Yerevan, 02.June.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Շնորհակալ եմ Արտակին՝ անկրկնելի ու լիարժեք 6 տարիներին համար». Անահիտ Կիրակոսյան

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ու ամուսինը՝ Արտակն, այսօր նշում են ամուսնության 6-ամյակը: BlogNews.am-ի հետ զրույցում Անահիտը պատմել է երեխաների մատուցած անակնկալի, ամուսնական կյանքի ու ներդանշակ ընտանիք ունենալու իր գաղտնիքի մասին:

Ամենաթանկ նվերը, երբ քեզ արթնացնում են բալիկներդ՝ հրաշքով լցված աչուկներով

Ավանդույթը չխախտելով՝ 00:00-ին ես շնորհավորեցի Արտակին: Իսկ ահա առավոտ շուտ մեզ մեծ անակնկալ արեցին մեր բալիկները՝  սենյակ մտնելով անվանական նկարով տորթը, ծաղիկներն ու փուչիկները ձեռքներին: Կարծում եմ՝ դրանից ավելի մեծ անակնկալ երևի որևէ ծնողի համար չկա, որովհետև դու տեսնում ես քո սիրո  արդյունքն ու սիրուց ծնված բալիկների հետ վերադարձը դեպի քեզ սիրո տեսքով: Ընտանիք ասվածն ինձ համար արդեն կայացել է: Ինչ վերաբերում է օրվա ընթացքին, ապա երկուսիս համար էլ այն աշխատանքային է, բայց  հույս ունենք, որ մի տեղ միասին կգնանք և կնշենք մեր օրը:

Մեզ մոտ փոքր վեճերը երբեք չեն մեծանում, քանի որ երկուսս էլ կարողանում ենք զիջել

Ընտանեկան խնդիրներ, մեծ կամ փոքր վեճեր բոլորի մոտ էլ լինում են: Ես ավելի էմոցիոնալ եմ, ու հաճախ կոնֆլիկտները կարող են գալ ինձնից, իսկ ամուսինս շատ ավելի հավաք է ու ոչ կոնֆլիկտային: Եթե հանկարծ ինչ-որ խնդիր է լինում, ինքը լռում է, դուրս գալիս, հետո մի քանի ժամից վերադառնում, ու ամեն ինչ հանդարտվում է: Փառք Աստծո, մեզ մոտ փոքր վեճերը երբեք չեն մեծանում, քանի որ երկուսս էլ կարողանում ենք զիջել, թեև ասեմ՝ զիջողի դերում ավելի շատ ես եմ: Չեմ կարողանում երկար ժամանակ նեղացած մնալ: Դեռ այնպես չի եղել, որ մի ամբողջ օր իրար հետ չխոսենք:

27540032_1605372422873156_1576223473463697773_n25299349_1552993291444403_5560431376593451493_nՆերդաշնակ ու համերաշխ ընտանիքի իմ գաղտնիքը

Կարող եմ ասել, որ հստակ երջանկության բանաձև գոյություն չունի: Կարող եմ ասել, որ Ա+Բ հավասար է սրտիկի, բայց վստահ կարող եմ ասել, որ ամենակարևորը փոխհարաբերություններն են ու օրինակը: Այս պարագայում նույնիսկ երեխաներին դաստիարակել պետք չէ ու պետք չէ նրանց ասել ինչպես կյանքում ապրել: Նրանք ընդամենը տեսնում են լավ օրինակ, լավ  հարաբերություններ, զիջողականություն, սեր և սկսում են ընդօրինակել: Ահա թե որտեղից է գալիս ընտանիքի ներդաշնակությունը:

Ամուսնական կյանքն ինձ համար ոչ թե հոգս է, այլ հաճելի պարտականությունների շղթա

Ես 21 տարեկանում դարձա միանգամից 3 երեխայի մայր ու չեմ ասի, թե այդ ամենը հեշտ էր, կամ հալած յուղի նման եղավ ամեն ինչ: Ամուսնական կյանքն իհարկե ունի իր բարդությունները, պարտականություններն ու պարտավորվածությունները: Բայց ես պայքարեցի ու վաստակեցի իմ բաժին երջանկությունը: Շատ կարևոր է, թե դու ինչպես ես դրան մոտենում, ու ի վերջո, որքան թանկ է քեզ համար այդ ամենը: Եթե համեմատելու լինենք մասնագիտությունը, կայացումն ու կյանքը, այդ ամենը ոչինչ են ընտանիքի դիմաց: Այս ամենն իհարկե լրացնում են քեզ, բայց առաջնային չեն: Մարդ միշտ ուզում է մենակ չլինել, կողքին ունենալ մեկին, ով նրան կսիրի ու հոգ կտանի իր մասին: Ընտանիքն ամենաթանկ բանն է ինձ համար, ու խորհուրդ եմ տալիս բոլորին, որ չխուսափեն այդ պարտականությունից, որովհետև դա հաճելի պարտականություն է: Երբ դու գիտես, որ ստիպված ես ավելի վաղ արթնանալ, որպեսզի նախաճաշ պատրաստես նրանց համար, ում դու սիրում ես, դա արդեն դառնում է հաճելի պարտականություն ու ոչ թե հոգնածություն կամ հոգս: Այդ հաճույքից բխում են լավ հարաբերությունները, որոնք էլ ստեղծում են ներդաշնակության մթնոլորտ:

img_1_copy_6860.thumb27368414_1521103851321106_4594450026978871943_oԳնահատեք ժամանակը, որը տրված է ձեզ սիրելու համար

Ուղղակի շատ հաճախ ասեք ձեր սիրելի մարդկանց, որ սիրում եք: Կարծում եմ՝ այդ կերպ բոլոր խնդիրներն ավելի հեշտ կլինի հաղթահարել, քանի որ այդ զգացմունքը շատ հարցերի պատասխան կարողանում է տալ: Մի մոռացեք, որ կայնքը կարճ է ու գնահատեք ժամանակը, որը տրված է ձեզ սիրելու համար: Ես արտահայտվող եմ իմ զգացմունքներ մեջ, որը գալիս է և՛ մասնագիտությունից, և՛ իմ տեսակից: Շատ շուտ կարող եմ հուզվել, ժպտալ ու ասել, որ սիրում եմ թե երեխաներիս, թե ամուսնուս: Իսկ ահա Արտակը այս տեոսանկյունից մի փոքր ավելի փակ է,նա քիչ է արտահայտվում, բայց հաճախ է գործում: Իսկ գործով ցույց տալն այս պարագայում տղամարդու կողմից  շատ ավելի կարևոր է: Հետաքրքիր չէր լինի, եթե մենք նման լինեինք, հետաքրքրությունը հենց այդ տարբերության մեջ է:

Արտակի գոյությամբ կյանքս նոր լույսով է իմաստավորվել

 Արտակի  գոյությունից հետո ես կարծես չեմ հիշում իմ նախկին կյանքը: Կյանքս նոր լույսով է իմաստավորվել: Երբ անցած 6 տարիները քննարկում ենք միասին, հասկանում ենք՝ ինչքան արագ անցավ ժամանակը: Ամուսինս ասում է՝ երջանիկ ենք դրանից է, որ չեն զգում թռիչքը ու իրոք, երբ վատ ներկայացում ես դիտում, քեզ թվում է, որ դա վերջ չունի, իսկ երջանիկ պահերը չես հասցնում անգամ ֆիքսել: Արտակի շնորհիվ ես ունեմ մեծ բացարձակ լիարժեք ու երջանիկ ընտանիք ու անկրկնելի տարիներ, ինչի համար շնորհակալ եմ նրան:

11012729_846074265469646_6456111703187693266_n22555152_1500335570043509_3957418047137045166_n

 

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Carpisa gift card worth AMD 50.000 from IDBank Amio Bank and Visa celebrated the launch of the Visa Business Signature Card Ucom’s General Director participates in Graduation Ceremony of Leadership SchoolExclusive Georgian Music Concert in Yerevan EPIC Applauds EWC Armenia 2024 National Prizewinners Three Victorious Startups Advance to Global Competition Ucom Supports Youth Environmental Education The 12th "Sunchild" Environmental Festival Launched with Ucom's Support "Armavir" branch of AMIO Bank was reopenedAraratBank completes placement of bonds ahead of schedule Amio Era. Memorandum was signed with Yerevan Brusov State University of Languages and Social Sciences Tree Planting Results with My Forest Armenia: The Power of One Dram Your home is in Armenia – Ameriabank offers mortgage loans for the Diaspora Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia Ameriabank՛s Trade Finance portfolio enriched with four prestigious awards from EBRD and IFCAmio Bank has signed a memorandum with the Ministry of Education, Science, Culture and Sports of RA within the framework of the corporate social responsibility program Rocket Line - now for 60 months: Idram and IDBank Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication Day "Artashisyan" branch of Amio Bank was reopenedFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for Armenia Grigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion Instant transfers to Russia and from Russia to Armenia via phone number IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024 "Amio Era". Education is a chance to change life!Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer