տեսակետից, չնայած, իմ կարծիքով, մեղմությանը, ամեն դեպքում, ողջունելի է Freedom House-ի այս զեկույցը։ Կարծում եմ, որ Հայաստանում այնքան աղաղակող են դարձել մարդու իրավունքների խախտումները, որ Freedom House-ն այլևս չէր կարող լռել։

-Իշխանությունը զեկույցի հետ կապված իրեն ուղղված հարցերին արձագանքում է մոտավորապես այսպես՝ իրենք մեզ չպետք է ասեն՝ նվազել է ժողովրդավարությունը, թե աճել: Բայց նույն իշխանությունները, երբ իրենց անհրաժեշտ է, մատնանշում են բոլոր հնարավոր վարկանիշներն ու ցուցանիշները, որ երջանիկ երկիր ենք, որ դրական ցուցանիշ ունենք այս կամ այն ոլորտում: Սա ուղղակի ինքնապաշտպանական բնա՞զդ է:

-Աշխարհում չի եղել և չկա որևէ երկիր, որի ղեկավարությունն ընդունի երկրի ոչ ժողովրդավարական բնույթը։ Օրինակ՝ Հյուսիսային Կորեայի պաշտոնական անվանումն է՝ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն։ Իսկ դուք պատկերացնու՞մ եք՝ որևէ քպական պատգամավոր համարձակվեր համաձայնել զեկույցի թեզերի հետ՝ թեկուզ վերապահումներով և մտահոգություն հայտնելով։ Հաջորդ իսկ օրը նրան մեղադրանք կառաջադրվեր, և նա կհայտնվեր ճաղերի ետևում։ Ինչ վերաբերում է Հայաստանի երջանկության ցուցանիշին, ապա իշխանական պատգամավորներն իսկապես երջանիկ են։ Նրանց բացարձակապես չի մտահոգում Արցախի կորուստը, պատերազմում զոհված հազարավոր երիտասարդները, Բաքվի բանտերում տառապող մեր հայրենակիցների ճակատագիրը։ Նրանք զուրկ են արժեքային համակարգից, ազգային արժանապատվությունից և պաշտում են միմիայն փողը՝ անկախ դրա ծագումից։

-Ցեղասպանության զոհերի ցուցակագրման մասին է խոսել իշխանական պատգամավորներից մեկը: Ոմանք նշում են, որ այս մարդիկ անցել են պատմության մեր այդ ժամանակաշրջանի ուրացմանը, որոշները բոլորովին էլ զարմացած չեն՝ նշելով, որ սա մեծ ծրագրի հերթական քայլն է: Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում սա, և ի՞նչ վտանգներ կան թեկուզև միայն նման հայտարարությունների մեջ, երբ տարիներ ի վեր բարձրաձայնում ենք մեր պահանջատիրության մասին:

-Ինչպես նշեցի, անհնար է՝ որևէ քպական պատգամավոր համարձակություն ունենա որևէ հարցի մասին ինքնուրույն կարծիք հայտնել։ Այնպես որ, այդ պատգամավորի ասածը, այո՛, մեծ ծրագրի հերթական քայլն է։ Հիշեցնեմ, որ այդ պատգամավորը մշտապես եղել է այս կամ այն անձի կամակատարը՝ զուրկ լինելով սկզբունքներից։ Իմաստ չեմ տեսնում պատասխանել նրա անտրամաբանական «մտքերին»։ Կարծում եմ, որ ողջամտություն ունեցող ցանկացած մարդու համար արդեն պարզ է, որ Հայաստանի իշխանությունը, հանձին վարչապետ կոչեցյալի, իրականացնում է թուրք-ադրբեջանական օրակարգ-ծրագիրը։ Այդ ծրագրի առաջին քայլը 2020 թվականի պատերազմի հրահրումն էր, հետագայում Արցախի ուրացումն ու ցեղասպանությունը։ Այդ ամենը «մարսելուց» հետո վարչապետ կոչեցյալը սկսեց գործել արդեն բաց խաղաթղթերով՝ ուրանալով հայոց խորհրդանիշ Արարատ լեռը, հակադրելով «պատմական» և «իրական» Հայաստանները։ Հիշենք նաև նրա Թուրքիա այցելությունը, Էրդողանի երդման արարողությանը մասնակցելը, այն երկրի, որը անմիջականորեն մասնակցում էր 2020 թվականի պատերազմին։ Այս իշխանության ցանկությունն է ողջ հայ ժողովրդին զրկել պատմական հիշողությունից, ազգային արժեքներից, արժանապատվությունից՝ դարձնելով նյութապաշտ զանգված։ Ես վստահ եմ, որ 2018 թվականին իշխանության եկավ օտար երկրների հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված գործակալական ցանցը։

-Տավուշի մարզի, դրա չորս գյուղի «վերադարձի» մասին էին վերջին շրջանում նաև իշխանության ներկայացուցիչների ելույթները, չնայած օրերս Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր կատարած այցի ժամանակ, ըստ հրապարակումների, Նիկոլ Փաշինյանը խոսել է այն մասին, որ պրոցեսն այս պահին կանգ է առնում: Մարդիկ չեն կերակրվում այն թեզերով, թե՝ «սա էլ տանք, պատերազմ չլինի, այն էլ տանք, որ լավ ապրենք»: Ի՞նչ է կատարվում այս առումով:

-Կարծում եմ, որ վարչապետ կոչեցյալն իր նախնական պայմանավորվածություններում խոստացել է Արցախի հանձնումը՝ կարծելով, թե դրանից հետո իրեն հանգիստ կթողնեն։ Բայց այժմ էլ շարունակում է կատարել ադրբեջանա-թուրքական հերթական պահանջները, քանի որ հակառակ դեպքում կբացահայտվեն այդ պարտավորությունները։ Հիշենք Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Որևէ մեկը կասկածու՞մ է, որ 2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո այդ առաջարկը կրկնվել է, և եթե... լեզուս չի պտտվում ասել, Տավուշի 4 գյուղերը հանձնեն, հաջորդը լինելու է «Զանգեզուրի միջանցքը», այսինքն՝ ողջ Սյունիքը։ Եվ նորից, ինչպես այժմ, ժողովրդին կվախեցնեն պատերազմով։ Զգալով որոշակի դիմադրություն տավուշցիների կողմից՝ վարչապետ կոչեցյալը անսպասելիորեն նորից այցելեց Տավուշ։

Նրա խոսքերից պարզ դարձավ, որ չնայած գոյություն ունի հատուկ հանձնաժողով սահմանազատման հարցերով, բայց ինքն անձամբ է վարում «խաղաղության», այն է՝ Հայաստանը մաս առ մաս հանձնելու բանակցությունները։ Համոզված եմ, որ պրոցեսը կանգ չի առել, վարչապետ կոչեցյալն, իր սովորության համաձայն, ստում է։ Հանդիպումից հետո լսելով ոսկեպարցիներին՝ տպավորություն ստացա, որ նրանցից շատերը զգուշանում են խոսել։ Հավանաբար, այս օրերի ընթացքում, տարբեր մեթոդներով, օգտագործելով հատուկ ծառայությունները, վարչապետ կոչեցյալը փորձել է ահաբեկել գյուղացիներին, ինչպես նաև հակասություններ առաջացնել ոսկեպարցիների ու բաղանիսցիների միջև։ Մնում է հուսալ, որ այն չի հաջողվի։ Վարչապետ կոչեցյալի և նրան հավատարիմ ստրուկների պես ծառայող քպականների համար հասկանալի չեն հայրենիք, պետություն, անվտանգություն հասկացողությունները։ Նրանց համար հայրենիքն անշարժ գույք է, որի վաճառքով նրանք հարստանում են և վայելում կյանքը։ Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանի ևս մեկ «ինքնախոստովանական ցուցմունք». «Փաստ»«Բիրտ ուժի կիրառումը ցույց տվեց, որ Փաշինյանն ընտրել է ավտորիտար ռեժիմի անցման ճանապարհը». «Փաստ»Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում մարդն է, քաղաքը մարդկանց համար բարեկարգ և հարմարավետ դարձնելը. Տիգրան ԱվինյանEventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը Fastex-ը UEFA Еuro 2024-ի ցուցադրման հովանավոր էԲացահայտվել է հանցագործության 87 դեպք Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Եվրոպայի վրա Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել Բելառուսի սահմանային կոմիտեն հայտնել է, որ լեհերը ռետինե փամփուշտներով կրակել են փախստականների վրա Հունիսի 14-ին զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին Ուկրաինայի պատերազմում առնվազն 56,4 հազար ռուս զինվոր է զոհվել. BBC Մոսկվայի բնակելի թաղամասում հեղեղումից առաստաղներ են փլուզվել, մեքենաներ են վնասվել (տեսանյութ) «Հեզբոլլահ»-ի ջոկատները գնդակոծել են Վերին Գալիլեայի իսրայելական բնակավայրերը. ԶԼՄ-ներ Ընդդիմադիր շարժումը հաջողելու համար պետք է վերափոխվի Մեր ուզած Հայաստանի տեսիլն այսօր արտահայտում ենք «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» լոզունգով. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն արտաքին օրակարգն օգտագործում է ներքաղաքական նպատակներով ԱՄՆ-ն 824 միլիոն դոլար է հատկացնելու Ուկրաինայի էներգահամակարգինՀայաստանի դիլետանտ իշխանությունների համար նորաձև է դարձել Ռուսաստանին քննադատելը Ucom-ը նոր հետվճարային փաթեթներ է գործարկում Հայաստանում հիմնադրվել է աերոտիեզերական մեքենաշինության դպրոց Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ անչափահասները ծնողներից թաքուն վերցրել են հրացան և պատահաբար կրակել մեկը մյուսինԲելառուսը ժամանակակից զենք է մատակարարել Ադրբեջանին․ Politico «Եթե նա մարդ է, որին կարելի է հարգել, ապա նա դա չի անի». Զելենսկին պատմել է Սի Ծինփինի՝ իրեն տված խոստման մասին Հաղթանակ թաղամասում զինված խուլիգանության վարույթով նախաքննությունը 7 մեղադրյալի մասով ավարտվել է ԶՊՄԿ-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում Սյունիքի մարզում կազմակերպել է արյունատվության 4 ակցիա, որին մասնակցել են կոմբինատի տարբեր արտադրամասերի աշխատակիցները և ղեկավար կազմի ներկայացուցիչները Ջուր չի լինելուՀՀ ԶՈՒ-ն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի կրակել․ ՊՆ Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՀայաստան կժամանի Պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման «Մեր շարժման նպատակը հայկական պետականության պահպանումն է». Արշակ Կարապետյան «Գալաքսի» ընկերությունների խմբի հյուրընկալությամբ տեղի է ունեցել հայ-ռուսական գործարար ակումբի հերթական նիստըՈստիկանները նռնակներ են նետել անգամ նահանջող մարդկանց վրա. Ավետիք Չալաբյան Ճապոնիան պատրաստվում է անցնել ճկուն պերովսկիտ արևային մարտկոցների Մարդիկ փորձում Էին վիրավորին տեղափոխել և ոստիկանությունը նրանց մեջ նռնակ է գցում. Ավետիք Չալաբյան«Դարեր շարունակ եկեղեցու շնորհիվ պահպանվել է մեր ժողովրդի ինքնությունը, նրա ֆիզիկական գոյությունը». Սամվել Կարապետյան «Եթե Պուտինը կարծում է՝ կարող է հաղթել Ուկրաինային աջակցող կոալիցիային, ապա սխալվում է». ԱՄՆ-ն և Ուկրաինան անվտանգության 10-ամյա համաձայնագիր կստորագրեն Փաշինյանն Ազգային ժողովից մարդկանց վրա հարձակվելու հրաման տվեց. Աննա Մկրտչյան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունըՆիդեռլանդների վարչապետը, ամենայն հավանականությամբ, կդառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը. Ֆինլանդիայի նախագահ Պաուլո Ֆոնսեկան գլխավորեց «Միլանը»․ պաշտոնական Երևանում «Land Rover Sport»-ը ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք Փաշինյանի ինքնախոստովանանքը. ինչպե՞ս է հրահրել 44-օրյա պատերազմը Հայաստանը վերածվել է ոստիկանապետության ՀԱՊԿ-ն լքելու ծրագիրը գործի են դրել Վարչախումբն ինքն է վնասում Հայաստանի ինքնիշխանությանը «Միակ լուծումը փողոցով հուժկու ճնշումն է այս իշխանությունների վրա». Նաիրի Սարգսյան Անթույլատրելի է ԱԺ-ում կարևորագույն հարցերի քննարկումը վերածել վիրավորանքների ու ծեծկռտուքի թատերաբեմի. ԲՀԿ քաղխորհուրդՀիմա հասկանո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ղադրը. Ամեն ինչ համեմատության մեջ որ դիտարկեք, կհասկանաք, թե ում էիք մերժում ու հիմա ում համար եք հիմա պինդ-պինդ նստել տներում Սահմանադրական փոփոխությունները պետք է բխեն ազգային բարոյականության սկզբունքներից Թուրքիան եւ ԱՄՆ-ը ստորագրել են F-16 կործանիչների մատակարարման պայմանագիր