Երևան, 30.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց


Չճանաչված 100 տարի. Gazeta.ru-ն անդրադարձել է Ցեղասպանությանը նվիրված հինգ ֆիլմերին

Միջազգային

Gazeta.ru կայքը «Չճանաչված 100 տարի» վերնագրով նյութ է հրապարակել, որում ներկայացրել է Հայոց ցեղասպանության թեմային առնչվող հինգ հին և նոր ֆիլմ: Կայքը պատմել է նոր՝ «1915» և ևս չորս ֆիլմի մասին, որոնք նվիրված են մի պատմության, որը չի կարելի մոռանալ։

Անդրադառնալով «Մայրիկ» (1991) ֆիլմին, կայքը նշել է, որ հայկական ծագմամբ ֆրանսիացի ռեժիսոր Անրի Վեռնոյն իր ընկերոջ՝ գրող Անրի Թրուայայի առաջարկով նկարահանել է իր առաջին գեղարվեստական պատմակենսագրական ֆիլմը, որն ամբողջությամբ նվիրված է Հայոց ցեղասպանության թեմային։ Ֆիլմը 6-ամյա երեխայի աչքերով ներկայացնում է մի ընտանիքի պատմություն, որն ստիպված է եղել փախչել Մարսել։ Շատ դերասաններ, այդ թվում՝ Կլաուդիա Կարդինալեն, ֆիլմում նկարահանվել են անվճար հիմունքներով: Այդ ֆիլմից հետո գլխավո ր դերակատարներից Օմար Շարիֆի մուտքը Թուրքիա արգելվեց:

Gazeta.ru-ն գրել է, որ Կաննի կինոփառատոնի քառակի դափնեկիր կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» (2002) ֆիլմը պատմում է 18-ամյա պատանու տպավորությունների մասին, ով նկարահանումների ժամանակ աշխատում է որպես վարորդ։ Նրա կյանքը կտրուկ փոխվում է, երբ նա ֆիլմի սյուժեից իմանում է Օսմանյան կայսրությունում 1915 թվականին պատահածի մասին։ Ֆիլմի գլխավոր դերերը մարմնավորել են Սիմոն Աբգարյանը, Շառլ Ազնավուրը և Քրիստոֆեր Պլամերըը:

«Արտույտների ագարակը» (2007) ֆիլմը նկարահանվել է հայկական ծագումով իտալացի գրող Անտոնիա Արսլանի պատմական վեպի հիման վրա: Այն մի հայ ընտանիքի մասին է, որն Օսմանյան կայսրությունում է Ցեղասպանության ժամանակ: Գրողը պատմում է իր պապի և իր եղբոր իրական պատմությունը, որոնք վերապրել են կոտորածները։ Գիրքն արժանացել է բազմաթիվ գրական մրցանակների։

Ըստ կայքի՝ «Սպի» (2015) ֆիլմն ազգությամբ թուրք ռեժիսորի կողմից նկարահանված առաջին կինոնկարն է Հայոց ցեղասպանության մասին։ Սյուժեն Թուրքիայում ապրող հայ Նազարեթ Մանուկյանի ոդիսականի մասին է: Նա Եվրոպայում և երկու Ամերիկաներում փնտրում է իր ընտանիքի ողջ մնացած անդամներին։ Ֆիլմի հերոսը Ցեղասպանության ժամանակ զրկվում է ձայնից, սակայն փրկվում է:

«1915» (2015) կինոնկարում Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը հանդես են եկել միաժամանակ որպես ռեժիսորներ, սցենարիստներ և պրոդյուսերներ՝ իրենց անդրանիկ «1915» ֆիլմի համար։ Լոս Անջելեսի հնագույն թատրոններից մեկում ազգությամբ հայ ռեժիսորը Ցեղասպանությանը նվիրված ներկայացում է բեմադրում, որում խաղում է իր կին Անժելան։ Սակայն պրեմիերայից հետո հասարակությունում աճում է ատելությունը, իսկ հենց թատրոնում սկսվում են անբացատրելի իրադարձություններ։ Ֆիլմի համար երաժշտություն է գրել համաշխարհային հռչակ վայելող System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը:

Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՏաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Մինչև 2018 թվականը, երբեք չի եղել, որ Արցախի հարցում լինի իշխանություն ու ընդդիմություն. Շարմազանով Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան‎Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․ Տիգրան ԱթոյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»