Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող են Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան


Հիստերիկ ճղճղոց և ոստիկանների հետ կրքոտ սելֆիներ. չբեր ամբոխավարության հերթական առիթը

Վերլուծական

Ժողովուրդ, իսկ հնարավոր է՞, որ այս չեմ վճարելու, ալան-թալան, մեզ կերան, ուզում են էլի ժողովրդին թալանեն տիպի աղմուկը վերածենք լուրջ քննարկման, մասնագիտական եզրակացությունների հավաքման, փաստերի համակարգման և բաշխիչ ցանցերը ճիշտ կառավարելուն միտված լուրջ առաջարկների արշավի...

Օրինակ՝ խորհրդարանում օրենքներ երկնող ընդդիմադիր պատգամավորները որևէ տնտեսագիտական լուրջ հաշվարկ արել ե՞ն, թե ինչու է թանկանում էլեկտրոէներգիան, որն է այդ կորուստների պատճառը, ուր են հոսում ազգաբնակչությունից գանձվող բազմամիլիոն գումարները, որտեղ են թերանում բաշխիչ ցանցերի կառավարիչները և ի՞նչ մեխանիզմներով կարելի է կանխել սակագների թանկացումը: Երբ ֆեյսբուքյան որևէ ակտիվիստ պնդում է, որ հնարավոր է չթանկացնել, ավելին՝ էժանացնել էլ. էներգիայի սակագինը՝ ինչ որ տեղ նորմալ է, բայց երբ նման հայտարարություններ են հնչում կուսակցությունների կամ պատգամավորների մակարդակով՝ աբսուրդի ժանրից է...

Չգիտես ինչու՝ պայքար ասելով մենք հասկանում ենք բացառապես մի խումբ քաղաքացիների հավաք, ոստիկանների հետ քաշքշուկ և սելֆի ու մի թեթև հերոսացում՝ բերման ենթարկելու տեսքով, սակայն տնտեսության մեջ նման աղաղակող թանկացման դեպքում ընդդիմադիր քաղաքական կառույցները պետք է մշակեն այլընտրանքային ծրագիր՝ հստակ հաշվարկներով և համակարգը փրկելուն միտված առաջարկներով, հստակ գործող մեխանիզմներով և բացառապես սթափ տնտեսագիտական հաշվարկներով: Նման ծրագրերը պետք է բերվեն Ազգային ժողով, ապացուցվեն կետ առ կետ, այնուհետև պետք է միանա փողոցի ուժը՝ քաղաքացիական ակցիաների տեսքով իշխանությունների վրա ճնշում գործադրելու նպատակով:

Մինչդեռ բացի պոպուլիստական հայտարարություններից՝ առ այսօր որևէ հստակ ձևակերպված տնտեսագիտական միտք չլսեցինք հարցի վերաբերյալ: Բոլորս գիտենք, որ իշխանությունները վատն են ու ապաշնորհ՝ իրենց փնթի կառավարման եղանակով ու կոռումպացված համակարգերով, բայց դրա փոխարեն մենք չունենք ընդդիմության իրական ֆունկցիան՝ այլընտրանքային ծրագրերով ճնշել և բարելավել համակարգերի կառավարումը:

Նմանատիպ կոչերին մշտապես հետևում են շաբլոն դարձած արտահայտությունները՝ մինչև այս թալանչի իշխանությունները չհեռանան՝ ոչինչ չի փոխվելու... Ինչպես տեսնում եք՝ թարսի պես այս թալանչի իշխանությունները չեն հեռանում, իսկ մեր պայքարը հիստերիկ ճղճղոցից ու ոստիկանների հետ կրքոտ սելֆիներից այն կողմ չի անցնում...

Ու քանի դեռ երկիրը շարունակում է համառորեն գահավիժել՝ պոպուլիստական հայտարարություններով միավոր հավաքելու համար հիանալի առիթներ է ստեղծվում: Եթե իրապես մտահոգ լինեիք՝ լուրջ և մասնագիտական պայքար կմղեիք...

Իսկ եթե ձեր կուսակցություններում կամ խորհրդարանական խմբակցություններում մի քանի խելքը գլխին տնտեսագետ ու ինժեներ չկա՝ փակեք ձեր չբեր քաղաքական կառույցները...

Հա, չմոռանակ բանալին դնել շորի տակ... Մարդ ես, մեկ էլ տեսար ինքնահաստատվելու ավելի հարմար առիթներ եղան...

Հ.Գ. Դեմ եմ էլեկտրոէներգիայի սակագների թանկացմանը...

Վարուժան Բաբաջանյան

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Աշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»