Շվեյցարիայում ուղղահայաց արևային վահանակներ են տեղադրել
EconomicsՇվեյցարիայի Ապենցել կանտոնում ճանապարհամերձ արգելապատի վրա ուղղահայաց արևային վահանակներ են տեղադրել։
2023 թվականին արդեն Շվեյցարիան ձգտում է իր ողջ էլեկտրաէներգիայի 40 %-ը արտադրել վերականգնվող աղբյուրներից, ուստի պետությունը հսկայական աշխատանք է տանում արևային վահանակների տեղադրման ուղղությամբ, միայն մեկ պատի վրա 756 ապակե արևային վահնակներ են տեղադրել 325 կվտ հզորությամբ, որոնք կարող են միասին տարեկան մշակել և արտադրել մոտ 230 հազար կվտ ժամ էներգիա։ Էներգիայի նման ծավալը բավարար կլինի 52 տնային տնտեսություններին ամբողջությամբ էլեկտրականությամբ ապահովելու համար։ Էներգիան փոխխանցելու են տեղական օպերատորների ցանցին, իսկ փոխարենը կանտոնը կանաչ տարիֆ է ստանալու։
Գերմանական ընկերության արտադրած արևային վահանակները յուրահատուկ են հատուկ ապակյա ծածկույթով և պատին տեղադրվում են 75 աստիճան անկյան տակ։ Ասֆալտին մոտ գտնվելու պատճառով վահանակների կոմպոնենտները բացառիկ հատկություններ ունեն և կարողանում են պայքարել կոռոզիայի դեմ։ Օգտագործվել է նաև ալյումին և այլ չժանգոտվող նյութեր։ Շվեյցարական ընկերությունում կարծում են, որ ուղղահայաց տեղադրված վահանակներն ավելի արդիական կլինեն ձմեռային ամիսներին, երբ էլեկտրաէներգիայից կախվածությունն առավելագույնի է հասնում։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Անի Պապինյան