Բաքվի առողջարանային գոտիներից մեկում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ
International news Բաքվի Սաբունչիի շրջանի Պիրշագի գյուղում գտնվող Գիլավար առողջարանային գոտում հրդեհ է բռնկվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Տեղեկության համաձայն` այրվել է առողջարանային գոտում գտնվող տներից մեկը:
Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 5 մեծահասակ և 2 երեխա: