Կործանված А320 ինքնաթիռի օդաչուի տանը կարևոր բացահայտում է արվել
ՄիջազգայինՖրանսիական Ալպերում կործանված А320 ինքաթիռի դիտավորյալ կործանման մեջ կասկածվող գերմանացի 28-ամյա երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցի տան խուզարկության ընթացքում ոստիկանության աշխատակաիցներին հաջողվել է «կարևոր բացահայտում» անել: Գրում է ria.ru-ն:
Ըստ Mirror պարբերականի` ոստիկանության աշխատակիցներից մեկը հայտնել է, որ քննիչներին հաջողվել է Լյուբիցի տան խուզարկության ընթացքում գտնել կործանման հնարավոր «բանալին», սակայն ոստիկանները հրաժարվել են դեռևս մեկնաբանել խուզարկության մանրամասները: