Նավալնիի հոգեհանգստին ներկա են եղել ԱՄՆ-ի և ԵՄ երկրների դեսպանները (լուսանկարներ, տեսանյութեր)
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա պետությունների դեսպանները և ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչները վերջին հրաժեշտն են տվել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին: Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել մոսկովյան Մարյինո շրջանի եկեղեցում։
Ըստ meduza.io-ի՝ արարողությանը ներկա են եղել ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆը, Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին և ԵՄ մի շարք այլ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ։
Վերջին հրաժեշտը տալու են եկել նաև Եկատերինբուրգի նախկին քաղաքապետ Եվգենի Ռոյզմանը, ըդդիմադիր քաղաքական գործիչներ Բորիս Նադեժդինն ու Եկատերինա Դունցովան, որոնց ՌԴ ԿԸՀ-ն չի գրանցել որպես նախագահական ընտրությունների թեկնածուներ։
Նշենք, որ Նավալնիի հուղարկավորությունը տեղի կունենա Բորիսովյան գերեզմանատանը։
Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի Խարպ գյուղի հատուկ ռեժիմի «Բևեռային գայլ» գաղութում։ Նրա մահվան մասին եզրակացության մեջ նշվում է, որ քաղաքական գործիչը մահացել է բնական մահով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Քաղաքական գործչի կողմնակիցները կարծում են, որ նա սպանվել է։ Քաղաքական գործչի այրին՝ Յուլիան, խոստացել է շարունակել ամուսնու աշխատանքը։