Լիզինգային պայմանագիր և մի շարք առավելություններ. Ամիօն հատուկ առաջարկով է մասնակցում Լիզինգ էքսպոյին
Society![Լիզինգային պայմանագիր և մի շարք առավելություններ. Ամիօն հատուկ առաջարկով է մասնակցում Լիզինգ էքսպոյին](/timthumb.php?src=disc/12-04-24/2bd1a091b836456d66b7ddebdb64c323.jpg&w=780)
Ամիօն դինամիկ մուտք է գործում լիզինգային շուկա:
Չենք մոռանում, կամ օրացույցում առանձնացնում ենք հետևյալ օրերը՝ ապրիլի 12, 13 և 14:
Ամիօն իր հյուրընկալ տաղավարով այսօրվանից մասնակցում է «Լիզինգ Էքսպո 2024» մասշտաբային եռօրյա ցուցահանդեսին:
Մերիդիան ցուցահանդեսային համալիրում Ամիօ բանկը ներկայանում է հատուկ, շահավետ առաջարկով: Այս երեք օրերի ընթացքում Ամիօի տաղավարում հնարավոր կլինի ձևակերպել լիզինգային պայմանագիր առանց միջնորդավճարի՝ նվեր ստանալով լիզինգի առարկայի առաջին տարվա ապահովագրությունը:
Ցուցահանդեսի ընթացքում Ամիօի մասնագետները կներկայացնեն Ձեզ Ամիօ Լիզինգի առարկաները, պայմանները, և մենք միասին կկատարենք խելացի ընտրություն Ձեր բիզնեսի համար:
Ամիօն առաջարկում է ավելի մրցունակ փաթեթներ, քանի որ շուկայում այս ֆինանսական գործիքի պահանջարկը զգալի աճել է, ինչին հատկապես նպաստում է լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման պետական ծրագիրը։
Եկեք Մերիդիան ցուցահանդեսային համալիր, մասնակցեք Լիզինգ Էքսպո 2024-ին և կունենաք շահավետ համագրծակցության հնարավորություն Ամիօի հետ:
Ամիօ լիզինգ, խելացի ընտրություն Ձեր բիզնեսի համար:
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
![](disc/12-04-24/3361c1a92b2527d1c415aa574b20fbb4.jpg)
![](disc/12-04-24/07fc5637260e33ff717c31d128971cd0.jpg)