Լեհաստանում ակտիվիստները գոմաղբ են թափել ՌԴ դեսպանի վիլլայի դիմաց
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Եվրամայդան» նախաձեռնության ակտիվիստները 2 տոննա գոմաղբ են թափել Վարշավայում ՌԴ դեսպանի վիլլայի դիմաց։
Այս մասին հայտնում է BILD-ի Telegram ալիքը։
Նշվում է, որ գոմաղբի կույտի կողքին տեսանելի է եղել ռուսական «արյունոտ» դրոշը և ՌԴ հասցեին վիրավորական մակագրություն։
Բացի այդ, ակտիվիստները հայտարարել են Լեհաստանից ռուս դիվանագետներին արտաքսելու անհրաժեշտության մասին։
«Քանի դեռ մենք հանդուրժում ենք ռուս կեղծ դիվանագետների գործունեությունը, համաշխարհային կոնֆլիկտի վտանգը միայն կմեծանա», - ասել են ակտիվիստները: