Երևան, 01.Հունիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արևային Էլեկտրակայաններն օգնում են բիզնեսին նվազեցնել էներգիայի ծախսերը ԶՊՄԿ-ն առաջատար է նաև սոցիալական ծրագրերի իրականացման հարցում Միրզոյանը չի կարողացել համոզել կուսակիցներին Այսօր լավ առիթ է համատեղ լրջորեն խորհելու, թե ի՞նչ ապագա ենք կերտում երեխաների անվտանգության համար. Մհեր Ավետիսյան ԵԱՏՄ-ից օգտվում և նրա դեմ են աշխատում Աշոտ Հարությունյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ,հաղորդման հիմքը մեկ մարդու (ամենայն հավանականությամբ ոստիկանի) սուտ հաղորդումն է. Սողոմոնյան Դատական համակարգի թշվառությունը. չորս տարի անց գործը փլուզվեց Երեխաների պաշտպանության մոջազգային օրվա կապակցությամբ ԶՊՄԿ-ն հյուրընկալել է աշխատակիցների երեխաներին ընկերության տարբեր արտադրամասերում (լուսանկարներ) Օրվա խորհուրդը երեխաների անվտանգության, երջանիկ մանկության, առողջության և բարեկեցության համար պայմաններ ստեղծելն է. Զաքարյան Մեր իշխանությունների դիլետանտիզմի արդյունքում Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական փակուղու մեջ. Արշակ Կարապետյան


Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բրիտանական bbc.com-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը» վերնագրով հոդվածում գրում է, որ Ֆրանսիան Ադրբեջանից հետ է կանչել իր դեսպանին, Ադրբեջանը պատասխանել է՝ Ֆրանսիային մեղադրելով «դեստրուկտիվ գործունեության մեջ»։ Այս ամենը նշված երկրների շարունակվող առճակատման վերջին դրվագն է, որը ներառում է ֆրանսիական զենքի մատակարարումը Հայաստանին, ֆրանսիացի լրտեսների բացահայտումները Ադրբեջանում և տարածաշրջանում նոր սրացման սպառնալիքը։ Ֆրանսիայի դեսպանի հետկանչին նախորդել է իրադարձությունների երկար շարք, որոնք մեծացրել են լարվածությունը երկրների միջև։

Մարտի վերջին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը հայտարարել էր, որ Ֆրանսիան ակտիվորեն զինում է Հայաստանին, նրան մղում դեպի Ղարաբաղում նոր պատերազմի և Ադրբեջանում լրտեսական ցանց է ստեղծում։ Անցյալ տարեվերջին Ադրբեջանում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել էր ֆրանսիացի գործարար։ Ադրբեջանական իշխանամետ մամուլը ցնծում էր ֆրանսիացի հետախույզի բացահայտմամբ։ Միաժամանակ Ֆրանսիայի դեսպանն էր կանչվել Ադրբեջանի ԱԳՆ, իսկ երկու ֆրանսիացի դիվանագետ արտաքսվել էր՝ մեղադրվելով լրտեսության մեջ։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, այսինքն՝ Ռուսաստանի դաշնակիցը։ Այնուամենայնիվ, անցյալ տարի նա սկսեց զենք գնել Ֆրանսիայից՝ ՆԱՏՕ-ի երկրից: Այս տարվա փետրվարին պատմության մեջ առաջին անգամ Երևան ժամանեց Ֆրանսիայի պաշտպանության նախարարը, նրա հետ միասին ժամանել էին ֆրանսիական պաշտպանական ձեռնարկությունների ներկայացուցիչներ։ Հայաստանը Ֆրանսիայից պետք է ստանա զրահատեխնիկա, ռադիոտեղորոշիչ կայանքներ, գիշերային տեսանելիության սարքեր, դիպուկահար հրազեն և հակաօդային պաշտպանության համակարգեր։

Պայմանավորվել են նաև հայ սպաներին վերապատրաստել Ֆրանսիայում։ Բանն այն է, որ Ֆրանսիան մտավախություն ունի, թե Ադրբեջանը պատերազմ կսկսի Հայաստանի տարածքում, և նույնիսկ կոչ էր արել ԵՄ-ին՝ պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ այն բանից հետո, երբ Ադրբեջանը անցած աշնանը հատուկ գործողություն իրականացրեց Ղարաբաղում, որի արդյունքում տարածաշրջանի գրեթե ողջ հայ բնակչությունը ստիպված եղավ փախչել Հայաստան: Ֆրանսիայի Սենատն էլ կոչ է արել կառավարությանը՝ եվրոպացի գործընկերների հետ միասին «Հայաստանի դեմ կրկնվող ագրեսիվ գործողությունների համար» ձեռնարկել միջոցներ Ադրբեջանի դեմ։ Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ՝ փորձելով ստեղծել ցամաքային միջանցք դեպի իր էքսկլավ Նախիջևան։ Նախագահ Մակրոնը ևս հայտարարել է, որ Ադրբեջանը սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

Փաստն այն է, որ եթե Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է, ապա Զանգեզուրը, որի միջոցով Ադրբեջանը ցանկանում է ելք բացել դեպի իր էքսկլավ, Հայաստանի տարածքն է։ Բայց եթե երեք տարի առաջ Իլհամ Ալիևն ասում էր, որ եթե Հայաստանը հրաժարվի դրանից, ապա «մենք դա ուժով կվերցնենք», ապա այսօր նա այլ կերպ է խոսում՝ ասելով, որ պարզապես չի բացի Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը։ Դեռևս 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից առաջ էր Ֆրանսիան թեքվում դեպի Հայաստան։ Փաստն այն է, որ Ֆրանսիան Եվրոպայում հայերի ամենամեծ տունն է, այնտեղ հայկական արմատներով ավելի քան 600 հազար ֆրանսիացի է ապրում: Ֆրանսիայում հայկական սփյուռքը հին է և վաղուց ինտեգրված ֆրանսիական հասարակությանը: 2020 թվականի աշնանը՝ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, Ֆրանսիայի հազարավոր հայեր և նրանց համակրող մարդիկ հանրահավաքների էին դուրս գալիս՝ ի պաշտպանություն հայկական կողմի։ Նույն ժամանակ էլ Սենատը կառավարությանը կոչ էր արել ճանաչել Ղարաբաղի անկախությունը։

Ֆրանսիայի նման վերաբերմունքը, բնականաբար, Ադրբեջանին չի ուրախացնում։ Ի պատասխան դեսպանի հետկանչի՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ հիշել է Ֆրանսիայի Սենատի հենց այդ բանաձևերը և Ֆրանսիային մեղադրել «դեստրուկտիվ գործունեության» և Ֆրանսիայում տիրող «ադրբեջանաֆոբ մթնոլորտի» մեջ։ Ադրբեջանական մամուլը լի է Ֆրանսիային նվիրված տեքստերով։ Անգամ անցած ամառ Փարիզում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ մարդու իրավունքներով «մտահոգված» Ադրբեջանը սեփական լրագրողներին ուղարկեց այնտեղ։ Նաև Ադրբեջանում հանդիպումներ են տեղի ունենում նախկին ֆրանսիական գաղութների և ֆրանսիական անդրծովյան տարածքների ներկայացուցիչների հետ, և Փարիզը մեղադրվում է գաղութատիրական քաղաքականություն վարելու մեջ։

Այդ հանդիպումներից մեկում Ալիևը հայտարարել է. «Ադրբեջանը չափազանց անհանգստացած է գաղութներում կանանց և երեխաների իրավունքների կոպիտ ոտնահարմամբ: Ֆրանսիան միջամտում է իր նախկին գաղութների ներքին գործերին, շարունակում է նեոգաղութատիրության քաղաքականությունը»։ Օքսֆորդի համալսարանի քաղաքագետ Լեյլա Ալիևան կարծում է, որ թեև, իհարկե, դեսպանի հետկանչը բավականին լուրջ նշան է, սակայն դա լուրջ հետևանքների չի հանգեցնի, քանի որ կողմերից ոչ մեկը չի շահում լուրջ հակամարտությունից։ «Այն խոսքերը, որոնք ասվում են Ֆրանսիայի մասին Ադրբեջանում, ինչպես և թշնամու կերպարի ստեղծումը ներքին լսարանի համար է, և ֆրանսիացիները դա գիտեն,ասել է Ղարաբաղյան հակամարտության փորձագետ Արիֆ Յունուսը,- ուստի, ես չեմ կարծում, որ Ֆրանսիան կխզի դիվանագիտական հարաբերությունները»:

Փորձագետի խոսքով, թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն Հայաստանի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ՝ վախենալով, որ Հարավային Կովկասում ևս կարող է պատերազմ սկսվել՝ ի հավելումն Ուկրաինայում արդեն ընթացող պատերազմի: «Կարծում եմ, որ դեսպանի հետկանչը ժամանակավոր է, դա ազդանշան է, որն անհրաժեշտ է Ալիևին Պուտինից պոկելու համար,- ասել է Յունուսը,- Ալիևի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը շրջանառվում է դեռ հունվարից, բայց, ըստ երևույթին, Եվրոպան դեռ հույսը չի կորցրել»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արևային Էլեկտրակայաններն օգնում են բիզնեսին նվազեցնել էներգիայի ծախսերը ԶՊՄԿ-ն առաջատար է նաև սոցիալական ծրագրերի իրականացման հարցում Միրզոյանը չի կարողացել համոզել կուսակիցներին Այսօր լավ առիթ է համատեղ լրջորեն խորհելու, թե ի՞նչ ապագա ենք կերտում երեխաների անվտանգության համար. Մհեր ԱվետիսյանԵԱՏՄ-ից օգտվում և նրա դեմ են աշխատում Աշոտ Հարությունյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ,հաղորդման հիմքը մեկ մարդու (ամենայն հավանականությամբ ոստիկանի) սուտ հաղորդումն է. ՍողոմոնյանԴատական համակարգի թշվառությունը. չորս տարի անց գործը փլուզվեց Սիրելի փոքրիկներ, մեր նպատակն է անել ամեն բան, որպեսզի ձեր մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում. Նաիրի Սարգսյան Երեխաների պաշտպանության մոջազգային օրվա կապակցությամբ ԶՊՄԿ-ն հյուրընկալել է աշխատակիցների երեխաներին ընկերության տարբեր արտադրամասերում (լուսանկարներ) Օրվա խորհուրդը երեխաների անվտանգության, երջանիկ մանկության, առողջության և բարեկեցության համար պայմաններ ստեղծելն է. ԶաքարյանՄեր իշխանությունների դիլետանտիզմի արդյունքում Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական փակուղու մեջ. Արշակ Կարապետյան Հանձնարարված է բանտարկել բողոքի ակցիայի մասնակիցներին «Մուլտի Գրանդ» հյուրանոցի բացօթյա լողավազանը դռները վերաբացում է՝ թարմացված և նոր ծառայություններով «Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» նախաձեռնությունը խստորեն դատապարտում է ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումըԱյս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի. Արշակ Կարապետյան Կարատե. մարտարվե՞ստ, թե՞ փիլիսոփայություն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԻՆԻՍԻ). Հայտնագործվել է հյուսիսային մագնիսական բևեռը. «Փաստ»Աշխարհաքաղաքական դիմակայության սրվող ֆոնը. «Փաստ»Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի է հասցվել առաջին անհրաժեշտության աջակցությունը Carpisa-ի՝ 50 000 դրամ արժողությամբ նվեր-քարտ IDBank-ից Անգամ աղետն է օգտագործում իր օգտին. «Փաստ»Վարչախումբը ձերբակալել է «ՀայաՔվեի» ակտիվի անդամ Գեղամ Հովհաննիսյանին. շուտափույթ ազատություն մեր պայքարի ընկերոջըԹեև շատ խառը և լարված օրեր ենք ապրում, ի վերջո դա անում ենք մեծ չափով հենց մեր երեխաների համար. ՉալաբյանՓաշինյանը պատերազմ է հայտարարել ոչ միայն ՀԱԵ-ին, այլև ընդհանրապես քրիստոնեությանը. «Փաստ»2024թ. Երևանում կանցկացվի շուրջ 15 կմ կոյուղատար ու հեղեղատար համակարգ Երևանի տնկարանն ընդլայնվում է 20 հա-ով «Ամենուր սիրված էր իր համեստության և բանիմացության շնորհիվ». կապիտան Գեղամ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Հորադիզում. «Փաստ»Նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետտուրքը. «Փաստ»«Պրոցեսը դժվարին է լինելու և լյուստրացիոն, շատերի դեմքերը բացահայտվելու են». «Փաստ»Ի՞նչ ճակատագիր են ունեցել պետբյուջեի միջոցները, ինչքանո՞վ են դրանք արդյունավետ ծախսվել. «Փաստ»Իշխանությունը «բերետավորների» միջոցով ձգտում է բախումներ հրահրել. «Փաստ»Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին. «Փաստ»Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով. «Փաստ»«Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի». «Փաստ»Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են. «Փաստ»Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունը. «Փաստ»ԶՊՄԿ-ում պղնձի արդյունահանման վիճակի և մաքուր պղնձի ստացման խնդիրների վերաբերյալ աշխատաժողով էր Եվրամիության մեր գործընկերների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ այսօր շուրջ 230 փոքրիկների համար վերաբացեցինք հիմնանորոգված հերթական մանկապարտեզը․ Տիգրան ԱվինյանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունըԻտալիան ռեկորդային աճ է գրանցել արևային էներգիայի ոլորտում Մեր իշխանությունների դիլետանտիզմի արդյունքում Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական փակուղու մեջ. Արշակ Կարապետյան Փարաքարում այսօր տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան իշխանազավթման հերթական դրսևորումը. «Ապրելու երկիր» ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է մանկական ավանդՄեկնեք Փարիզ Յունիբանկի և VISA-ի հետ ՝ Օլիմպիական խաղերը դիտելու Ամիօ բանկը և Վիզա ընկերությունը տոնեցին Visa Business Signature քարտի մեկնարկը Վերակառուցելու ենք միասին․Իդեալ համակարգը Լոռու մարզում է ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Հունգարիայի ԱԳ նախարար ԵՄ-ն, Մոսկվային օգնելու պատճառով, պատժամիջոցներ է սահմանել Իրանի պաշտպանության նախարարի դեմ Բաքուն բուլդոզերով ոչնչացնում է հայկական ժառանգությունը Ղարաբաղում. EurasiaNet Հա թող ծեծեն, ոստիկաններին էստեղ լցնելով ի՞նչ փոխվեց, մի աստիճան էլ իջաք. Սրբազան