Դոլարի փոխարժեքը վերականգնել է 2018 թվականի առավելագույն ցուցանիշը
EconomicsԴոլարի փոխարժեքը վերականգնել է 2018 թվականի առավելագույն ցուցանիշը՝ բարձրանալով 58,77 ռուբլի նիշից վեր: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դոլարի փոխարժեքը կազմել է 58,77 ռուբլի, ինչը 0,53 տոկոսով ավելի է նախորդ սակարկությունների փակման մակարդակից:
Եվրոյի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 72,02 ռուբլի, վկայում են Մոսկովյան ֆոնդային բորսայի տվյալները:
Այսպիսով, ապրիլի 6-ի համեմատությամբ՝ եվրոն 0,64 տոկոսով արժեւորվել է:
Վերջին անգամ եվրոն մինչեւ 72 ռուբլի նիշին հասել էր 2017 թվականի օգոստոսին: Այդ ժամանակ վերլուծաբանները ռուբլու նկատմամբ դոլարի եւ եվրոյի փոխարժեքների աճը կապում էին նավթի համաշխարհային գների նվազման եւ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման սպասումների հետ: