Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսաստանում միգրանտների թվային հսկողություն կսահմանվի. Պետդումայի փոխխոսնակ Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա


Գեոպոլիտիկ ի՞նչ զարգացումներ են սպասվում Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ, արդյո՞ք նրանց շահերը համընկնում են

Հարցազրույց

Օրերս ՌԴ մայրաքաղաքում բացվեց Եվրոպայում ամենամեծ մզկիթը, որի բացմանը ներկա էին ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի նախագահները: Նկատենք, որ թեև Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններն առաջին հայացքից կարծես ջերմ են, բայց դրանք խաբուսիկ են թվում: Իսկ թե որ պետության քայլն ինչ շահ է հետապնդում եւ ինչ զարգացումներ են դրանք ունենալու գեոպոլիտիկ առումով, Orer.am-ը զրույցի ընթացքում ճշտեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանից:

«Աշխարհաքաղաքական առումով սկսվում է մի նոր գործընթաց՝ դա Ռուսաստանի մուտքն է Մերձավոր արեւելք: Ինչպես հայտնի է, Խորհրդային Միությունը ժամանակին շատ ուժեղ դիրքեր ուներ այնտեղ, որը կորցրել էր, իսկ հիմա Ռուսաստանը վերականգնման փորձեր է անում: Ի դեպ, գործընթացն սկսում է Սիրիայից»,- ասաց նա:

Ինչպես նշեց թուրքագետը, Հայաստանը ռուս-թուրքական հարաբերություններին պետք է շատ ուշադիր հետեւի: «Ռուս-թուրքական հարաբերությունները մեզ համար կարեւոր են, քանի որ բացասական փորձ ունենք՝ կապված 1920-1921-ական թվականների հետ, այն ավարտվեց քեմալականների ու բոլշեւիկների միջեւ եղած համաձայնությամբ: Այդ իսկ պատճառով մենք պետք է ուշադիր հետեւենք, որ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում այդ երկրների հարաբերություններում: Կարծում եմ, որ աշխարհաքաղաքական առումով այս երկրները շարունակում են մնալ հակառակորդներ, որովհետեւ նրանց շահերը եւ նպատակները տարբերվում ու որոշ դեպքերում անգամ հակասում են միմյանց: Այն, որ Ռուսաստանը դիրքերն է ամրապնդում Սիրիայում եւ հետագայում կուժեղացնի նաեւ Մերձավոր արեւելքում, իհարկե, չի բխում Թուրքիայի շահերից, քանի որ հենց Թուրքիան է ուզում լինել Ռուսաստանի դերում»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը հավելելով, թե Սիրիայում երկու երկրներն էլ ունեն հակադիր կարծիքներ տեղի ունեցող գործողությունների վերաբերյալ: «Եթե Ռուսաստանը պաշտպանում է Ասադի կառավարությանը, ապա Թուրքիան վերջին տարիներին անում է ամեն ինչ, որ տապալի նրան: Թուրքիան մեկ տարուց ավելի է, ինչ աջակցում է «Իսլամական պետությանը», սակայն հիմա փորձում է խուսանավելով դա անել, քանի որ Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել «Իսլամական պետության» կազմակերպական դիրքերին: Թուրքիան վերջիվերջո ՆԱՏՕ-ի անդամ է եւ ԱՄՆ-ի դաշնակից, իսկ մենք տեսնում ենք, որ հարաբերությունները Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ սրվում են, իհարկե, դա չի կարող չանդրադառնալ ռուս-թուրքական հարաբերությունների վրա»,- ասաց Սաֆրաստյանը:

Ինչ վերաբերում է երկու պետությունների միջեւ ձեւավորված առեւտրային հարաբերություններին, ապա վերջինս կարծում է, որ առեւտրի առումով նրանց միջեւ բավական զարգացող հարաբերություններ են ձեւավորվել, սակայն դա եւս վերջին տարիներին որոշ չափով թուլացել է:

Անդրադառնալով մզկիթի բացմանը՝ թուրքագետը հայտնեց հետեւյալ տեսակետը: «Մզկիթը վերջին տասը տարիներին վերանորոգվում էր եւ ավելի մեծացվում, այստեղ մեծ գումարներ են ծախսվել ծագումով դաղստանցի մեծահարուստի կողմից: Ռուսաստանը գնաց այդ քայլին, քանի որ շահագրգռված է, որ մի կողմից՝ իր երկրում ապրող մուսուլմանների հետ խնդիրներ չունենա, մյուս կողմից էլ մտահոգ է, որ «Ալ-Քաիդան» եւ մյուս ծայրահեղական իսլամական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են արտասահմանից, չգան ու Ռուսաստանում բնակվող մուսուլմանների վրա ազդեցություն չունենան: Ավանդական իսլամի հետ հարաբերությունները լավացնելով՝ Ռուսաստանը թուլացնում է ծայրահեղականների դիրքերը ՌԴ-ում»,- ասաց վերջինս:

Սոսե Չանդոյան

Ո՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերությունները Ավստրալիան մտադիր է իր արևային վահանակներն արտադրելԱլենը չի վիրավորվում Մարուքյանի «անբարոյականի վաստակ» բառերից,բայց մնացածներին դատի է տալիս.Մկրտչյան Ռուսաստանում միգրանտների թվային հսկողություն կսահմանվի. Պետդումայի փոխխոսնակ Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ ԲրազիլիաՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է