Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու ժամկետային զինծառայողի մահվան պատճառը
ՀասարակությունԶինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է իրականացվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, սերժանտ Հայկ Մարգարյանի մահվան հանգամանքներն ու պատճառները։
22.03.2015թ.՝ ժամը 17:15-ի սահմաններում, N զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Հայկ Տարոնի Մարգարյանը, ըստ նախնական տվյալների, ուշագնաց է եղել և զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին՝ ժամը 17:25-ի սահմաններում, մահացել:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: