Երևան-Մեղրի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել
ОбществоԵրևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի պատճառով տուժած վարորդին հոսպիտալացրել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապեի բաժնից և հավելեցին, որ տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Ապրիլի 9-ին, ժամը 23:51-ին ահազանգ է ստացվել, որ Չիվա-Ելփին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային ճգնաժամային կառավարմանԵրևան-Մեղրի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 100-րդ կմ-ի մոտակայքում «Mercedes C» մակնիշի 99 QG 998 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Ա. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել ձորը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով: Փրկարարները տուժածին պատգարակով հանել են ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ։