Yerevan, 18.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Հետո այնքան մեծ սեր ծնվեց, այնքան էինք միմյանց սիրում, որ ինձ 8-րդ դասարանում դպրոցից չհանեցին. Էրիկ Օհանյան

Lifestyle

Մուայ Թայ-Բոքսինգի հայկական ֆեդերացիայի նախագահ Էրիկ Օհանյանը, ում հաճախ հանդիպել ենք նաև ֆիլմերում և սերիալներում, այսօր էկրանային պասիվ կյանք է վարում: Orer.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ ապրում և աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում: Թե ի՞նչը նրան ստիպեց հեռանալ, կվերադառնա՞ արդյոք երբևէ հայրենիք, ճշտեցինք հենց իրենից: Անդրադարձանք նաև անձնական կյանքին, առաջին և միակը դարձած սիրուն…

-Էրիկ, արդեն որքա՞ն ժամանակ է, որ Մոսկվայում եք:

-2014 թվականի նոյեմբեր ամսից ընտանիքիս հետ դուրս եմ եկել Հայաստանի Հանրապետությունից: Հայաստանն իմ ծննդավայրն է և ընդմիշտ լքելու նպատակ չունեմ: Սակայն պետք է նշեմ, որ ապրելով Ռուսաստանում` այստեղին առավել եմ հարմարվել: Այժմ Հայաստանն ինձ համար հանգստյան գոտի է դառնում:

-Գնալու նպատակը գործնակա՞ն էր:

-Այո, գործունեությունս ընդլայնելու նպատակով գնացի և դժգոհ չեմ:

-Մոսկվայո՞ւմ եք ապրում և աշխատում:

-Ոչ, ապրում և աշխատում եմ Ստավրոպոլում: Աշխատանքային բնագավառի փոփոխություն չեմ կատարել: Գիտեք, ինձ շատ հարազատ եմ զգում այստեղ, կարծես Հայաստանում լինեմ: Օրինակ, ապրիլի 24-ին բոլորովին չզգացի, որ հայրենիքից հեռու եմ:

-Կինոկարիերային կարծեք թե հրաժեշտ տվեցիք: Չե՞ք կարոտում նկարահանման հրապարակը:

-Իսկապես, նկարահանումներին շա~տ եմ կարոտել: Բայց կինոկարիերայից չեմ հրաժարվել, ինչո՞ւ պետք է հրաժարվեմ: Լավ առաջարկի դեպքում մեծ հաճույքով կհամաձայնվեմ:

-Ի դեպ, մեր նախորդ զրույցի ժամանակ ասացիք, որ նոր ֆիլմում նկարահանվելու առաջարկ եք ստացել, որտեղ ահաբեկչի եք մարմնավորելու: Նկարահանումները սկսվե՞լ են:

-Պայմանավորվածությունը դեռ ուժի մեջ է, բայց նկարահանումները կսկսվեն օգոստոս ամսին:

-Էրիկ, շատերը մտածում են, որ Հայաստանից նեղացել եք: Նման բան կա՞:

-Հայաստանն ինձ չի նեղացրել, ուղղակի կան բաներ, որոնք կարող էին բոլորովին այլ կերպ լինել: Եվ դա ավելի ճիշտ կլիներ: Բայց ոչինչ, ամեն ինչ կգցեմ տեղը, ուղղակի ժամանակ է պետք, դա միայն ժամանակի խնդիր է:

-Հայաստանում հարազատներ ունե՞ք:

-Այո, մեծ որդիս` Արմեն Օհանյանը, նրա նշանածը, քույրս և նրա երեխաները:

-Չե՞ք ցանկանում Ձեր որդուն Ձեզ մոտ տանել, չե՞ք անհանգստանում, որ կարող է «ոչ ճիշտ» շրջապատ ընկնել, չէ՞ որ շատ երիտասարդ է:

-Ես նրան 15 տարեկանից «ստիպել եմ» աշխատել: Աշխատել է անվադողերի վուլկանացման կետում, «Սիթի» սուպերմարկետների ցանցում: Մի օր էլ եկավ ու ասաց, որ ցանկանում է ծրագրավորող դառնալ: Բացատրեցի, որ ես ոչնչով չեմ կարող օգնել…Այսօր նա 18-19 տարեկան է, բայց կարողանում է ապահովել իրեն: Շնորհակալ եմ հորեղբորս տղային` Արամին, որ օգնում է իմ «Չիկոյին» աշխատանքի հարցերում:

-Հետաքրքիր է, կա՞ Ձեր կյանքում մի շրջան, որի համար զղջում եք:

-Այո, իմ կարծիքով բոլոր տղամարդիկ էլ իրենց կյանքում ունենում են զղջման պահեր:

-Օրինա՞կ: Հատկապես գործնակա՞ն, թե՞ անձնական հարցերում եք զղջման պահեր ունեցել:

-Նախ, եթե ժամանակը հետ տալու հնարավորություն ունենայի, շատ բան այլ կերպ կլիներ, այլ ընթացք կունենար: Ժամանակին այդ ամենն ինձ համար անձնական էր դառնում, բայց հիմա հասկանում եմ, որ դա ընդամենը եղել է աշխատանքային պրոցես: Ուղղակի ինձ վրա մի քիչ շատ «վերցրեցի»` մտածելով ու համարելով` իմ երկրորդ տունն է: Սխալներ թույլ տալով` կորցրեցի ստեղծածս… Բայց ոչինչ… Հիմա իմ աշակերտներին թույլ չեմ տալիս անել այն սխալները, որոնք ես եմ արել: Ես էլ չեմ կրկնում այն սխալն, ինչն իմ հանդեպ են արել: Ավագ ընկերներիցս մեկն ասում էր. «Միշտ սխալը քո մեջ փնտրիր և գտիր»: Համաձայն եմ նրա հետ: Երբեք ուշ չէ սխալն ուղղելու համար, ուշ չէ…

-Ազատ ժամանակն ինչպե՞ս եք սիրում անցկացնել, ի՞նչ հետաքրքրություններ ունեք:

-Ազա՞տ, դա ի՞նչ է (ժպտում է): Ընդհանրապես, սիրում եմ, որ ազատ ժամանակ եմ ունենում…

-Էրիկ, մայիսի 15-ին ընտանիքի միջազգային օրն էր: Կպատմեք Ձեր ընտանիքի մասին:

-Արդեն 21 տարի է, ինչ ես ամուսնացած եմ: Ունեմ երեք զավակ: Մեր տանը 4 սերունդների ներկայացուցիչներ կան. Ես և կինս, որ ծնվել ենք 1977, 1978 թվականներին, մեծ որդիս` Արմենը` 1996 թվական, դուստրս` Աննան` 2002 թվական, և փոքր տղաս` Մանվելը` 2008 թվական: Թու, թու, թու, երևի դրա համար էլ ես և կինս երիտասարդ ենք մնում (ծիծաղում է):

-Գո՞հ եք Ձեր կազմած ընտանեկան մոդելից:

-Շա~տ: Շնորհակալ եմ Աստծուն, որ երջանիկ և սիրով ընտանիք ունեմ:

-Ի դեպ, մեր ընթերցողների համար կհիշե՞ք Ձեր ծանոթությունը:

-Ես կնոջս դպրոց եկել եմ, երբ 4-րդ դասարանում էի սովորում: Հիշում եմ, ինձանից վախենում էր ու ինձ չէր սիրում: Այդպես, մինչև 6-րդ դասարան: Հետո այնքան մեծ սեր ծնվեց, այնքան էինք միմյանց սիրում, որ ինձ 8-րդ դասարանից դպրոցից չհանեցին (ծիծաղում է): Գիտեին, ամբողջ օրն անցկացնելու էի դպրոցի դիմաց: Իսկ չէ՞ որ պարապությունը հանցագործություն է:

-Ձեր ծնողները տեղյա՞կ էին, որ իրենց դպրոցական երեխաները սիրահարված են:

-Երբ 9-10-րդ դասարանում էինք սովորում, մեր ծնողներն իմացան: Որոշվել էր` կամուսնանանք 23 տարեկանում… Հայրս 1994 թվականին մահացավ, ու կյանքը փոխվեց: Ես հասկացա, որ ինձ աղջիկ չեն տա, քանի որ դարձել եմ «փողոցային»: Ապագա զոքանչիս փորձեցի համոզել, որ Նելլին ուղղակի իմ դասարանցին է: Եվ դա ստացվեց…

-Եվ համաձայնեց, որ ամուսնանա՞ք:

-Օգոստոսի 23-ին` ծննդյանս օրը, դասարանցիներս մեր տանն էին, սակայն Նելլին չէր եկել: Զանգահարեցի, մայրն ասաց, որ վատ երազ է տեսել… Մենք մյուս օրը միասին փախանք: Այնուհետև զորակոչվել եմ ծառայության: Թեժ գծում եմ եղել` Տավուշի շրջանի Մովսես գյուղում: Չորս ամսվա ծառայող էի, որ Արմենս ծնվեց:

-Ավանդապա՞հ, թե՞ ժամանակակից հայ տղամարդ եք:

-Իհարկե, ժամանակակից հայացքներ ունեմ:

-Ե՞րբ Ձեզ սպասենք Հայաստանում:

-Այս ընթացքում մի քանի անգամ գործնական նպատակով եկել եմ: Այստեղից այդտեղ ինքնաթիռով 45 րոպե է տևում, այնպես որ, երբ նկարահանումների առաջարկ լինի, սիրով կգամ:

-Այդտեղ Ձեզ օգնողներ ունեի՞ք: Դժվար չէ՞ր ոտքի կանգնել:

-Օգնողներ ու աջակցողներ ունեմ ու շատ շնորհակալ եմ նրանց:

-Էրիկ, ինչպե՞ս կավարտեք մեր զրույցը:

-Քանի որ մայիսի 16-ին ոստիկանների տոնն էր, ցանկանում եմ առիթից օգտվել և շնորհավորել մեր տղաներին: Այսօր ոստիկանների աշխատանքի կարիքը բոլորն ունեն… Շնորհավորում եմ և անվտանգ գործունեություն մաղթում:

Նելլի Մարգարյան

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication Day "Artashisyan" branch of Amio Bank was reopenedFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for Armenia Grigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion Instant transfers to Russia and from Russia to Armenia via phone number IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024 "Amio Era". Education is a chance to change life!Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024