«Լույս»-ի կրթաթոշակառուն առաջարկում է Կոնդի թունելում պատկերասրահ հիմնել
SocietyՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտ Ռոբերտ Փանոսյանը, ով բուհում ուսանել է ճարտարապետություն, առաջարկում է Կոնդի թունելում ստեղծել կառույց, որը կծառայի որպես պատկերասրահ:
Այս մասին նա հայտարարեց ՀՀ նախագահի հետ հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցում: Ռոբերտը «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու է: Նա տեղեկացրեց, որ գաղափարը քննարկվում է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հետ:
«Մեկ տարի առաջ նախագծի վրա ենք աշխատել և պետք է տեխնոլոգիական կենտրոն ստեղծենք: Անցած տարի «Լույս» հիմնադրամ դիմեցինք, 2-րդ տեղ զբաղեցրինք և ստացանք դրամական պարգև: Ցանկանում ենք՝ որպես փորձարկում այդ գումարով ավելի փոքր շենք կառուցել Երևանում, իսկ ապագայում ավելի մեծ շենքեր կկառուցենք: Այստեղ ուզում ենք տեխնոլոգիական թանգարան կառուցել, որովհետև Հայաստանը ունի այս ոլորտում ձերքբերումներ»,-եզրափակեց նա:
250 մ ձգվող հետիոտնի թունելը Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի միջև գտնվող զբոսայգին և կենտրոն թաղամասը միացնում է կիրճին՝ փոստային գրասենյակի ու Կոնդի մոտով ձգվելով նաև դեպի մանկական երկաթուղի: