Երևան, 08.Հունիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությունները ոչ միայն չեն լուծում արցախցիների խնդիրները, այլև նորանոր խնդիրներ են ստեղծում նրանց համար. «Փաստ» «Շարժումն իր գոյությամբ արդեն իսկ շատ դրական երևույթ է Հայաստանի Հանրապետության շահերի տեսանկյունից». «Փաստ» Հայաստան կներմուծվեն և որոշակի ժամկետում կիրացվեն ԵԱՏՄ միասնական ռեեստրում ընդգրկված երրորդ երկրների կազմակերպությունների ապրանքներ. «Փաստ» Այս պահի խնդիրը՝ այս պահին, իսկ հետոն... հետո կերևա. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանը բոլոր յուրայիններին «փչացնում». «Փաստ» Երբ կառավարման համակարգում համակարգային շփոթ է. «Փաստ» Ի՞նչ կտան Հայաստանին արևմտյան խոստումները. «Փաստ» Գինեսի ռեկորդների գիրքը 2-ամյա տղային ճանաչել է աշխարհում ամենաերիտասարդ նկարիչը (լուսանկարներ) ԱրարատԲանկը դոլարային պարտատոմսեր կտեղաբաշխի ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր


Իշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Հայաստանն այսօր գտնվում է շատ բարդ իրավիճակում, նույնիսկ չի քննարկվում։ Այսօր ուղղակի դրված է մեր պետականության լինել-չլինելու հարցը, ինչի մասին նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է ակնարկում, բայց ՀՀ այս պահի իշխանությունների անհոգությանը չափ ու սահման չկա։ Նախ՝ յուրաքանչյուր առիթի արհեստականորեն ցույց են տալիս, թե մտահոգվելու առիթ չկա, ու ամեն ինչ իր հունով գնում է։ Այս շոուի շրջանակներում է Փաշինյանը հերթական անգամ այցելում դպրոցներ, ստուգում գնդակները, խաղային ցանցերը, իր բոյով չափում առաստաղի բարձրությունը, մի խոսքով՝ զբաղված է կամ ցույց է տալիս, թե զբաղված է մանր-մունր անլուրջ հարցերով։ Իսկ մինչ այդ էլ նախորդ այցելությունների ժամանակ նա ստուգում էր կախիչները, ցնցուղներն ու ծորակները: Բացի ցուցադրական շոուից, Փաշինյանի այսպիսի պահվածքն ունի կոնկրետ քաղաքական ենթատեքստ։

Նա առաջին հերթին փորձում է ցույց տալ իր թիմին, որ, չնայած ահագնացող դժգոհություններին, տիրապետում է իրավիճակին ու անհանգստացած չէ, որ իր դիրքերը թուլացած չեն, և որ բոլորը կարող են հանգիստ վայելել իրենց պաշտոններն ու բարձր եկամուտները: Իսկ իրականում հենց այս ամենը ցույց է տալիս, որ այսօր Հայաստանն ուղղակի իշխանություն ու կառավարություն, որպես այդպիսին, չունի։ Փաշինյանն ու իր կուսակիցներն ուղղակի պարապուրդի են մատնված կամ էլ զբաղված են ամեն ինչով, բացի իրենց գործառույթներից։ Ավելի ստույգ, զբաղված են բացառապես թշնամու պահանջները բավարարելով ու երկրի տարածքը կտոր-կտոր հանձնելով: Այնինչ, անկախ ներքին ու արտաքին խնդիրներից ու քաղաքական վիճակից, կառավարության առաջնային խնդիրն է զբաղվել երկրի անվտանգությամբ ու տնտեսությամբ, բայց ներկայում, ինչպես բազմաթիվ մասնագետներ են նշում, մեր տնտեսությունը թողնված է բախտի քմահաճույքին։

Արտաքին դրական ազդակներ լինեն, տնտեսությունը կզարգանա, արտաքին բացասական ազդակներ լինեն, տնտեսությունը անկում կարձանագրի։ Իսկ թե որո՞նք են տնտեսության զարգացումը խթանելուն միտված կառավարության ձեռնարկումները, մնում է հարցական, որովհետև այդպիսի ձեռնարկումներ ուղղակի չկան։ Փոքր բիզնեսին խրախուսելու փոխարեն իշխանությունները միայն հարկերն են ավելացնում, նոր եկամուտների համար նախադրյալներ ստեղծելու փոխարեն՝ նոր պարտքեր ներգրավում և մեծացնում իրենց համար կատարվող պետական ծախսերը։ Ինչ վերաբերում է անվտանգության ոլորտին, ապա մեր անվտանգային համակարգը պարզապես չի գործում։ Դեռևս իշխանություն համարվողները նոր անվտանգային ճարտարապետություն ստեղծելու փոխարեն անընդհատ քանդում են ու քանդում նախկինում եղած համակարգը։ Քաղաքացիներն այսօր պաշտպանված չեն զգում սեփական երկրի ներսում։

Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ իրենց իրավունքների պաշտպանության հարցում քաղաքացիները յուրաքանչյուր պահի կարող են մնալ միայնակ, ինչպես, օրինակ՝ ադրբեջանական զինուժի՝ Սյունիք ներխուժման դեպքում էր, երբ բնակիչներն անձամբ էին բանակցում ադրբեջանցի զինվորականների հետ։ Ինչ վերաբերում է իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը, ապա ավելի լավ օրինակով, քան երեկ Բագրատ Սրբազանը նշեց, դժվար է բնութագրել. «Որ դիվանագիտության մասին խոսում են, թող հիշեն 2023 թվականի սեպտեմբերի 20, թե 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ Արարատ Միրզոյանը ասում էր մի բան, Բայրամովը նրան հերքում էր Արարատ Միրզոյանի վարչապետի խոսքերով, ուրիշ բան չեմ ասում ես, թող միայն դա հիշեն»: Մյուս կողմից՝ այս ամբողջ իրադարձություններից տպավորություն է ստեղծվում, որ փաշինյանական իշխանության արտաքին քաղաքականությունը ոչ թե Հայաստանի շահերն է սպասարկում, այլ թուրք-ադրբեջանական տանդեմի։

Փաշինյանը հատուկ ջանքեր է գործադրում այն ուղղությամբ, որ թշնամական երկրների թեզերն ու հավակնություններն ընդունելի դառնան մեր հասարակության համար։ Իսկ երբ գործը հասնում է պետության շահերի պաշտպանության նպատակով հանրային կոնսոլիդացիային, ապա նա ոչինչ չի ձեռնարկում այս ուղղությամբ։ Փաստացի Հայաստանում, դասական իմաստով, իշխանություն գոյություն չունի, քանի որ այն ոչ միայն սպառել է իրեն, այլ վերածվել է ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանությունները ոչ միայն չեն լուծում արցախցիների խնդիրները, այլև նորանոր խնդիրներ են ստեղծում նրանց համար. «Փաստ»«Շարժումն իր գոյությամբ արդեն իսկ շատ դրական երևույթ է Հայաստանի Հանրապետության շահերի տեսանկյունից». «Փաստ»Հայաստան կներմուծվեն և որոշակի ժամկետում կիրացվեն ԵԱՏՄ միասնական ռեեստրում ընդգրկված երրորդ երկրների կազմակերպությունների ապրանքներ. «Փաստ»Այս պահի խնդիրը՝ այս պահին, իսկ հետոն... հետո կերևա. «Փաստ»Ինչո՞ւ է Փաշինյանը բոլոր յուրայիններին «փչացնում». «Փաստ»Երբ կառավարման համակարգում համակարգային շփոթ է. «Փաստ»Ի՞նչ կտան Հայաստանին արևմտյան խոստումները. «Փաստ»Կասկադը Երևանի սիրտն է․ Ավինյանը Ֆրանսիացի ճարտարապետի հետ քննարկել է, թե ինչպիսին պիտի լինի Կասկադի տեսքը (տեսանյութ)Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայ-Ռուսական համալսարանի հետՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսումԱտոմային հին օբյեկտները վերածելու են արևային էլեկտրակայանների «ԶՊՄԿ»-ին պատկանող Մշակույթի պալատը քաջարանցիներին կարող է առաջարկել հանգստի, ինֆորմացվելու, մշակույթի ու ժամանցի հրաշալի տարատեսակ հնարավորություններ Գինեսի ռեկորդների գիրքը 2-ամյա տղային ճանաչել է աշխարհում ամենաերիտասարդ նկարիչը (լուսանկարներ) 2018թ.-ից ողբերգություն է. նախ դագաղներ էին պարացնում, 2020թ. հետո ոսկորների վրա են պարում. Մկրտչյան ԱրարատԲանկը դոլարային պարտատոմսեր կտեղաբաշխի ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր Կա՛մ մտածող, ադեկվատ մարդիկ այլևս չեն կարող ապրել մեր երկրում, կա՛մ էս մարդիկ այլևս չպիտի լինեն իշխանության. Վահե ՀովհաննիսյանՀարավային Կորեայի ղեկավարը կայցելի Թուրքմենստան, Ղազախստան և Ուզբեկստան Արցախցիների բնակապահովման պետական ծրագրի շահառուները կստանան 3-ից 5 մլն դրամ. մանրամասներԱմերիկացի ջրասուզակներն Ատլանտյան օվկիանոսում 25 կգ կոկաին են հայտնաբերելԱդրբեջանը և Ղազախստանը ռազմական համագործակցության փաստաթուղթ են ստորագրել Պարտվելու իրավունք չունենք. Զելենսկին ելույթ է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանում «Տավուշը տուն է», «Արարատը նպատակ է» և այլն․ ակցիա Երևանի փողոցներում (լուսանկարներ) Ադրբեջանը մտադիր չէ պայմանագիր կնքել և նոր պահանջներ է քաշում Ընդդիմության վճռականության հրամայականը Կառավարման տոտալ «բարդակի» հետևանքները Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հակառուսական, հակաադրբեջանական, հակաիրանական նպատակները գնալով ավելի ակնհայտ են դառնում. Զախարովա Հայաստանում ամուսնության տարիքային նվազագույն շեմ կսահմանվի 18 տարեկանը՝ առանց բացառությունների․ նախագիծ ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասինԲեռնար Առնոն առաջ է անցել Իլոն Մասկից՝ դառնալով աշխարհի ամենահարուստ մարդը. Forbes Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Երևան-Սևան ավտոճանապարհի գազաբենզալցակայանում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին. Տիգրան ԱվինյանՀայաստանի առջև ծառացած խնդիրները ոչ միայն քաղաքական են, այլև աշխարհաքաղաքական. Մհեր Ավետիսյան Մի արքեպիսկոպոս ելել է ձեր դեմ, գահը սասանվել է, պատկերացնու՞մ եք եկեղեցին ելներ. Միքայել սրբազան Ժողովուրդը քվե է տվել կոնկրետ ծրագրի, բայց հիմա կատարվում է հակառակը. Արշակ Կարապետյան Հայաստանի կամակատար վարչախմբից ստանալով հերթական միակողմանի զիջումները Տավուշում՝ Ադրբեջանի բռնապետը միայն մեծացնում է իր ախորժակը. ՉալաբյանFastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Նեթանյահուն ելույթ կունենա ԱՄՆ ԿոնգրեսումԺամը 08։51-ի դրությամբ պայթյnւնի վայրում բոլոր ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է․ ՆԳՆ (լուսանկարներ) Գերմանիան փոխում է միգրացիոն քաղաքականությունը. Շոլցն առաջարկել է միգրանտներին արտաքսել Աֆղանստան և Սիրիա «Գիտական հենքով արված աշխատանքից մենք երբևէ հետ չենք կանգնելու». Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ կանաչապատման ոլորտի գիտնականներինՀայաստան-Արցախ համահայկական երիտասարդական ֆորում. ամփոփում Անգամ տուրիզմի ոլորտի վիճակագրությունն են մանիպուլյացիայի գործիք դարձնում Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթըՍրտաբանը նշել է արեւահարության հիմնական ախտանշանները ԱՄՆ-ն 1 շաբաթվա ընթացքում 2-րդ անգամ է փորձարկել Minuteman III միջմայրցամաքային հրթիռը Ես Պուտինին ճանաչում եմ ավելի քան 40 տարի. նա պшրկեշտ մարդ չէ. Բայդեն Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում ականի պայթյունից վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զինծառայող. ԱԱԾ Բելառուսն օկուպացված Արցախում ագրոքաղաք կկառուցի Վրաստանի և Ադրբեջանի միջև նոր մաքսակետ կկառուցվի