Երևան, 12.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ Սավգուլյան Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ» Բոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ» «Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ» Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ» «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ» Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ» Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ» Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»


ՈԱԱԿ համաժողովը մատուցվող մասնագիտական կրթության արդյունավետությունը գնահատելու առիթ է

Հարցազրույց

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ 2016 թվականի հունվարի 21-22-ը Հայաստանում կանցկացվի «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանո՞վ է ուսուցումն արդյունավետ» համաժողովը: Համաժողովի նպատակների և ակնկալվող արդյունքի, ինչպես նաև 2015 թվականի ՈԱԱԿ-ի գործունեության մասին է Orer.am-ի զրույցը կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանի հետ:

- Պարոն Թոփչյան, տարին ավարտվում է, Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ն էր 2015 թվականը:

- 2015 թվականը մեզ համար ընդհանրացումների և կատարված աշխատանքն ավարտին հասցնելու տարի է եղել: Դրանից առաջ իրականացվել էր բուհերի հավատարմագրման գործընթաց, բայց դեռ որևէ որոշում չէր ընդունվել: Այս տարի հավատարմագրման հանձնաժողովը 16 բուհի մասին որոշում է կայացրել, այսինքն՝ մինչ այդ կատարված աշխատանքները 2015 թվականի ընթացքում հասան իրենց տրամաբանական ավարտին: Բայց, իհարկե, այդ տրամաբանական ավարտը մեզ համար մեկ այլ տրամաբանական սկիզբ է ենթադրում, քանի որ բուհերի հավատարմագրման գործընթացը շարունակական բնույթ ունի, և այն բուհերը, որոնք այս տարի հավատարմագրում անցան, պետք է շարունակեն իրականացնել ստանձնած պարտավորությունները և մինչև հաջորդ հավատարմագրումը իրագործեն իրենց բարելավման ծրագիրը:

- Կյանքը փոխվել է, պահանջները նույնպես, բայց կարծես բուհերը նույն իներցիայով են շարունակում աշխատել, և տպավորությունն այնպիսին է, որ բուհն ամենևին էլ շահագրգռված չէ շուկայի պահանջարկին համապատասխանող մրցունակ մասնագետներ պատրաստել: Ձեր կարծիքով՝ հավատարմագրում անցած բուհերին դա արդեն կսկսի՞ անհանգստանցնել:

- Բուհերն այսօրվա դրությամբ բավականին մեծ գործ են անում, որն ընդամենն առաջին քայլն է: Ինչ խոսք, գործը կազմակերպելը մեկ բան է, իսկ նպատակներն իրականություն դարձնելը՝ մեկ այլ բան: Ուստի, կարող եմ ասել, որ բուհերում դեռ որոշակի խնդիրներ կան, բայց նոր մոտեցումները բուհերին նոր պարտավորությունների առջև են կանգնեցրել, ինչը նրանք պետք է քայլ առ քայլ հաղթահարեն:

- Հաճախ ասվում է, որ բուհ ընդունվողների որակը բավականին նվազել է, այս դեպքում ի՞նչ եք կարծում, չի՞ կրկնապատկվում դասախոսի պատասխանավտության աստիճանը:

- Տարեցտարի բուհ մտնող ուսանողների գիտելիքների շեմը նվազում է, ուստի դասախոսների աշխատանքն էլ բարդանում է: Մեկ բան է պատրաստված ուսանողին արդյունքի հասցնելը, մեկ այլ բան՝ թույլ ուսանողի հետ աշխատելը և ցանկալի մակարդակին հասցնելը: Դրա համար առավել շատ ջանք ու նոր մոտեցումներ են հարկավոր: Այս ամենն իրագործելու համար դասախոսը պետք է նաև վերլուծական միտք, նորարարական մտածելակերպ ունենա`իրավիճակին բնորոշ լուծումներ տալու համար: Բարեբախտաբար, մենք ունենք նորարար դասախոսներ, ուստի ակնկալում ենք, որ մեր կողմից կազմակերպած աշխատաժողովին կմասնակցեն մեր բուհերի նման դասախոսները: Աշխատաժողովը նաև հարթակ կլինի այլ երկրների փորձն ուսումնասիրելու, մեր խնդիրները քննարկելու համար: Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր դասախոս իր կողմից կատարած գործը կարողանա այլ տեսանկյունից վերլուծել և տեսնել, թե ինչպիսին է իր աշխատանքի արդյունավերությունը:

- Պարոն Թոփչյան, ՈԱԱԿ համաժողովի թեման է «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանո՞վ է ուսուցումն արդյունավետ»: Ո՞րն է նման թեմայի ընտրության պատճառը և նպատակը:

- Մենք այսպիսով ոչ թե կասկածի տակ ենք դնում կրթության արդյունավետությունը, այլ ցանկանում ենք, որ դասախոսը վերլուծի դրա արդյունավետությունը ու հասկանա, թե որքանով է հասնում ակնկալված արդյունքին: Դասախոսն ամեն սեպտեմբերին լսարան մտնելուց առաջ վերանայում է իր մոտեցումները, մեթոդները, նյութերը`իր աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար`հիմնվելով մինչ այդ եղած փորձի և արձագանքի վրա: Ցանկալի է,  որ այդ ուսումնասիրություններն ունենան  հետազոտական հիմք և լինեն դասախոսի հետազոտական աշխատանքի մի մասը: Մեզ մոտ, ցավոք, այդ ամենը համակարգված չի արվում: Խորհրդաժողովը կազմակերպելով` ուզում ենք մեկ տեղում հավաքել այդ մասնագետներին, վեր հանել նրանց փորձը և հասանելի դարձնել մյուսներին:

- Իսկ մասնակցության կարգն ինչպիսի՞ն է: Դասախոսներն իրե՞նց նախաձեռնությամբ պետք է մասնակցեն:

- Մասնագետներն իրենց նախաձեռնությամբ էլ կարող են մասնակցել թե´ իրենց լավագույն փորձով կիսվելու, թե´ այլոց փորձին և ոլորտի ժամանակակից միտումներին ծանոթանալու համար: Սակայն մենք ավելի շատ ակնկալում ենք, որ կրթության որակի ապահովմամբ շահագրգռված բուհերի ղեկավարությունը կխրախուսի իր աշխատակիցներին մասնակցել խորհրդաժողովին: Ոչ թե մի հոգու պետք է ուղարկեն, որ տեսնի, թե ինչ նորություն կա ոլորտում ու գնա բուհում ասի, այլ որոշակի թվով մասնագետների, որոնք կկարողանան բուհում կրիտիկական զանգված ձևավորել և ձեռք բերած փորձն արդյունավետորեն կտարածեն բուհում, կապահովեն դրա կիրառությունը: Դա կդառնա բուհի առաջխաղացմանը նպաստող հիմնական անկյունաքարերից մեկը

- Համառոտ կներկայացնե՞ք, թե ինչ ձևաչափով է կազմակեպվելու համաժողովը:

- Ընտրվելու են մի քանի ուղղություններ, զեկույցներով կներկայացվեն այդ ոլորտների ներկայիս փորձը և համաշխարհային ու հայաստանյան միտումները: Բացի այդ, յուրաքանչյուր ուղղության վերաբերյալ կլինեն նաև քննարկումներ: Համաժողովի ընթացքում նաև մի շարք այլ տեսակյուններից կուսումնասիրվեն կրթության որակի ապահովման պոտենցյալ և ներկայիս զարգացումները հայաստանյան բուհերում և հնարավորություն կընձեռնվի բացահայտելու եվրոպական մակարդակի ուսումնառության քաղաքականության ներդրման ուղիները հայաստանյան բուհերում:

Արմինե Գրիգորյան

 

Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացիների հետ մասնակցում է միասնական քայլերթիԳիտեի՞ք, որ Ուժեղ Հայաստանը մասնակցելու է ընտրություններին. հարցում Ապարանում Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. Հարցում Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը ՇենգավիթումԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է. հարցում Մասիսում Նոյեմբերյանում ջերմ դիմավորում են Նարեկ ԿարապետյանինՈՒժեղ Հայաստանի ՈՒժեղ Նոյեմբերյան. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՆերքին գործերի նախարարի գլխին մութ ամպեր են կուտակվումԷլ ցանցերի զավթեցին Կարապետյանից, որ ի՞նչ անեն. Հարցում Ռուսաստանը ակնարկում է ատոմակայանի մասին Փաշինյանը ցնցումների մեջ է կաթողիկոսի այցից Սա պարզապես քաղաքական ընտրություն չէ․ սա Հայաստանի գոյության հանրաքվեն է․ Արմեն ՄանվելյանՄեր երեխաները մեծանալու են ուժեղ Հայաստանում. Ուժեղ ՀայաստանՀատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին. տեսանյութUcom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի Ֆասթ Բանկը «Music Through Centuries» հայ-ավստրիական մշակութային միջոցառման գլխավոր գործընկերն է Քարոզարշավ օր 4-րդ. ՈՒժեղ Զորական. փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՈ՞նց է նախարարը խոսում երեխաների իրավունքներից այն դեպքում, երբ մանկապղծnւթյան դեպք էր կոծկվում. Էդմոն ՄարուքյանԲագրատաշենը փոփոխություն է ուզում. Ուժեղ ՀայաստանՄշակել ենք թիրախային խմբերի համար հստակ մեխանիզմներ` ինչպես կարելի է բարձրացնել աշխատավարձերը. մի մասը աշխատավարձի տեսքով, մյուսը` դիվիդենդների․ Նաիրի Սարգսյան Արևային էներգիան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և միջուկային էներգիան ԶՊՄԿ-ն բացել է դռները աշակերտների առաջ․ այցելություն բաց հանք և ֆաբրիկա | Past.am Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստանը» զորեղ Զորականում էՏիկին նախարար, ո՞նց կարելի է պետական բյուջեում տուգանք պլանավորել. Մարուքյան Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. Սուրենյանց Տավուշի մարզի Զորական գյուղում ընթանում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավըԱնտարբերությունը թուլություն է, իսկ Ուժեղ Հայաստանը՝ բոլորիս հպարտությունն ու ապավենը. Նարեկ ԿարապետյանՔանի՞ տեսակ վիսկի կա ամբողջ աշխարհում. «Փաստ»5000 դրամի համար հաշիվներիդ վրա արգելանք են դնում․ «Լուսավոր Հայաստանն» այսօր քարոզարշավը սկսեց ԴԱՀԿ-ի մոտից Մանկապղծության դեպք կար, որը կոծկվում էր. Մարուքյանի եւ Գալյանի բանավեճը Որքան շատ պրոֆեսիոնալ գործարարներ ունենա ազգը, այնքան ավելի հարուստ կլինի․ Կարապետյան Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ ՍավգուլյանՀանուն մեր երեխաների ապագայի. հանուն Հայաստանի. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ ՀայաստանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 մայիս). Առաջին համակարգիչը, ամենահզոր ցանցային որդը. «Փաստ»Քարոզարշավի երկրորդ կանգառը անառիկ ու խիզախ Կապանում, որը մեզ դիմավորեց մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ. Ա. ՉալաբյանՄենք՝ որպես Հայաստանի պարզ քաղաքացիներս, կանգնած ենք մեծ խնդրի առաջ. Մհեր ԱվետիսյանԻնչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ»Կունենանք մատչելի դեղորայք, 0% հարկ փոքր բիզնեսին, ծայրահեղ աղքատության վերացում․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի վերարտադրվելու պարագայում լինելու են բաներ, որոնց համառորեն չենք ուզում հավատալ. Մենուա ՍողոմանյանՇուրջ 40% աղքատություն ունեցող գյուղեր գնա, բայց մենակ. Ռուբեն Մխիթարյանը՝ Փաշինյանին Բոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ»Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Ուժեղ Հայաստան»-ի ուժեղ ելույթները Եղեգնաձորում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՔաղաքական գործիչներից զատ և ավելի պրոդուկտիվ աշխարհը փոխում են գործարարները. Նարեկ Կարապետյան ԲՀԿ-ի մշակութային քաղաքականությունը․ ժառանգությունից մինչև ժամանակակից արվեստ «Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ»Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»